17:10 14.02.2018
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է ՀՀ արդարադատության նախարարություն, որտեղ ծանոթանալ է 2017 թվականի գերակա խնդիրների կատարման և միջոցառումների իրականացման արդյունքներին, ինչպես նաև 2018 թվականի անելիքներին:
Հատուկ շեշտադրում է կատարվել դատարանների բեռնաթափման և մասնագիտացման վրա: Բանն այն է, որ 2019 թվականի հունվարի 1-ից կսկսի գործել Սնանկության դատարանը: Կալանքի՝ մինչդատական վարույթի գործերն այսուհետ քննվելու են քրեական մասնագիտացում ունեցող դատավորների կողմից: Իսկ Երևանի վարչական շրջանների 7 դատարանները միավորվել են մեկ՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի կազմում, ինչն Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի խոսքերով՝ հիմնականում պայմանավորված է այն հանգամանքով, որ տարբեր վարչական շրջաններում առկա էր դատավորների անհամաչափ ծանրաբեռնվածություն, իսկ դատավորների թիվն ավելացնելն ինքնին հարցը չէր լուծի, քանի որ դրա համար անհրաժեշտ է ենթակառուցվածք, տարածքներ և այլն:
Վարչապետ Կարեն Կարապետյանին զեկուցվել է նաև, որ 10-ով ավելացվել է դատավորների թիվն հատկապես այն ուղղություններում, որտեղ առավել անհրաժեշտություն կար:
Համաձայն արդեն իսկ ընդունված օրենսդրական փոփոխությունների՝ ապրիլ ամսից Արդարադատության նախարարությունը և Կենտրոնական բանկը, հաստատելով տիպային պայմանագրեր, հնարավորություն կընձեռեն կողմերին վեճի պարագայում նոտարից էլեկտրոնային եղանակով ստանալ կատարողական թերթ և անմիջապես դիմել ԴԱՀԿ: Ակնկալվում է, որ այս գործիքի կիրառման արդյունքում դատարաններն էապես կբեռնաթափվեն:
Ինչ վերաբերում է Կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում կատարված աշխատանքներին, ապա այս հարցում կարևորվել են ապօրինի հարստացման քրեականացումը, շահերի հայտարարագրման ինստիտուտի ներդնումը, կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի կազմի ընդլայնումը, ազդարարների պաշտպանության ապահովումը, Կոռուպցիայի կանխարգելման մարմնի ստեղծումն ու կանխիկ դրամով գործարքներ կատարելու սահմանափակումը:
Զեկուցվել է նաև ԴԱՀԿ ոլորտում կատարված բարփոխումների մասին: Մանրամասներն այստեղ
14:57 11.04.2025
Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...
14:50 11.04.2025
Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպանԻրանը ներկայումս անուղղակի բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ, ասել է Մոսկվայում հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին « Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Դիվանագետն ընդգծել է, որ Թեհրանը չի վախենում Վաշինգտոնի հետ երկխոսությունից։ «Բայց մեր գերագույն առաջնորդը նման թեզ ունի. նա ասել է, թե ինչու ուղղակի բանակցություններ չենք վարում: Պատճառը մեր փորձն է: Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների […] ...
14:42 11.04.2025
Թրամփն ասել է, որ Մասկն իրեն պետք չէԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում ասել է, որ իրեն պետք չէ Իլոն Մասկը, ով վերահսկում է ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) աշխատանքը։ Համապատասխան տեսանյութը հրապարակել է Fox News ալիքը։ «Ինձ Մասկը ոչ մի բանի համար պետք չէ, նա ինձ պարզապես դուր է գալիս։ Նա ֆանտաստիկ աշխատանք է կատարում: Նրա ինձ պետք չէ […] ...
14:33 11.04.2025
«Պորտուն» տուգանվել է «Բենֆիկայի» հանդերձարանի լույսն անջատելու համար«Պորտուն» տուգանվել է 1020 եվրոյով, քանի որ «Բենֆիկայի» դեմ Պորտուգալիայի առաջնության 28-րդ տուրի հանդիպման ժամանակ «Դրագան» ստադիոնում անջատված է եղել հյուրերի հանդերձարանի լուսավորությունը։ Այս մասին հաղորդում է A Bola-ն: «Մարզադաշտ ժամանելուն պես մենք նկատեցինք, որ հյուրերի հանդերձարանը բավարար լուսավորություն չունի: Դրա մասին անմիջապես ահազանգեցինք: Պատասխանատու անձն արձագանքեց, որ էլեկտրականության խնդիր է, որն արագորեն կլուծվի: Խնդիրը, […] ...
14:26 11.04.2025
Վրաստանը հետևում է Ռուսաստանի հետ հարաբերությունների խաղաղ տեսլականին՝ չնայած առկա տարածքային խնդիրներին․ ԿոբախիձեՎրաստանը հետևում է Ռուսաստանի հետ հարաբերությունների խաղաղ տեսլականին՝ չնայած առկա տարածքային խնդիրներին։ Այս մասին հայտարարել է հանրապետության վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ ելույթ ունենալով Անթալիայի դիվանագիտական ֆորումում։ «Մենք խաղաղ տեսլական ունենք Ռուսաստանի Դաշնության նկատմամբ մեր քաղաքականության վերաբերյալ»,- ասել է նա։ Կոբախիձեի խոսքով՝ Վրաստանը դեռ տարածքային պահանջներ ունի Ռուսաստանից։ «Բայց նույնիսկ այս իրավիճակում մենք հետևում ենք շատ խաղաղ […] ...