Գյումրեցի հրաձիգները պատրաստվում են Նորվեգիայում կայանալիք Եվրոպայի երիտասարդական առաջնությանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+13.09 oC

Գյումրեցի հրաձիգները պատրաստվում են Նորվեգիայում կայանալիք Եվրոպայի երիտասարդական առաջնությանը

20:46 27.01.2022

Գյումրեցի 3 մարզիկներ պատրաստվում են հրաձգության Եվրոպայի առաջնությանը՝ վազող թիրախ ոճում։ Հունվարի 21-ից 23-ն անցկացված Հայաստանի առաջնության եզրափակիչ փուլը հաղթահարած մարզիկները ձևավորել են Հայաստանի հավաքականը, որն էլ կմեկնի Նորվեգիայում փետրվարին կայանալիք հրաձգության առաջնությանը։

Գյումրեցի 8 պատանի մարզիկներ են մասնակցել Հայաստանի մեծահասակների առաջնությանը, նրանցից 6-ը վաստակել են մեդալներ։

«4 մարզիկ մասնակցել է վազող թիրախ և 4-ը՝ ատրճանակ ձևերում։ Մեր երեխաները գրավել են 2 հատ առաջին տեղ, 3 հատ երկրորդ և 1 հատ երրորդ տեղ», – ShantNews.am-ի հետ զրույցում նշել է Գյումրիի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի մարզիչ Էդվարդ Ղարիբյանը։

2021-ին գյումրեցի մարզիկները հրաձգության միջազգային առաջնությունների չեն մասնակցել, համավարակի պատճառով միջազգային առաջնություններն էին չեղարկվել, դրա համար էլ մեդալների հավաքածուն չէր թարմացվել։ Բայց այս ընթացքում մարզումները չեն դադարեցրել, մարզադպրոցի ունեցած պայմաններն էլ չեն փոխվել, որոնք անհամեմատելի են ոչ միայն միջազգային հրաձգարանների, այլև Հայաստանի մյուս մարզադպրոցների հետ։

 

Գյումրիի հրաձգության մարզադպրոցը 22 տարի է նախկին ԴՕՍԱԱՖ-ի շենքում է։ Տարածքը վարձակալել են, վճարն էլ փոխանցվում է տեղական բյուջեից։ Սեփականատերը չեն, այդ պատճառով էլ շենքի նորոգման ու այլ աշխատանքներ չեն կարող կատարել։

«Մենք ուզում ենք, որ համալիրը մասնավորի բալանսից տեղափոխվի, որպեսզի կարողանանք վերանորոգման հարց կարգավորել։ Էս ներկա հարմարությունները մենք ենք ստեղծել, էդ ժամանակ արդեն համայնքապետարանը կկարողանա գումար հատկացնել, որ մեզ ինչ պետք է սարքենք, ինչը պետք չէ պակասեցնենք»,- նշել է Գյումրիի հրաձգության մարզադպրոցի տնօրեն Համլետ Մկրտչյանը։

Ձմռան ամիսներին մարզադպրոցի միայն 3 սենյակն են օգտագործում, տաքություն ապահովում են փայտի վառարաններով։ Սեզոնին 12 խորանարդ մետր վառելափայտ են գնում, գումարի մի մասը քաղաքապետարանն է տալիս, մյուսը լրացնում են մարզադպրոցի սաների վարձավճարներից։ Դրանից բաժին են հանում նաև փամփուշտների համար։

Մարզադպրոցն իր հաշվեկշռում նաև մարզական զենք չունի, գույքային ապահովվածությունը լրացվում է ֆեդերացիայի միջոցով։ Սկսնակ մարզիկները սովորում են  խորհրդային տարիներից մնացած զենքերով, լավ արդյունքների հասած հրաձիգներին ժամանակավոր մարզական զենք տրամադրել է ֆեդերացիան։

«Երեխան եթե էկավ, ես ոչ մի զենք չունիմ օր տրամադրեմ իրան պարապի, պիտի սպասենք մեր երեխաներից որևէ մեկը հիասթափվի գնա, իր զենքը տանք էդ նոր էրեխուն»,-ասում է մարզիչ Էդվարդ Ղարիբյանը։

Միջազգային մրցույթների մասնակցող մարզիկների համար խնդիր է նաև համազգեստը։ Առաջնություններին մասնակցում են մաշված հագուստով։ Գոռ Խաչատրյանը հրաձգության Եվրոպայի չեմպիոն է դարձել այդպիսի մաշված հագուստով, հետո Հայաստանի ֆեդերացիայի նախագահն է Գոռի համար մարզական հագուստ գնել։

Մարզադպրոցի բակում համապատասխան տարածք կա, որտեղ կարող են մարզվել 50 մետր կրակող մարզական զենքով, որի հնարավորությունները մարզադպրոցն հիմա չունի։ Մոտ 50 սան ունեցող մարզադպրոցում, հերթափոխով ու հարմարեցված սենյակներում, հին ու անհամապատասխան մարզագույքով մարզումները շարունակվում են։ Մարզիկների առջև հստակ նշաձող է դրված՝ ապահովել բարձր ցուցանիշներ փետրվարին կայանալիք Եվրոպայի առաջնությունում։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նա անհավանական որակներ ունի․ Մեսսին գովեստի խոսքեր է ասել Յամալի հասցեին

10:49 19.04.2025

Նա անհավանական որակներ ունի․ Մեսսին գովեստի խոսքեր է ասել Յամալի հասցեին

Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին գովեստի խոսքեր է ասել «Բարսելոնայի» երիտասարդ տաղանդ Լամին Յամալի հասցեին: «Տպավորում է այն, ինչ Յամալն անում է և արդեն արել է: Նա արդեն դարձել է Եվրոպայի չեմպիոն: Լամինն ընդամենը 17 տարեկան է և շարունակում է աճել: Նա անհավանական որակներ ունի, որոնց շնորհիվ աշխարհում լավագույններից մեկն է»,- «Ինտեր Մայամիի» ֆուտբոլիստի խոսքերը […] ...

Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ

10:35 19.04.2025

Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 18-ին այցելել է Պաշտպանության նախարարության կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Պաշտպանը շրջայց է կատարել հոսպիտալում, տեսակցել տարբեր բաժանմունքներում բուժում ստացող պարտադիր ժամկետային և պայմանագրային զինծառայողներին: Զինծառայողները Պաշտպանին ներկայացրել են իրենց առողջական խնդիրները, բուժման ընթացքը, ծառայողական առօրյան: Այցի շրջանակում Պաշտպանը տեսակցել է նաև օրեր առաջ ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայողին: Հոսպիտալի ղեկավար […] ...

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ

10:23 19.04.2025

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 18-ին՝ ժամը 22:35-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ «Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։ Հայաստանի Հանրապետության […] ...

Բոլոր նրանք, ովքեր ուզում են տեսնել, թե գործնականում ինչի մասին է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը, խնդրում եմ գնալ Կիրանց․ Փաշինյան

10:19 19.04.2025

Բոլոր նրանք, ովքեր ուզում են տեսնել, թե գործնականում ինչի մասին է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը, խնդրում եմ գնալ Կիրանց․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է Կիրանց կատարած այցին ու տեսանյութ հրապարակել։ «Երեկ Գործարար աշխատաժողովի մասնակիցներին ներկայացրի Իրական Հայաստանի գաղափարախոսությունը, ապա խնդրեցի միասին գնալ Կիրանց։Կիրանցը Իրական Հայաստանի գաղափարախոսության առաջին իրագործումն է։ Սահմանազատված և սահմանագծված պետական սահման, անվտանգ և խաղաղ կյանք, նորակառույց դպրոց, բարեկարգ ավտոմայրուղի, վերականգնվող եկեղեցի, բնակչության աճ․ մինչև սահմանազատումը Կիրանցում 80 […] ...

Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 19-ին

10:03 19.04.2025

Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 19-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 389․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 391․5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 441․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 445 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․70 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․83 դրամ: ...

Սերխիո Ռամոսը աջակցել է «Ռեալին»

09:38 19.04.2025

Սերխիո Ռամոսը աջակցել է «Ռեալին»

Մադրիդի «Ռեալի» նախկին պաշտպան Սերխիո Ռամոսն աջակցել է իր նախկին թիմին Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչից դուրս մնալուց հետո: «Մադրիդի հետ այսօր, երեկ և ընդմիշտ: 10 տարում Չեմպիոնների լիգայի 6 գավաթ»,- սոցցանցերում գրել է լեգենդար Ռամոսը: Իսպանացին այժմ հանդես է գալիս մեքսիկական «Մոնտերեյ» ակումբում: ...

BACK_TO_TOP