Հայտնաբերվել է տղամարդկանց մոտ տագնապի ու ծանր հիվանդությունների ուղղակի կապը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 11 2024
  • $
    390.14
  • RUBLE
    3.75
  • 409.14
WEATHER
+2.09 oC

Հայտնաբերվել է տղամարդկանց մոտ տագնապի ու ծանր հիվանդությունների ուղղակի կապը

19:37 24.01.2022

Ամերիկացի գիտնականները եկել են այն եզրակացության, որ անհանգիստ տղամարդկանց մոտ ավելի վաղ են զարգանում սրտի հիվանդությունները և շաքարային դիաբետը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Ամերիկյան սրտաբանների ասոցիացիայի ամսագրում, հաղորդում է SciTechDaily-ն։

Սրտանոթային հիվանդությունների, ինսուլտի և 2-րդ տիպի շաքարային դիաբետի, անհանգստության և ռիսկի գործոնների միջև կապը հետազոտելու համար հեղինակները վերլուծել են նորմատիվ ծերացման ուսումնասիրության տվյալները, որը 1961 թվականին Բոստոնում նախաձեռնել էին  ԱՄՆ Վետերանների ամբուլատոր կլինիկայի փորձագետները:

Հետազոտվել է 1561 տղամարդ, որոնց միջին տարիքը 1975 թվականին եղել է 53 տարի։ Հետազոտությանն անցնելու պահին նրանք սրտանոթային հիվանդություն կամ քաղցկեղ չեն ունեցել, և բոլորը նևրոզի թեստ են անցել:

Ինչպես հայտնի է, նևրոտիկներին բնորոշ է իրավիճակները որպես սպառնալից, սթրեսային կամ ճնշող մեկնաբանելու միտում: Նրանք հակված են ավելի հաճախ զգալ բացասական հույզեր, ինչպիսիք են վախը, անհանգստությունը, տխրությունը և զայրույթը:

«Մեր արդյունքները ցույց են տալիս, որ տղամարդկանց մոտ անհանգստության բարձր մակարդակը կապված է կենսաբանական գործընթացների հետ, որոնք կարող են հանգեցնել սրտի հիվանդության և նյութափոխանակության խանգարումների: Եվ այս կապը կարող էր առաջանալ շատ ավելի վաղ, քան սովորաբար ենթադրվում է, դեռ մանկության կամ պատանեկության տարիքում»,- ասել է հետազոտության առաջատար հեղինակ Լևին Լին:

Տագնապային տրամադրությունները կարող են լինել հարմարվողական կամ անառողջ, ասում է նա, հատկապես, երբ այն դառնում է անկառավարելի և խանգարում առօրյա գործունեությանը:

Հետազոտության մասնակիցները յուրաքանչյուր երեքից հինգ տարին մեկ բժշկական հետազոտություններ ու արյան անալիզներ է հանձնել:  Հեղինակները առողջական վիճակի գնահատման պարամետրերից ընտրել են յոթ ռիսկի գործոն՝ արյան ճնշման վերին և ստորին թվերը, ընդհանուր խոլեստերինը, տրիգլիցերիդները, մարմնի զանգվածի ինդեքսը, արյան շաքարը,  էրիթրոցիտների նստվածքի արագությունը և բորբոքման մարկերը:

Յուրաքանչյուր մասնակցի նշանակվել է միավոր՝ մեկական ռիսկի յոթ գործոններից յուրաքանչյուրի համար: Եթե ​​մարդն ուներ վեց և ավելի բարձր ռիսկային մարկերներ, գիտնականները համարում էին, որ նա մոտ արդեն զարգացել է սրտանոթային հիվանդություն։

Հետազոտողները պարզել են, որ 33-ից 65 տարեկանում միջինում մեկ տասնամյակում բարձր ռիսկային գործոնների միջին թիվն աճել է և մինչև 65 տարեկանը  հասել  է միջինը 3,8-ի:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նավթի գները կտրուկ նվազել են՝ Իսրայելի և Լիբանանի միջև մոտալուտ զինադադարի մասին լուրերի ֆոնին

00:00 26.11.2024

Նավթի գները կտրուկ նվազել են՝ Իսրայելի և Լիբանանի միջև մոտալուտ զինադադարի մասին լուրերի ֆոնին

Երկուշաբթի երեկոյան նավթի գները կտրուկ իջել են՝ Իսրայելի և Լիբանանի միջև մոտալուտ զինադադարի մասին մամուլում հայտնված տեղեկություններից հետո: Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի հունվարյան ֆյուչերսների գնանշումները ժամը 19:25-ին նվազել են 1,62 դոլարով (2,16%)՝ հասնելով 73,55 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։ WTI նավթի հունվարյան ֆյուչերսների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) նվազել է 1,61 դոլարով (2,26%)՝ […] ...

ՆԱՏՕ-ն կուժեղացնի Բալթյան ծովի ստորջրյա ենթակառուցվածքների պաշտպանությունը

23:52 25.11.2024

ՆԱՏՕ-ն կուժեղացնի Բալթյան ծովի ստորջրյա ենթակառուցվածքների պաշտպանությունը

ՆԱՏՕ-ն այս տարվա վերջից կուժեղացնի Բալթիկ ծովում կարևոր ստորջրյա ենթակառուցվածքների պաշտպանությունը՝ հնարավոր դիվերսիաները կանխելու համար, երկուշաբթի հաղորդել է PAP գործակալությունը։ Նշվում է, որ այս մասին հայտարարվել է Տուրեկում (Լեհաստան) Դաշինքի ռազմածովային հրամանատարության համաժողովում։ «Հիմնական տարածքների ավելի լայն և հստակ հսկողություն, այդ թվում հակաականային նավերի միջոցով, որոնք հագեցած են ռոբոտներով և ստորջրյա աշխատանքի համար սենսորներով, նախատեսված […] ...

Բորելը ԵՄ-ին կոչ է արել ապահովել սեփական անվտանգությունը՝ ԱՄՆ-ի ծրագրերի անորոշության պայմաններում

23:44 25.11.2024

Բորելը ԵՄ-ին կոչ է արել ապահովել սեփական անվտանգությունը՝ ԱՄՆ-ի ծրագրերի անորոշության պայմաններում

ԵՄ արտաքին գործերի գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել ուժեղացնել ԵՄ անվտանգությունը, որպեսզի այն ավելի քիչ կախված լինի ԱՄՆ-ից։ Այս մասին նա գրել է հոդվածում, որտեղ ամփոփում է իր գործունեությունը որպես ԵՄ դիվանագիտության ղեկավար։ «Մենք այլընտրանք չունենք. հրամայական է, որ մենք կարողանանք ապահովել մեր անվտանգությունը: Մեր բարեկեցությունն ու ապագան չեն կարող շարունակել կախված լինել […] ...

Սոցիալ-դեմոկրատները 2025 թվականի փետրվարի ընտրություններում կանցլերի պաշտոնում կառաջադրեն Շոլցին

23:36 25.11.2024

Սոցիալ-դեմոկրատները 2025 թվականի փետրվարի ընտրություններում կանցլերի պաշտոնում կառաջադրեն Շոլցին

Գերմանիայի իշխող Սոցիալ-դեմոկրատական կուսակցության (SPD) ղեկավարությունը որոշել է 2025 թվականի փետրվարի 23-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում այս պաշտոնում առաջադրել կանցլեր Օլաֆ Շոլցին, հայտնում է TagesSpiegel-ը։ Այս որոշումը պետք է հաստատի կուսակցության համագումարը 2025 թվականի հունվարի 11-ին, հավելում է թերթը և պարզաբանում, որ դա ընդամենը ձևականություն է լինելու։ Նախկինում SPD-ում բանավեճ էր ընթանում այն մասին, թե արդյոք […] ...

Սերբիայի խորհրդարանում կռվել են իշխող կուսակցության եւ ընդդիմության անդամները

23:28 25.11.2024

Սերբիայի խորհրդարանում կռվել են իշխող կուսակցության եւ ընդդիմության անդամները

Սերբիայի Ժողովրդական ժողովում (խորհրդարանում) իշխող կուսակցության և ընդդիմության խորհրդարանականները ծեծկռտուք են կազմակերպել, երկուշաբթի հաղորդում է Associated Press-ը: Կռիվը ծագել է նոյեմբերի սկզբին Նովի Սադ քաղաքի կայարանի շենքի հովանոցի փլուզման հետ կապված վեճից։ Փլուզման հետևանքով մարդիկ էին զոհվել։ Գործակալության տվյալներով՝ ընդդիմության ներկայացուցիչները հանդիպման ժամանակ, որտեղ քննարկվում էր բյուջեի օրինագիծը, պաստառ են կախել՝ «Ձեռքերդ արյունոտ է» մակագրությամբ։ […] ...

Ո՞վ է լինելու Վրաստանի ապագա նախագահը

23:20 25.11.2024

Ո՞վ է լինելու Վրաստանի ապագա նախագահը

Այսօր գումարվել է Վրաստանի նորընտիր խորհրդարանի առաջին նիստը: Այն անցել է բացառիկ պայմաններում, քանի որ խորհդարան անցած բոլոր 4 ընդդիմադիր խմբակցությունները հրաժարվել են օրենսդիր մարմնում աշխատելուց՝ հայտարարելով, որ ընտրությունները կեղծվել են: Չնայած ընդդիմության բողոքներին, Վրաստանում գործի է անցնում ոչ միայն օրենսդիր, այլ արդեն նաև գործադիր իշխանությունը: Կառավարությունում լուրջ փոփոխություններ կլինե՞ն, որոնք կազդեն Հայաստանի հետ հարաբերությունների […] ...

BACK_TO_TOP