18:03 14.02.2018
Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Մարտին Շուլցը հրաժարվել է պաշտոնից: Այս մասին հայտնել է Telegraph պարբերականը: Գերմանիայում խորհրդարանական ընտրություններից 4 ամիս անց Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը համաձայնության է եկել կոալիցիա կազմել գործող կանցլեր Անգելա Մերկելի բլոկի հետ: Մարտին Շուլցը պետք է զբաղեցներ Գերմանիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնը, սակայն նա կտրուկ փոխել է որոշումը և հայտարարել, որ կառավարությունում չի աշխատի:
Մարտին Շուլցը նման հայտարարություն է արել այն բանից հետո, երբ կուսակիցները քննադատել են արտգործնախարարի պաշտոնը ստանձնելու նրա որոշումը. նախկինում Շուլցը խոստացել էր երբեք չաշխատել Անգելա Մերկելի ենթակայությամբ: Շուլցի քննադատները նշում են, որ նա կուսակցության ղեկավարի պաշտոնն օգտագործում էր որպես «տրամպլին», որպեսզի իր համար նախարարական պաշտոն ապահովի: Կուսակցությանը մոտ կանգնած աղբյուրները նույնիսկ նշում են, որ Շուլցին ստիպել են հրաժարական տալ:
Առաջիկա օրերին Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը կորոշի՝ ում առաջադրել արտգործնախարարի պաշտոնում, չնայած ոմանք կոչ են անում, որ գործող արտգործնախարար Զիգմար Գաբրիելը շարունակի իր պաշտոնավարումը:
19:14 01.11.2024
Էդգար Զաքարյանը նշանակվել է Էկոնոմիկայի նախարարի տեղակալՎարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Էդգար Զաքարյանը նշանակվել է Էկոնոմիկայի նախարարի տեղակալ: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Էդգար Զաքարյանին նշանակել Էկոնոմիկայի նախարարի տեղակալ»,-ասվում է որոշման մեջ: ...
19:08 01.11.2024
ՊՆ տեսանյութը՝ հրետանավորների առօրյայի մասինՀայրենական հրետանին մարտական բոլոր գործողություններում, պատերազմներում, բոլոր ճակատներում ու բոլոր ժամանակներում անուրանալի ավանդ ունի հայրենիքի պաշտպանության գործում: ՀՀ պաշտպանության նախարարությունը ներկայացնում է հայ հրետանավորների առօրյան: Մանրամասները՝ տեսանյութում: ...
19:00 01.11.2024
Ոսկե գնդակը կարող է ուղևորվել Իսպանիա. երեք թոփ ակումբ ցանկանում է գնել ՌոդրիինԻսպանիայի հավաքականի և «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին մոտ ապագայում կարող է փոխել ակումբային գրանցումը։ Այս մասին հայտնում է Cadena Ser-ը։ Աղբյուրի տեղեկություններով՝ «Ոսկե գնդակի» դափնեկրի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում եվրոպական երեք հսկա։ Ռոդրիի ծառայություններով հետաքրքրված են Մադրիդի «Ռեալը», կատալոնական «Բարսելոնան» և Մյունխենի «Բավարիան»։ «Մանչեսթեր Սիթին» իր հերթին չի ցանկանում բաժանվել իր առաջատար ֆուտբոլիստների մեկից։ Անգլիայի […] ...
18:54 01.11.2024
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև հունվար հնարավորինս շատ օգնություն փոխանցել Կիևին. CNNԱՄՆ-ը ձգտում է հնարավորինս շատ գումար և զենք փոխանցել Կիևին մինչև 2025 թվականի հունվարը, երբ կավարտվի ներկայիս նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարման ժամկետը, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով ամերիկացի անանուն պաշտոնյային։ «Սպիտակ տունն աշխատում է մինչև հունվար հնարավորինս շատ գումար և զենք փոխանցել Կիևին», – ասվում է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ: Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Պենտագոնին […] ...
18:46 01.11.2024
Հայաստանում սոցիալական բնակարանային ապահովման քաղաքականության բարելավման և զարգացման նպատակով ստորագրվել է փոխըմբռնման հուշագիրՀայաստանում սոցիալական բնակարանային ապահովման քաղաքականության բարելավման և զարգացման նպատակով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու CRS-United States Conference of Catholic Bishops-ի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր։ Փաստաթղթի շրջանակում կողմերը պարտավորվել են համատեղել ջանքերը՝ Հայաստանում սոցիալական բնակարանային ֆոնդի և դրա կառավարման շարունակական զարգացման նպատակով։ Համագործակցության շրջանակում նախատեսվում է իրականացնել պիլոտային ծրագիր, որը հնարավորություն կստեղծի Հայաստանում կիրառել […] ...
18:40 01.11.2024
Տարեցտարի ավելացնում ենք շարժակազմերը․ քաղաքապետը՝ մետրոպոլիտենում կուտակումների մասինԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է պիկ ժամերին Երևանի մետրոպոլիտենում մարդկանց կուտակումներին։ «Մենք տարեցտարի ավելացնում ենք շարժակազմերը, վստահեցնում եմ՝ միասնական տոմսային համակարգի անցումը ևս ընթացիկ շարունակական զարգացման տեսանկյունից շատ հնարավորություններ է տալիս»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Ավինյանը։ Քաղաքապետը՝ որպես ճիշտ կառավարման օրինակ, բերել է շտապ օգնության ծառայության աշխատանքը, որը նախորդ տարի ունեցել […] ...