14:12 24.01.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) գործատուների միության նախագահ Արմեն Բալդրյանի և ոլորտի այլ ներկայացուցիչների հետ:
Հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալներ Ժաննա Անդրեասյանը և Կարեն Թռչունյանը:
ՏՀՏ ոլորտի ներկայացուցիչները ներկայացրել են իրենց առաջարկները հանրակրթության, միջին մասնագիտական և բարձրագույն կրթության ոլորտներում ուսումնական ծրագրեր իրականացնելու վերաբերյալ. դրանք նպատակ ունեն բարձրացնելու ՏՀՏ կրթության որակը:
Ընդգծելով, որ ոլորտի ընկերությունների հետ համագործակցությունը բխում է կրթության ոլորտի գերակայություններից, նախարար Վահրամ Դումանյանը կարևորել է ՏՏ ոլորտի առաջատար ներկայացուցիչների նախաձեռնողականությունը. «Որակյալ և մրցունակ կադրերի պատրաստումն ընդհանուր խնդիր է և՛ կրթության, և՛ տնտեսության համար: Ուրախ եմ, որ կրթության ոլորտի և բիզնեսի շահերի համընկնման գիտակցություն է ձևավորվում: Մենք պետք է համատեղենք ջանքերը, որովհետև առանց կրթական համակարգի չի կարող լինել որակյալ մասնագիտական հանրույթ, և հակառակը՝ առանց մասնագիտացված ընկերությունների ուսումնական հաստատություններն ու պետությունը չեն կարող լուծել որակյալ մասնագետներ պատրաստելու հարցը»:
Նախարարի խոսքերով` տարիներ շարունակ ՏՏ ընկերությունները շնորհալի երիտասարդներին ներգրավում էին ոլորտ` առաջարկելով եկամտաբեր աշխատանք: Արդյունքում ստեղծվել է մի վիճակ, երբ մրցունակ երիտասարդ ինժեներ-մասնագետներն այսօր ներգրավված չեն կրթության կազմակերպման գործընթացում: Ըստ Վահրամ Դումանյանի` ոլորտի զարգացումն ապահովվում է ոչ թե առանձին անհատների, այլ մասնագիտական դպրոցի զարգացմամբ:
Իրենց հերթին ՏՀՏ ոլորտի ներկայացուցիչները նշել են, որ կարևորում են կրթության համակարգի հետ կապի ամրապնդումն ու համատեղ գործունեությունը:
Նշվել է, որ դեռևս վերջին տարիներին ՏՀՏ գործատուների միության հետ համագործակցությամբ Հայաստանի 10 ավագ դպրոցներում փորձարկվում են «Միկրոէլեկտրոնիկա», «Հեռահաղորդակցության հիմունքներ», «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» մասնագիտական առարկաները: ՏՀՏ ոլորտի ներկայացուցիչներն առաջարկում են քննարկել նաև ավագ դասարաններում «Արհեստական բանականություն» առարկայի փորձարկման հնարավորությունը` հաշվի առնելով, որ այս ուղղությունն ունի զարգացման մեծ հեռանկար:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է հանրակրթության նոր չափորոշչից բխող բնագիտամաթեմատիկական և ՏՏ առարկաների դասավանդման հիմնական մոտեցումները` ընդգծելով, որ դրանց հատկացվող ժամաքանակի ծավալն ավելացվել է: Նա նշել է, որ նախկին «Ինֆորմատիկա» առարկան, ըստ նոր չափորոշչի, կոչվում է «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն», ինչը ներառված է բնագիտություն, տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաներ, ճարտարագիտություն, մաթեմատիկա (ԲՏՃՄ) բնագավառում։
Առաջարկվող դասընթացի ներդրման հարցը նոր չափորոշչի պահանջներին համապատասխան քննարկելու վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել: Նշվել է, որ 2021 թվականի սեպտեմբերից Տավուշի մարզի դպրոցներում փորձարկվում է հանրակրթության չափորոշիչը, ըստ որի` միջին դասարաններից ներդրվում են մասնագիտական կողմնորոշման ակումբներ, որոնց աշխատանքի արդյունավետության բարձրացման տեսանկյունից ՏՀՏ ընկերությունների հետ համագործակցությունը կարևոր է:
Քննարկվել են նաև բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ կրթական ծրագրերի մշակման ուղղությամբ համագործակցելու հնարավորությունները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ՏՀՏ ընկերությունների առաջարկները քննարկելու ավելի լայն մասնագիտական խմբով:
Հավելենք, որ հանդիպմանը ներկա էին ՏՀՏ ոլորտի առաջատար ներկայացուցիչներ Հովիկ Մուսայելյանը («Սինոփսիս Արմենիա»), Գագիկ Էվոյանը («Հայլինք»), Արթուր Ղուլյանը («Օպտիմ Արմենիա»), Տիգրան Սիմոնյանը («ԱԿԲԱ բանկ»), Էդուարդ Մուսայելյանը (ՏՀՏ միություն):
21:49 28.04.2025
Երկրում անասնահամաճարակային կայուն վիճակ ապահովելու համար ՀՀ կառավարությունն իրականացնում է մի շարք ծրագրերԵրկրում անասնահամաճարակային կայուն վիճակ ապահովելու համար ՀՀ կառավարությունն իրականացնում է մի շարք ծրագրեր՝ կանխարգելելով հիվանդությունները և այդ կերպ պաշտպանելով նաև հանրային առողջությունը։ Ամբողջ աշխարհում որդեգրվել է «Մեկ առողջություն» գաղափարը, որի համաձայն մարդու առողջությունն անմիջականորեն կապված է առողջ կենդանիների և շրջակա միջավայրի հետ։ Այս համատեքստում անգնահատելի է անասնաբույժների դերը. նրանց նվիրված աշխատանքի շնորհիվ մեր երկրում ստեղծվել […] ...
21:36 28.04.2025
«Նապոլին» դարձավ Ա Սերիայի առաջատարըԻտալիայի Ա Սերիայի 34-րդ տուրում «Նապոլին» «Դիեգո Արմանդո Մարադոնա» ստադիոնում 2-0 հաշվով հաղթել է «Տորինոյին»։ Դուբլ է գրանցել Սքոթ Մաքթոմինեյը։ Շոտլանդացի ֆուտբոլիստը վերջին 3 խաղում 5 գոլ է խփել։ «Նապոլը» միավորների քանակը հասցրել է 74-ի և գլխավորել մրցաշարային աղյուսակը։ «Տորինոն» 10-րդն է և ունի 43 միավոր։ ...
21:21 28.04.2025
Աշոցք-Բավրա ավտոճանապարհին այրվել է անասնակերԱպրիլի 28-ին, ժամը 15:08-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ղազանչի գյուղի մոտակայքում՝ տրակտորի կցորդչի վրա, այրվում է անասանկեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Աշոցք-Բավրա ավտոճանապարհի 4-րդ կմ-ին։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:46-ին, մարվել՝ 19:50-ին: […] ...
21:12 28.04.2025
Քննարկվել են ՀՀ-ում և Շվեդիայում օրենսդրական գործընթացի առանձնահատկություններըՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ ապրիլի 28֊ին, ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության կազմում մասնակցել է Շվեդիայի Ռիկսդակի և ՀՀ Ազգային ժողովի միջև ժողովրդավարական զարգացման համագործակցության հանձնախմբի նիստին։ «Օրակարգային հարցերի շրջանակներում քննարկեցինք երկու երկրներում օրենսդրական գործընթացի առանձնահատկությունները, խորհրդարանական հանձնաժողովների աշխատանքի, լիագումար նիստերի անցկացման հետ կապված հարցերը։ Քննարկեցինք […] ...
21:00 28.04.2025
Սամբոյի Եվրոպայի բոլոր տարիքայինների առաջնություններում Հայաստանի հավաքականը նվաճել է 21 մեդալԿիպրոսի Լիմասոլ քաղաքում անցկացված Եվրոպայի սամբոյի առաջնությունում, տարիքային չորս խմբերում, Հայաստանի մարզիկ – մարզուհիները նվաճել են 21 մեդալ՝ 3 ոսկե, 5 արծաթե և 13 բրոնզե: Մեծահասակների պայքարում իր երկրորդ ոսկե մեդալն էր նվաճել Արման Ավանեսյանը (մարտական սամբո, 98 կգ): Եվս 5 մարզիկ դարձել էր բրոնզե մեդալակիր։ Երիտասարդների մրցաշարում Մհեր Օհանյանը (71 կգ ) դարձել էր […] ...