13:47 25.01.2022
Հունաստանում Ատտիկա Օդոս ազգային մայրուղու վրա առատ ձյան պատճառով արգելափակվել է մոտ հինգ հազար վարորդ։ Նրանց փրկելու համար բանակ է ուղարկվել։ Այդ մասին հայտնում է Protothema-ն։
Հայտնի է, որ որոշ վարորդներ մոտ 12 ժամ «ձյան գերության մեջ» են մնացել։ Մայրուղու վրա բազմաթիվ կիլոմետրանոց խցանումներ կան։ Մեքենաների մեծ մասը ամառային անվադողերով է։
Վարորդներին օգնության են հասել զինվորականները, հրշեջները, ոստիկաններն ու կամավորները։ Վարորդներին տրվում է սնունդ և ջուր: Նշվում է, որ ձյունը շարունակում է տեղալ։ Մինչդեռ Հունաստանի իշխանությունները հունվարի 25-ը հանգստյան օր են հայտարարել՝ Էլպիս ցիկլոնի պատճառով։ Ձյան առատ տեղումները գրեթե կաթվածահար են արել երկիրը։ Այս մասին հայտարարել է կլիմայական ճգնաժամի և քաղաքացիական պաշտպանության նախարար Խրիստոս Ստիլիանիդիսը, գրում է ՏԱՍՍ-ը։
Կաշխատեն միայն մթերային խանութները, դեղատները և առողջապահական այլ կառույցներ, գազալցակայանները, ինչպես նաև կազմակերպությունները, որոնք օգնում են հաղթահարել վատ եղանակի հետևանքները։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Վրաստանում մինչև չորս մետր ձնակույտ է գոյացել։ Բազմաթիվ ճանապարհներ փակվել են, հոսանքազրկումներ են եղել։
Մինչ այդ հայտնի էր դարձել, որ Մերձավոր Արևելքի երկրները ծածկվել են ձյունով։ Լիբանանը, Սաուդյան Արաբիան և Իրաքը տուժում են ձյան տեղումներից։
Η κινητοποίηση των Ενόπλων Δυνάμεων! Οπουδήποτε οποτεδήποτε @Hellenic_MOD pic.twitter.com/FkfAt0ZWXq
— George E. Sideris (Γιώργος Ε. Σιδέρης)🇬🇷🇬🇷🇬🇷 (@GESideris) January 24, 2022
09:00 18.01.2025
Վաշինգտոնում Հայաստանի դեսպանությունում անցկացվեց Վաշինգտոնում Ֆրանկոֆոն դեսպանների խմբի հերթական հանդիպումըՎաշինգտոնում Հայաստանի դեսպանությունում անցկացվեց Վաշինգտոնում Ֆրանկոֆոն դեսպանների խմբի հերթական հանդիպումը` ԱՄՆ-ում Գաբոնի դեսպանի նախագահությամբ։ Դիմելով Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ մի շարք երկրների դեսպաններին, գործերի ժամանակավոր հավատարմատարներին և այլ ներկայացուցիչներին՝ դեսպան Լիլիթ Մակունցը հպարտությամբ վերահաստատեց Ֆրանկոֆոն ընտանիքի հետ Հայաստանի կապը՝ ընդգծելով համերաշխության, խաղաղության և մշակութային բազմազանության արժեքների կարևորությունը։ Օգտվելով առիթից՝ դեսպան Մակունցը ներկաներին տեղեկացրեց նաև Հայաստանի […] ...
08:45 18.01.2025
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Ապարանի և Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Աշոցքի տարածաշրջանում բուք է։ ...
08:27 18.01.2025
Ադրբեջանում ապօրինի պահվող հայերի նկատմամբ դատական նիստերը հետաձգվել են. հայտնի է՝ երբ կկայանան հաջորդ նիստերըԲաքվում ապօրինի պահվող 15 հայ գերիների նկատմամբ կեղծ դատավարությունը հետաձգվել է. հաջորդ նիստը կկայանա հունվարի 21֊ին։ «Արմենպրես»֊ի փոխանցմամբ՝ դատական նիստի հետաձգման և հաջորդ նիստի օրվա մասին հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ադրբեջանն ապօրինի ձերբակալել և շինծու մեղադրանքներ է առաջադրել Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի պաշտոնը զբաղեցրած Դավիթ […] ...
21:55 17.01.2025
Մեդվեդևի հետխաղյա ասուլիսը չի կայացելՌուս թենիսիստ Դանիիլ Մեդվեդևը Ավստրալիայի բաց առաջնության երկրորդ շրջանում աշխարհի 121-րդ ռակետ Լերներ Թինին պարտվելուց հետո չի ներկայացել մամուլի ասուլիսին։ Աշխարհի 5-րդ ռակետը «Մեծ սաղավարտի» տարվա առաջին մրցաշարում սենսացիոն պարտությունից հետո չի ցանկացել պատասխանել լրագրողների հարցերին, ասուլիսների սեղանին դրվել է նրա ջրի շիշը։ ...
21:50 17.01.2025
ՄԱԳԱՏԷ-ն հայտարարել է Զապորոժիեի ԱԷԿ-ի մոտ ամենօրյա բազմաթիվ պայթյունների մասինԻրավիճակը Զապորոժիայի ատոմակայանում (ZNPP) մնում է անկայուն, Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) փորձագետները ամեն օր գրանցում են բազմաթիվ պայթյուններ, այդ թվում՝ ատոմակայանի մոտ, ուրբաթ օրը հայտնել է ՄԱԳԱՏԷ-ն: «Զապորոժիեի ԱԷԿ-ում, որտեղ ընդհանուր իրավիճակը մնում է անկայուն՝ առաջնագծում գտնվելու պատճառով, ՄԱԳԱՏԷ-ի թիմը գրանցել է բազմաթիվ պայթյուններ, որոնք տեղի են ունենում ամեն օր, այդ թվում՝ ինչպես կայանի […] ...