14:00 28.01.2022
«Դվին Մյուզիք հոլում» տեղի ունեցավ իտալացի ակորդեոնահար և բանդոնեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկիի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգը. հնչեց իտալական և արգենտինական երաժշտություն։ Երաժիշտները կատարեցին Նինո Ռոտայի, Ջուզեպպե Սանգենիտիի, Աստոր Պիացոլլայի ստեղծագործություններից։ Համերգի ընթացքում ելույթ ունեցավ նաև մեցցո-սոպրանո Սոֆիա Թումանյանը։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նշեց, որ Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի լավագույն ընկերներից է, Հայաստանում շատ սպասված երաժիշտ՝ փայլուն կատարողական վարպետությամբ։ Նա կարողանում է մեծ լիցքեր, էմոցիաներ հաղորդել նվագախմբին, ունկնդիրներին։
«Պիետրոդարկին ամեն անգամ Հայաստանում ներկայանում է նոր ծրագրերով։ Նա բանդոնեոնի մեծ վարպետ է, և որպես երաժիշտ կարող եմ ասել, որ նրա փոխանցած էմոցիոնալ ու հարուստ գունային երանգները մեծ հաճույք են պարգևում»,- ասաց Սերգեյ Սմբատյանը։
Երեկոյի ընթացքում հնչած որոշ ստեղծագործությունների փոխադրումներ, որոնք ի սկզբանե գրված չէին նվագախմբի համար, կատարել է կոմպոզիտոր, Սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ծրագրերի համակարգող Վահագն Վարդանյանը։ Նա ընդգծեց, որ արդեն 4 տարի համագործակցում է Պիետրոդարկիի հետ, և իր փոխադրություններով երաժիշտը հանդես է եկել տարբեր երկրներում։
Աշխարհի 59 երկրում ելույթներ ունեցած Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին նշեց, որ իր համար միշտ էլ առանձնակի հաճելի է Հայաստանում գտնվելը, և ամեն անգամ փորձում է նոր ծրագիր ներկայացնել հայ երաժշտասերներին. «Այս անգամ ես հանդես եմ գալիս «La Nuova Dolce Vita» խորագրով համերգով, որը մի գեղեցիկ ճամփորդություն է Իտալիայից Բուենոս Այրես»։ Նա նաև ընդգծեց, որ իր համար մեծ հաճույք է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և մաեստրո Սերգեյ Սմբատյանի հետ համագործակցությունը։
Երեկոյի ընթացքում Պիետրոդարկին և նվագախումբը Աստոր Պիացոլլայի «Ավե Մարիա» ստեղծագործության կատարումը նվիրեցին 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին։
Նշենք նաև, որ համերգի ընթացքում ազդարարվեց Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Evocabank-ն նոր նախաձեռնության՝ ավանդ Symphonic-ի մասին, որի նպատակն է նպաստել մեր երկրում դասական երաժշտության զարգացմանն ու Սիմֆոնիկ նվագախմբի առաջընթացին։
20:20 28.04.2025
Միշուստինը մատնանշել է աշխարհում առևտրային պատերազմների ակտիվացումըԱռևտրային պատերազմներն աշխարհում ակտիվանում են, պրոտեկցիոնիզմը և պատժամիջոցների ճնշումն աճում են։ Այս մասին նշել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը` Հաղթանակի 80-ամյակին նվիրված «Գիտելիք» կրթական մարաթոնի շրջանակում հանդես գալով դասախոսությամբ։ «Միջազգային իրավունքի շատ համընդհանուր սկզբունքներ լրջորեն փորձարկում են անցնում: Աշխարհաքաղաքական առճակատումների ձևաչափը փոխվել է: Առևտրային պատերազմներն ուժեղանում են: Աճում են պրոտեկցիոնիզմը և պատժամիջոցների ճնշումը: Համատեղ արտադրության […] ...
20:17 28.04.2025
Նիկոլ Փաշինյանը և Քրիստեն Միխալը քննարկել են Հայաստան-Էստոնիա բազմակողմ հարաբերությունների զարգացման հեռանկարներըՊաշտոնական այցի շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի և Էստոնիայի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Քրիստեն Միխալի հանդիպումը: Նախ կայացել է երկու երկրների վարչապետների առանձնազրույցը, այնուհետև հանդիպումը շարունակվել է ընդլայնված ձևաչափով: Քրիստեն Միխալը շնորհակալություն է հայտնել վարչապետին Էստոնիա պաշտոնական այցով ժամանելու համար և նշել, որ այցը նոր ազդակ կհաղորդի երկու երկրների միջև բազմակողմ հարաբերությունների հետագա զարգացմանն ու […] ...
20:07 28.04.2025
ՆԳՆ-ն միավորում է ջանքերը՝ խոշտանգումների կանխարգելման գործիքակազմերի ամրապնդման նպատակով․ կայացել է աշխատանքային խմբի նիստՆԳ նախարարության ոստիկանության բարեփոխումների իրականացման ռազմավարության շրջանակներում ստեղծվել է աշխատանքային խումբ՝ խոշտանգումների և վատ վերաբերմունքի այլ ձևերի կանխարգելման ոլորտում պետական քաղաքականության միասնականություն ապահովելու և առավել ընդգրկուն գործիքակազմեր մշակելու նպատակով։ Ապրիլի 25-ին տեղի է ունեցել աշխատանքային խմբի առաջին նիստը, որը վարում էր Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը։ Մասնակցում էին ՆԳ նախարարության, Քննչական կոմիտեի, Գլխավոր դատախազության, […] ...
19:53 28.04.2025
Յուրգեն Կլոպը կարող է գլխավորել Մադրիդի «Ռեալը»Յուրգեն Կլոպը կարող է գլխավորել Մադրիդի «Ռեալը», հայտնում է Madrid Universal-ը։ «Ռեալը» վերջին շրջանում երկու անգամ կապվել է գերմանացի մասնագետի հետ` իմանալու նրա ծրագրերը։ Իսպանական ակումբին գրավում են 57-ամյա մարզչի` բարձր մակարդակով աշխատելու փորձը, տակտիկական մակարդակը և աստղային ֆուտբոլիստների հետ աշխատելու ունակությունը։ Կլոպը 2024թ. հուլիսին է հեռացել «Լիվերպուլի» գլխավոր մարզչի պաշտոնից։ ...
19:41 28.04.2025
Բարձր կատարողականով դպրոցները կխրախուսվեն, ցածրի դեպքում՝ կստանան աջակցություն. նախագիծՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Բարձր կատարողականի արդյունքով ուսումնական հաստատություններին խրախուսելու, ինչպես նաև ցածր կատարողականի արդյունքով աջակցելու նպատակով լրացուցիչ ֆինանսավորում տրամադրելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Նախագծով սահմանվում Է ՀՀ պետական հանրակրթական ուսումնական հաստատություններին բարձր կատարողականի արդյունքով խրախուսելու, ինչպես նաև ցածր կատարողականի արդյունքով աջակցելու նպատակով լրացուցիչ ֆինանսավորում […] ...