17:44 14.02.2018
Փետրվարի 8-ին Սիրիայի Դեյր Էզ-Զոր քաղաքում (հին հայկական տեղանվանումը՝ Տեր Զոր) ամերիկա-քրդական և ռուս-սիրիական զորքերի բախման մասին մանրամասներ են սկսում հայտնի դառնալ:
SHANTNEWS-ը հայտնել էր, որ քրդական զինված խմբերին աջակցելու համար ամերիկյան ավիացիան օդային հարված էր հասցրել սիրիական կառավարական զորքին, որի կազմում եղել են նաև ռուս կամավորներ: Հաղորդվել է երկու կողմից 644 զոհի մասին:
ՌԴ ԱԳՆ-ն այսօր ռուսական «Կոմերսանտ» պարբերականին հայտնել է, որ տարածվել է ապատեղեկատվություն, քանի որ ռուս զինվորականներ այդ բախման ժամանակ չեն եղել:
«Հարյուրավոր զոհերի մասին տեղեկությունը դասական ապատեղեկատվություն է, որը տարածում են արևմտյան ԶԼՄ-ները: ՌԴ ԱԳՆ-ն այժմ ստուգում է եղած տեղեկությունները և փորձում ճշտել, թե բախման ժամանակ եղե՞լ են արդյոք ԱՊՀ քաղաքացիներ»,- նշված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ:
Ռուսական կողմի հայտարարությունները, սակայն, հակասում են միմյանց: «Կոմերսանտ»-ի անանուն աղբյուրները Սիրիայից հայտնել են, որ զոհերի մեջ կա առնվազն 11 ռուս, մինչդեռ Lenta.ru-ն նշել էր 644 զոհի մասին, որոնց մոտ 40%-ը ռուսներ կամ ռուսախոսներ են եղել:
Ռուսական պաշտոնական հայտարարություններում հերքվում է իրենց զորքի մասնակցությունը ԱՄՆ բանակի հետ բախման լուրը նաև այն հիմնավորմամբ, որ ռուսական զորքն այժմ Սիրիայում ակտիվ գործողությունների չի մասնակցում, և եթե եղել են ռուս զինվորականներ, ապա նրանք կամավորներ են, որոնք մեկնել են Սիրիա՝ աջակցելու Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կառավարական զորքին:
Ամերիկյան կողմը ևս պաշտոնական հայտարարություններում խիստ ժլատ է՝ խուսափելով ռուսների մասին որևէ հայտարարություն անելուց և նշելով, որ այդ բախումը եղել է սխալմունք:
08:40 11.04.2025
Այսօր պայքարի մեջ կմտնեն հունահռոմեական ոճի ըմբիշները․ ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր պայքարը կսկսեն հունահռոմեական ոճի ըմբիշները: Հայաստանի հավաքականը ներկայացուցիչներ կունի բոլոր` 10 քաշային կարգերում: Մանվել Խաչատրյանը (55 կգ) պայքարը կսկսի քառորդ եզրափակչից և կգոտեմարտի թուրք Էմրե Մութլուի հետ, Կարապետ Մանվելյանը (60 կգ) 1/8-ում կմրցի լեհ Թոմաշ Շկրիպչակի հետ, Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ կմտնի քառորդ եզրափակչից,նրա մրցակիցը […] ...
08:35 11.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:30 11.04.2025
Telegraph. Բրիտանիան կարող է հինգ տարով զորքեր մտցնել ՈւկրաինաՄեծ Բրիտանիան դիտարկում է ուկրաինական տարածքում մինչև 5 տարով զորք տեղակայելու հնարավորությունը՝ մինչև Ուկրաինան վերառազմականացվի։ Այս մասին հայտնում է Daily Telegraph թերթը՝ վկայակոչելով աղբյուրները։ Լոնդոնում և Փարիզում քննարկվող պլանի համաձայն՝ հակամարտությունը լուծելուց հետո արևմտյան զորքեր կարող են ուղարկվել Ուկրաինա՝ որպես «զսպող ուժ»՝ ռազմական գործողությունների վերսկսումը կանխելու համար: Ինչպես նշում է հրատարակությունը, Ֆրանսիան կարծում է, որ […] ...
08:20 11.04.2025
Հանրահատ Ջենիֆեր Լոպեսը հանդես կգա «Հանրապետական» ստադիոնումՀռչակավոր երգչուհի Ջենիֆեր Լոպեսը հրապարակել է իր Up All Night համերգային տուրի ժամանակացույցը: Ամերիկուհու շրջագայության վերջին համերգը կկայանա Երևանում: Համերգը տեղի կունենա օգոստոսի 3-ին «Հանրապետական» ստադիոնում: Երգչուհին 33 օրում ելույթ կունենա 17 քաղաքներում, որոնցից 7-ը՝ Իսպանիայում: ...
08:15 11.04.2025
CNN. ԱՄՆ-ը չի լինելու առաջինը, ով կապ ունի Չինաստանի հետ մաքսատուրքերի հարցումԱՄՆ-ը մտադիր չէ առաջինը կապ հաստատել Չինաստանի հետ մաքսատուրքերի շուրջ բանակցությունների համար, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներին։ Նրանց խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր ենթականերին ասել է, որ Չինաստանը պետք է անի առաջին քայլը, քանի որ, Վաշինգտոնի կարծիքով, հենց Պեկինն է սրել առևտրային հակամարտությունը՝ իր պատասխան մաքսատուրքերով։ Միաժամանակ, CNN-ը մատնանշում է, որ […] ...
08:05 11.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...