18:48 24.07.2018
ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, տեսաուղերձում ներկայացնելով ԱՄՆ կատարած այցի մանրամասները, անդրադարձել է նաև պատվիրակության կազմին: Նա նշել է, որ պատվիրակության կազմը նախ և առաջ պայմանավորված էր այն հանդիպումներով և այն միջոցառումներին մասնակցությամբ, որոնք ծրագրված էին իրականացնել ԱՄՆ-ում: Միրզոյանի խոսքերով՝ այցի առաջնային նպատակը Կայուն զարգացման հարցերով բարձրաստիճան քաղաքական ֆորումին մասնակցությունն էր և Հայաստանի ազգային կամավոր զեկույցի ներկայացումը, որն ինքը պիտի աներ:
Առաջին փոխվարչապետի խոսքերով՝ նույն միջոցառման շրջանակներում նախատեսված էին նաև երկու հարակից միջոցառումներ, որոնք Հայաստանը հանձն էր առել իրականացնել, այստեղ նաև անհրաժեշտ էին ԱԻՆ ներկայացուցչի, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարարի, Սփյուռքի փոխնախարարի ներկայությունը, պատվիրակության կազմում էր նաև ԱԳ նախարարը, ԱԳՆ ՄԱԿ-ի հարցերով բաժնի ներկայացուցիչը, առաջին փոխվարչապետի՝ արտաքին հարցերով խորհրդականը, թարգմանիչը, Կայուն զարգացման հարցերով Հայաստանի նորարարական լաբորատորիայի ղեկավարը:
«Առաջնային նպատակը զեկույցի ներկայացումն էր, ինչը և արեցի, այնուհետև հարցուպատասխանը, երկու հարակից միջոցառումները, հանդիպումներ ունեցանք ՄԱԶԾ ղեկավարի, «Հայաստանի մանուկներ հիմնադրամ»-ի հիմնադիր և տնօրեն Գարո Արմենի հետ, ՀԲԸՄ կազմակերպած միջոցառմանը ներկա եղանք, հանդիպեցինք նյույորքյան համայնքի և ՀԲԸՄ ներկայացուցիչների հետ, ապա Վաշինգտոնում մի շարք երկկողմ հանդիպումներ եղան բավական ազդեցիկ սենատորների և կոնգրեսականների, պետքարտուղարի տեղակալ Վես Միտչելի, այլ պաշտոնատար անձանց հետ, և այդ հանդիպումների ընթացքում ներկայացրեցինք Հայաստանի նոր քաղաքական առաջնորդությունը, վերջին զարգացումները, հեղափոխությունը, այն արժեքները, որոնք դրված են հեղափոխության հիմքով և Հայաստանի նոր քաղաքական իրավիճակը»,- ասել է նա:
Միրզոյանը տեղեկացրել է, որ իրենք նաև լուրջ քննարկումներ են ունեցել ՀՀ և ԱՄՆ միջև հարաբերությունների խորացման վերաբերյալ, մասնավորապես՝ ԱՄՆ-ի կողմից Հայաստանին ցույց տրվող աջակցության վերաբերյալ, քննարկվել է առևտրային կապերի խորացումը, ուղղակի ներդրումների մեծացման հնարավորությունը և Հայաստանի համար շահավետ բազմաթիվ այլ հարցեր:
Առաջին փոխվարչապետը նաև ընդգծել է՝ կա այդպիսի պրակտիկա՝ աշխատանքային այցի ընթացքում ունենալ հանդիպումներ, որոնք պարտադիր չէ, որ արարողակարգային առումով պայմանական ասած «լուսանկարային» լինեն, այսինքն՝ դրանք երկու նախագահների, երկու վարչապետների, երկու հավասարազոր պաշտոնյաների հանդիպումներ են, որովհետև կան բազմաթիվ աշխատանքային հարցեր, որոնց քննարկումը ավելի արդյունավետ է ստացվում, երբ քննարկումը տեղի է ունենում կոնկրետ հարցով զբաղվող պաշտոնյաների միջև:
«Օրինակ՝ պետքարտուղարի՝ մեր տարածաշրջանի գործերով տեղակալ Վես Միտչելը բավական տեղեկացված ազդեցիկ պաշտոնյա էր, ում հետ արժեր քննարկել մեր տարածաշրջանին և ԱՄՆ-ին վերաբերող հարցերը»,- նշել է նա:
15:25 23.11.2024
«Վիսել Կոբեն»՝ Ճապոնիայի գավաթակիր15:11 23.11.2024
ՀՀ ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա14:32 23.11.2024
«Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլինի անվճար տոմսերով12:51 23.11.2024
Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում. այն զգացվել է նաև Հայաստանում09:04 23.11.2024
Իսրայելը հարվածներ է հասցրել Բեյրութի հարավին00:00 23.11.2024
Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները23:30 22.11.2024
Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի23:00 22.11.2024
ՃՏՊ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան տուժածներ21:32 22.11.2024
Մեդվեդևը կոչ է արել ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին մտածել Պուտինի խոսքերի մասին20:20 22.11.2024
Հոսանքանջատումներ նոյեմբերի 25-ին20:07 22.11.2024
Ներքին Սասնաշեն գյուղում այրվել է անասնակեր18:54 22.11.2024
Հայտնի են Աֆրիկայի ազգերի գավաթի խմբային փուլի բոլոր մասնակիցները15:25 23.11.2024
«Վիսել Կոբեն»՝ Ճապոնիայի գավաթակիրԱնդրես Ինյեստայի նախկին ակումբը ՝«Վիսել Կոբեն» նվաճել է 2024 թվականի Ճապոնիայի գավաթը։ Մրցաշարի եզրափակչում Տակայուկի Յոշիդայի թիմը 1-0 հաշվով հաղթել է «Գամբա Օսակային»։ Միակ գոլն իր ակտիվում գրանցել է Տայսեյ Միասիրոն։ Կոբեն ներկայացնող ակումբը երկրորդ անգամ է նվաճել Ճապոնիայի գավաթը (առաջինը՝ 2019)։ Ակումբը նաև մեկական անգամ դարձել է Ճապոնիայի չեմպիոն (2023) և Սուպերգավաթի հաղթող (2020)։ […] ...
15:11 23.11.2024
ՀՀ ԱԺ պատգամավորները կգործուղվեն ՄոսկվաԱզգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներ Հայկ Մամիջանյանն ու Տարոն Մարգարյանը կգործուղվեն Մոսկվա: Պատգամավորները Ռուսաստանի Դաշնություն կգործուղվեն նոյեմբերի 25-27-ը՝ մասնակցելու «ԱՊՀ երկրների միջխորհրդարանական համագործակցության մեջ քաղաքական կուսակցությունների դաշինքների և բլոկների փոխգործակցության դերը» խորագրով 5-րդ միջազգային համաժողովին: ...
14:54 23.11.2024
Գալակտիկաների բախման ձայնային ալիքը հասել է Երկիր մոլորակԲրիտանացի աստղագետները գրանցել են դիտումների պատմության մեջ ամենահզոր հարվածային ձայնային ալիքներից մեկը, որը երբևէ երկրագունդ է հասել տիեզերքի խորքերից։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնել է Monthly Notices of the Royal Astronomical Society ամսագիրը: Ալիքն առաջացել է չորս «հարևանների» հետ գալակտիկաներից մեկի բախումից, որը տեղի է ունեցել Երկրից 290 միլիոն լուսային տարվա հեռավորության վրա գտնվող Պեգասի […] ...
14:42 23.11.2024
Հանդիպել են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ու Դոնալդ ԹրամփըՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն նոյեմբերի 22-ին Ֆլորիդայի Փալմ Բիչ քաղաքում հանդիպել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Այս մասին հայտնել է ՆԱՏՕ-ի մամուլի խոսնակ Ֆարահ Դահլալլահը: «Նրանք քննարկել են դաշինքի առջև ծառացած գլոբալ անվտանգային հարցերի շրջանակը», – ասել է նա: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: ...
14:32 23.11.2024
«Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլինի անվճար տոմսերովՀայաստանի Պրեմեր լիգայի «Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլինի անվճար տոմսերով: Այս մասին հայտնում է «Փյունիկի» մամուլի ծառայությունը․ «Հաշվի առնելով Fastex Պրեմիեր լիգայի 15-րդ տուրից հետաձգված խաղի նկատմամբ մեծ հետաքրքրությունն ու Շենգավիթի մարզադաշտի նստատեղերի սահմանափակ քանակը` առաջիկա մրցավեճի մուտքը կլինի տոմսերով, որոնք կարող եք անվճար ստանալ մարզադաշտ մուտք գործելիս: Մարզադաշտի դռների բացումը` 17:00-ին»,- ասված է հայտարարության […] ...