Հանրապետության բոլոր համայնքները կունենան հատակագծեր. կփոխվի նաև Գյումրիի գլխավոր հատակագիծը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+13.09 oC

Հանրապետության բոլոր համայնքները կունենան հատակագծեր. կփոխվի նաև Գյումրիի գլխավոր հատակագիծը

19:04 24.01.2022

Մոտ 20 տարի է՝ Գյումրին կառուցապատվում է 2005 թվականին կազմված գլխավոր հատակագծով, որից շեղումներով կառուցումները բազմաթիվ են։ 2000-2003 թվականներին մշակված հատակագծում են արտադրական տարածքներ, որոնք այդպես էլ երկրաշարժից հետո այդ նշանակությամբ չվերականգնվեցին, իսկ արդյունքում՝ նույն տարածքներում հազարավոր տնակներ տեղադրվեցին, նույնն արվեց նաև կանաչ գոտիներում, ժամանակի ընթացքում տնակները մարդիկ դարձրին քարաշեն տներ՝ լուծելով իրենց բնակարանային խնդիրը։

«Ցավոք, կանաչ տարածքներում տնակները տարիների ընթացքում վերածվեցին բնակելի տների, և այդ տարածքներն արդեն անդառնալի կորսված են հատակագծի այդ դրույթների իրականացման համար»,- ShantNews.am-ի հետ զրույցում նշել է Գյումրիի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը։

Գյումրիում փաստագրել են այն, ինչ ունեն, կազմվել և հաստատվել է հենակետային հատակագիծը, որն էլ հիմք է ծառայելու քաղաքի նոր գլխավոր հատակագծի փոփոխությունները մշակելու համար։ Նոր հատակագիծ Գյումրին կունենա արդեն հաջորդ տարի, դրանով կհստակեցվի հողերի գործառնական նշանակությունը, այդ թվում՝ կանաչ գոտու նոր տարածքներ կգծվեն։ Դրանք կընդգրկեն Մայր Հայաստան հուշահամալիրին հարող հողերից մինչև Վարդբաղ թաղամաս ձգվող տարածքները։

Գյումրիի կենտրոնական հատվածներում նոր կանաչ գոտիներ եթե ավելանան, դրանք կլինեն փոքր այգիների կամ զբոսայգիների տեսքով։ Նախկին կանաչապատ վայրերը վերականգնելու փորձ կլինի, բայց միայն շատ փոքր տոկոսը։ Դա մեկ այգու օրինակով ներկայացնում է Գյումրիի գլխավոր ճարտարապետը։

«Տեսեք, հիմա վերականգնվում է «Բարեկամության» այգին ամբողջական, և կանաչ գոտին հասնում է մինչև Մնջոյան փողոց, որտեղ արդեն կառուցապատված է, խանութներ ու տներ կան։ Այդտեղ արդեն կանաչ գոտին վերականգնել հնարավոր չէ»,- ասել է քաղաքի գլխավոր ճարտարապետը։

Նոր գլխավոր հատակագծով նաև ցանկանում են ավելացնել քաղաքի մուտքերը՝ բոլոր ուղղություններում դրանք գոնե երկուսը դարձնելով, որոնց կարիքը զգացվում է թե՛ ստրատեգիական նշանակության, թե՛ արտակարգ դեպքերի առումով։ Գյումրիի գլխավոր հատակագծում առանձին ներկայացված կլինի «Կումայրի» արգելոցը։ Այն միայն թանգարան չէ, քաղաքի մի մասն է, որտեղ մարդիկ են ապրում։

Նոր գլխավոր հատակագծով Գյումրին կմնա իր չափերի մեջ՝ զբաղեցնելով 4400 հա տարածք։ 2000 թվականին, երբ մշակվում էր քաղաքի հատակագիծը, հարևան համայնքների հողերի հաշվին Գյումրին ընդգրկում էր 5000 հա տարածք։ Հետագայում, համայնքների պահանջով, բերրիությունը պահպանած հողերը վերադարձվեցին իրենց։

Հիմա գյուղերն էլ պարտադիր ունենալու են հատակագիծ։ Գյուղերի զգալի մասում կառուցապատումը եղել է անկանոն։ Միայն գյուղատնտեսական նշանակության հողատարածքներն են մնացել անփոփոխ։

Ախուրյանի տարածաշրջանի 35 գյուղերի համար մշակվում են նոր հատակագծեր։ Բոլոր բնակավայրերի համար դրանք կազմվում են պետական ֆինանսավորմամբ։ Քաղաքաշինական փաստաթղթերի մշակման համար համայնքները կհամաֆինանսավորվեն սուբվենցիոն ծրագրերի շրջանակում։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նա անհավանական որակներ ունի․ Մեսսին գովեստի խոսքեր է ասել Յամալի հասցեին

10:49 19.04.2025

Նա անհավանական որակներ ունի․ Մեսսին գովեստի խոսքեր է ասել Յամալի հասցեին

Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին գովեստի խոսքեր է ասել «Բարսելոնայի» երիտասարդ տաղանդ Լամին Յամալի հասցեին: «Տպավորում է այն, ինչ Յամալն անում է և արդեն արել է: Նա արդեն դարձել է Եվրոպայի չեմպիոն: Լամինն ընդամենը 17 տարեկան է և շարունակում է աճել: Նա անհավանական որակներ ունի, որոնց շնորհիվ աշխարհում լավագույններից մեկն է»,- «Ինտեր Մայամիի» ֆուտբոլիստի խոսքերը […] ...

Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ

10:35 19.04.2025

Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 18-ին այցելել է Պաշտպանության նախարարության կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Պաշտպանը շրջայց է կատարել հոսպիտալում, տեսակցել տարբեր բաժանմունքներում բուժում ստացող պարտադիր ժամկետային և պայմանագրային զինծառայողներին: Զինծառայողները Պաշտպանին ներկայացրել են իրենց առողջական խնդիրները, բուժման ընթացքը, ծառայողական առօրյան: Այցի շրջանակում Պաշտպանը տեսակցել է նաև օրեր առաջ ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայողին: Հոսպիտալի ղեկավար […] ...

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ

10:23 19.04.2025

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 18-ին՝ ժամը 22:35-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ «Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։ Հայաստանի Հանրապետության […] ...

Բոլոր նրանք, ովքեր ուզում են տեսնել, թե գործնականում ինչի մասին է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը, խնդրում եմ գնալ Կիրանց․ Փաշինյան

10:19 19.04.2025

Բոլոր նրանք, ովքեր ուզում են տեսնել, թե գործնականում ինչի մասին է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը, խնդրում եմ գնալ Կիրանց․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է Կիրանց կատարած այցին ու տեսանյութ հրապարակել։ «Երեկ Գործարար աշխատաժողովի մասնակիցներին ներկայացրի Իրական Հայաստանի գաղափարախոսությունը, ապա խնդրեցի միասին գնալ Կիրանց։Կիրանցը Իրական Հայաստանի գաղափարախոսության առաջին իրագործումն է։ Սահմանազատված և սահմանագծված պետական սահման, անվտանգ և խաղաղ կյանք, նորակառույց դպրոց, բարեկարգ ավտոմայրուղի, վերականգնվող եկեղեցի, բնակչության աճ․ մինչև սահմանազատումը Կիրանցում 80 […] ...

Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 19-ին

10:03 19.04.2025

Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 19-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 389․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 391․5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 441․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 445 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․70 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․83 դրամ: ...

Սերխիո Ռամոսը աջակցել է «Ռեալին»

09:38 19.04.2025

Սերխիո Ռամոսը աջակցել է «Ռեալին»

Մադրիդի «Ռեալի» նախկին պաշտպան Սերխիո Ռամոսն աջակցել է իր նախկին թիմին Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչից դուրս մնալուց հետո: «Մադրիդի հետ այսօր, երեկ և ընդմիշտ: 10 տարում Չեմպիոնների լիգայի 6 գավաթ»,- սոցցանցերում գրել է լեգենդար Ռամոսը: Իսպանացին այժմ հանդես է գալիս մեքսիկական «Մոնտերեյ» ակումբում: ...

BACK_TO_TOP