Տեղի է ունեցել «Պատմություն #5» ռեսուրսատուփի շնորհանդեսը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 04 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.73
  • 441.92
WEATHER
+14.09 oC

Տեղի է ունեցել «Պատմություն #5» ռեսուրսատուփի շնորհանդեսը

16:38 25.01.2022

Կրթության միջազգային օրը՝ հունվարի 24-ին, Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի է ունեցել «Պատմություն #5. բացակա՝ պատմության դասից, ներկա՝ անցյալում» ռեսուրսատուփի շնորհանդեսը, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից:

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի, «Պարադիգմա» կրթական հիմնադրամի ներկայացուցիչներ, հյուրեր: Միջոցառմանն առցանց միանալու հնարավորություն են ունեցել հանրապետության մի շարք ուսուցիչներ:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, շնորհավորելով կրթության միջազգային օրվա կապակցությամբ, նշել է, որ պետք է համատեղ ջանքերով բարելավել և էապես բարձրացնել կրթության որակը: Նրա խոսքերով՝ վերջին շրջանի իրողությունները և համավարակը նոր սրությամբ են դրել յուրաքանչյուր երեխայի կրթության իրավունքի հարցը, որը պետք է իրացվի որակյալ կրթության հասանելիությամբ:

Տեղի է ունեցել «Պատմություն #5» ռեսուրսատուփի շնորհանդեսը

«Որակյալ կրթության հասանելիության խնդիրներից մեկը կրթության պատշաճ ռեսուրսների առկայությունն է, և դրան է ուղղված այսօրվա նախաձեռնությունը՝ լրացնել ուսուցիչների գործիքակազմը, որը թույլ կտա էապես հեշտացնել պատմության ուսուցանման գործընթացը: Այս իմաստով այն առանցքային առարկա է, որովհետև պատմությունն առաջին հերթին գիտելիք է և կարողություն՝ վերլուծելու սեփական անցյալը, ներկան և պատկերացնելու ապագան: Հատկապես նոր չափորոշչի պարագայում մենք պատմության ուսուցանման գործիքակազմն էապես ընդլայնելու, այն առավել ճկուն դարձնելու, մեր կարիքներին համապատասխանեցնելու և ճանաչողության ու ինքնաճանաչողության իրական գործիք դարձնելու հնարավորություն ունենք»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:

Նրա խոսքերով՝ «Պարադիգմա» կրթական հիմնադրամի մշակած պատմության ուսուցման ձեռնարկը, որը երաշխավորված է ԿԳՄՍՆ-ի կողմից, և ներկայացված հավելյալ ռեսուրսը հնարավորություն են տալիս չափորոշչով դրված խնդիրը մեկ քայլ առաջ տանելու:

«Կարևորում եմ ընտրված մեթոդը. այն մշակվել է նախագծային ուսուցման հիմքի վրա, որը նոր չափորոշչով համարվում է դպրոցի պարտադիր բաղադրիչ: Կարևորում եմ նաև ընտրված թեմաները՝ իբրև նյութի ներկայացման առանցք, և սա նույնպես նոր չափորոշչի շեշտադրումներից է: Խոսքը գենդերային հավասարության, տղամարդկանց և կանանց ներկայացվածության համաչափության մասին է: Ուրախ եմ, որ ներկայացված նյութերը հնարավորություն են տալիս անդրադառնալու մեր հասարակության համար խիստ զգայուն, սակայն շատ կարևոր թեմայի: Հուսով եմ, որ կգտնենք ճիշտ մեթոդաբանությունն ու ձևը՝ մեր երեխաներին առերեսելու մեր պատմությանը»,- նշել է Ժաննա Անդրեասյանը՝ ընդգծելով, որ ԿԳՄՍ նախարարությունը պատրաստակամ է աջակցելու բոլոր կարևոր նախաձեռնություններին:

ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի Հայաստանի ներկայացուցիչ Քրիսթին Վայգանդն իր հերթին նշել է, որ համաձայն Համաշխարհային բանկի կողմից 2016 թվականին իրականացված հետազոտության՝ «Հայոց պատմության» դասագրքերում նյութերի 80 տոկոսը տղամարդկանց մասին է: Նա կարևորել է, որ կանայք ևս ներգրավված լինեն այդ նյութերում, որպեսզի վաղ տարիքից երեխաները տեղեկացված լինեն կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների մասին: Քրիսթին Վայգանդը հույս է հայտնել, որ ներկայացված ռեսուրսային փաթեթը, որտեղ ներառված են էթնիկական, պատմական, ժողովրդագրական նյութեր, կօգնի ուսուցիչներին՝ լրացնելու ուսուցման մեթոդաբանությունը:

«Պարադիգմա» կրթական հիմնադրամի ներկայացուցիչները ներկայացրել են և փորձարկել գործիքը՝ նշելով, որ «Պատմություն #5» ռեսուրսատուփը պատմության ուսուցման նորարար միջոց է ոչ միայն Հայաստանում, այլև շատ զարգացած երկրներում:

Ռեսուրսատուփը պարունակում է հինգ թեմայի վերաբերյալ 240 աղբյուրային քարտ, հինգ էլեկտրոնային դասապլան, որոնք թույլ կտան խաղային ուսուցման որոշ սկզբունքների կիրառմամբ վերլուծել հայոց պատմության մի շարք դրվագներ։ «Պատմություն #5»-ի 1000 օրինակ կնվիրաբերվի ՀՀ պետական հանրակրթական դպրոցներին։

«Պատմություն #5» ռեսուրսատուփը հայոց պատմության մի շարք թեմաներ դիտարկում է կանանց և տղամարդկանց առօրյայի, դերերի, դրանք սահմանող քաղաքականության ու հարաբերությունների, սովորույթների ու ձգտումների տեսանկյունից։ Այն պարունակում է աղբյուրային տեղեկության պատրաստի քարտեր և դրանց կիրառման ուղեցույց՝ ակտիվ պատմական ուսումնառության համար։

«Պատմություն #5» ուսուցչի էլեկտրոնային ուղեցույցում զետեղված են հետևյալ հինգ թեմաները՝ «Կանանց ազատագրության հարցը խորհրդային վաղ շրջանում», «Ամուսինների նախահարսանեկան և հետհարսանեկան ծիսական վարքը՝ ավանդական ու արդի հայ հասարակություններում», «Հայ կանանց հասարակական գործունեությունը 19-րդ դարում և 20-րդ դարի սկզբին Օսմանյան և Ռուսական կայսրություններում ու Պարսկաստանում (Իրանում)», «19-րդ դարի Օսմանյան կայսրության հայկական վիլայեթների հայերի պանդխտությունը» և «Հայ կնոջ վերաբերյալ հանրային քննարկումները 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին Օսմանյան ու Ռուսական կայսրություններում»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանի նախագահի այցը Բաքու. Ի՞նչ ազդեցություն կարող է դա ունենալ Ալիևի վրա

22:21 28.04.2025

Իրանի նախագահի այցը Բաքու. Ի՞նչ ազդեցություն կարող է դա ունենալ Ալիևի վրա

Իրանի նախագահը Ադրբեջանում է: Մինչ Բաքու մեկնելը՝ Մասուդ Փեզեշքիանը հարցազրույց է տվել և անդրադարձել նաև հայ-ադրբեջանական հարաբերություններին: Այս և այլ թեմաների «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանը: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: ...

Էկոնոմիկայի և ՏԿԵ նախարարներն այցելել են «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ

22:13 28.04.2025

Էկոնոմիկայի և ՏԿԵ նախարարներն այցելել են «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ

Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ու Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այցելել են «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ։ Այս մասին հայտնել են էկոնոմիկայի նախարարությունից: Ընկերությունը շահագործում է Սյունիքի մարզի Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրը՝ ստորգետնյա եղանակով, արտադրում է ոսկու խտանյութ՝ պղնձի և արծաթի պարունակությամբ: Ընկերությունն ունի շուրջ 2000 աշխատակից, տարեկան արտադրողականությունը […] ...

Ժողովրդավարական ինստիտուտների կայացման հարցում էստոնական փորձը օրինակելի է Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան

22:07 28.04.2025

Ժողովրդավարական ինստիտուտների կայացման հարցում էստոնական փորձը օրինակելի է Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Էստոնիայի Հանրապետության վարչապետ Քրիստեն Միխալի հանդիպումից հետո տեղի է ունեցել մամուլի համատեղ ասուլիս։ Երկու երկրների վարչապետերը հանդես են եկել մամուլի համար հայտարարություններով, ապա պատասխանել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հարցերին։ Ստորև ներկայացվում է մամուլի համատեղ ասուլիսը. Էստոնիայի վարչապետ Քրիստեն Միխալ. Հարգելի Նիկոլ, ինձ համար մեծ պատիվ է ողջունել Ձեզ և […] ...

SHANTNEWS

22:00 28.04.2025

SHANTNEWS

Երկրում անասնահամաճարակային կայուն վիճակ ապահովելու համար ՀՀ կառավարությունն իրականացնում է մի շարք ծրագրեր

21:49 28.04.2025

Երկրում անասնահամաճարակային կայուն վիճակ ապահովելու համար ՀՀ կառավարությունն իրականացնում է մի շարք ծրագրեր

Երկրում անասնահամաճարակային կայուն վիճակ ապահովելու համար ՀՀ կառավարությունն իրականացնում է մի շարք ծրագրեր՝ կանխարգելելով հիվանդությունները և այդ կերպ պաշտպանելով նաև հանրային առողջությունը։ Ամբողջ աշխարհում որդեգրվել է «Մեկ առողջություն» գաղափարը, որի համաձայն մարդու առողջությունն անմիջականորեն կապված է առողջ կենդանիների և շրջակա միջավայրի հետ։ Այս համատեքստում անգնահատելի է անասնաբույժների դերը. նրանց նվիրված աշխատանքի շնորհիվ մեր երկրում ստեղծվել […] ...

«Նապոլին» դարձավ Ա Սերիայի առաջատարը

21:36 28.04.2025

«Նապոլին» դարձավ Ա Սերիայի առաջատարը

Իտալիայի Ա Սերիայի 34-րդ տուրում «Նապոլին» «Դիեգո Արմանդո Մարադոնա» ստադիոնում 2-0 հաշվով հաղթել է «Տորինոյին»։ Դուբլ է գրանցել Սքոթ Մաքթոմինեյը։ Շոտլանդացի ֆուտբոլիստը վերջին 3 խաղում 5 գոլ է խփել։ «Նապոլը» միավորների քանակը հասցրել է 74-ի և գլխավորել մրցաշարային աղյուսակը։ «Տորինոն» 10-րդն է և ունի 43 միավոր։ ...

BACK_TO_TOP