Ամենաթանկը, ամենազարմանալին ու անհասկանալին … (մաս 1-ին) – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+6.09 oC

Ամենաթանկը, ամենազարմանալին ու անհասկանալին … (մաս 1-ին)

19:14 14.02.2018

Աշխարհում շատ կան զարմանալի բաներ: Դրանք և՛ բնության երևույթներ են, և՛ մարդկային գործունեության արդյունք, և՛ հայտնի ու անհայտ անձանց խոսքեր ու արարքներ և այլն: Արագ փոփոխվող մեր իրականության մեջ, սակայն, զարմանք առաջացնող երևույթները շատ արագ էլ սովորական են դառնում, երբ նորը գերազանցում է նախորդին: Սակայն կան բաներ, որոնք միշտ էլ զարմանալի ու անհասկանալի կլինեն շատերի համար:

Երբ խոսքը վերաբերում է միլիոնավոր դոլարներով վաճառված գեղանկարչական այս կամ այն ստեղծագործությանը, կարծես ամեն ինչ կարգին է. քչերն են հասկանում դրանց իրական արժեքը, ուստի չեն էլ փորձում վիճարկել, զարմանալ, զայրանալ կամ քննադատել: Այլ բան է, երբ խոսքը լուսանկարչությանն է վերաբերում: Այստեղ գրեթե ամեն ոք գիտակ է, ուստի շատերի համար անհասկանալի ու զարմանալի է՝ ինչպես կարելի է առասպելական գումարներ վճարել ընդամենը լուսանկարի համար: Այդ լուսանկարների մեծ մասը մասնավոր հավաքածուներում է, և դրանց մասին պատկերացում կազմել կարող ենք միայն վերատպությունների կամ համացանցի միջոցով:  

Առաջարկում եմ ծանոթանալ աշխարհի ամենաթանկ լուսանկարներից մի քանիսի ստեղծման պատմությանը:

«ՏԵՍԻԼ» (2014թ.) 6,5 մլն դոլար

Լուսանկարիչ` Պետեր Լիկ (Peter Lik)

Ավստրալացի լուսանկարիչ Պիտեր Լիկը 2014 թվականի դեկտեմբերին գերազանցեց բոլոր ռեկորդները: Նրա «Տեսիլ» կոչվող սև-սպիտակ լուսանկարը վաճառվեց 6,5 մլն դոլարով: Նույն օրը նույն անհայտ անձը գնեց նաև նրա «Հավերժ տրամադրություն» և «Պատրանք» լուսանկարները: Գործարքի ընդհանուր արժեքը կազմեց 10 մլն դոլար: Լուսանկարներում պատկերված է ԱՄՆ Արիզոնա նահանգի Անտիլոպի կիրճը: Իսկ «ուրվականը» լույսի շողով պատված փոշու սյունն է:

«Իմ լուսանկարչության նպատակը բնության ուժը պատկերելն է»,- ասում է Պիտեր Լիկը:

 

«ՀՌԵՆՈՍ 2-րդ» (1999)-4,3 մլն դոլար

Լուսանկարիչ` Անդրեաս Գուրսկի (Andreas Gursky)

Գերմանացի լուսանկարիչ Անդրեաս Գուրսկին հայտնի է ճարտարապետության ու բնության իր լայնաֆորմատ լուսանկարներով: 1999 թվականին նա Հռենոս գետը պատկերող վեց լուսանկարից կազմված մի շարք պատրաստեց: Լուսանկարներից մեկը`«Հռենոս 2-րդ»-ը, շատ հայտնի դարձավ:

«Ինձ համար սա կյանքի իմաստը խորհրդանշող փոխաբերություն է»,- ասում է լուսանկարիչը:

Տեղանքի ամայությունն ընդգծելու համար հեղինակը դիմել է համակարգչի օգնությանը: Նա ջնջել է լուսանկարի որոշ էլեմենտներ` ինչ-որ կառույց, մի քանի հետիոտնի ու հեծանվորդի: Լուսանկարը տպվել է 1,9 մ x 3,6 մ չափի ակրիլային ապակու վրա: 2011թ. Christie’s աճուրդում այն վաճառվել է 4 մլն 300 հազար դոլարով: Գնորդն անհայտ է:

 

«ԱՆԱՆՈՒՆ № 96» (1981)-3,9 մլն դոլար

Լուսանկարիչ`Սինդի Շերման  (Cindy Sherman)

Իր սադրիչ ինքնանկարներով ճանաչված լուսանկարիչ Սինդի Շերմանի գործերը շատ հայտնի են հավաքորդներին: Նա իր լուսանկարները չի վերնագրում՝ այդպիսով հնարավորություն տալով հանդիսատեսին ինքնուրույն հորինելու նկարում պատկերվածի պատմությունը:

Թիվ 96-ը մեկն է այն 12 լուսանկարներից, որոնք ներառված են Centerfold շարքում: Այն արվել է ArtForum ամսագրի պատվերով: Լուսանկարի հերոսուհին (հենց ինքը`Շերմանը) դեռահաս աղջիկ է: Նա ձեռքում պահում է լրագրից կտրած ծանոթության հայտարարություններ՝ խորհրդանշելով պատանեկությանը հրաժեշտ տալու պատրաստակամությունը և ձգտումը`գտնելու իր տղամարդուն:

Christie’s աճուրդում 3 մլն 900 հազար դոլարով վաճառված այս գործը ժամանակին աշխարհի ամենաթանկ լուսանկարն էր:

Շարունակելի

 


                                                                                                                       

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Զելենսկին ասել է, թե երբ Թրամփը կներկայացնի Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու ծրագիրը

20:40 23.11.2024

Զելենսկին ասել է, թե երբ Թրամփը կներկայացնի Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու ծրագիրը

Նախագահ Վլադիմիր Զելենսկին «Գրեյն Ուկրաինայից» նախաձեռնության հանդիպման ժամանակ ասել է, որ ԱՄՆ ապագա նախագահ Դոնալդ Թրամփը հունվարին կներկայացնի ուկրաինական հակամարտությունը դադարեցնելու իր ծրագիրը, գրում է Strana.ua-ն։ Ուկրաինայի ղեկավարի խոսքով՝ հաջորդ տարի Ուկրաինայի և Ռուսաստանի միջև ռազմական գործողությունները դադարեցնելու հնարավորություն կա։ Քաղաքական գործիչն ընդգծել է, որ հանրապետությունը բաց է աֆրիկյան, ասիական և արաբական նախաձեռնությունների համար։ «Ես […] ...

Պուտինը վավերացրել է աֆրիկյան մեկ այլ երկրի հետ ռազմական համագործակցության մասին պայմանագիրը

20:30 23.11.2024

Պուտինը վավերացրել է աֆրիկյան մեկ այլ երկրի հետ ռազմական համագործակցության մասին պայմանագիրը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Սան Տոմեի և Պրինսիպի հետ ռազմական համագործակցության մասին համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը։ Փաստաթուղթը տեղադրված է հրապարակված իրավական ակտերի պորտալում։ «Վավերացնել Ռուսաստանի Դաշնության կառավարության և Սան Տոմե և Պրինսիպի Դեմոկրատական ​​Հանրապետության միջև ռազմական համագործակցության մասին համաձայնագիրը»,- ասվում է ՌԴ նախագահի ստորագրած օրենքում։ Այն նաև նշում է, որ համաձայնագիրը ստորագրվել է […] ...

Շահագործման է հանձնվել հերթական նորակառույցը՝ զինվորական ճաշարանը․ ՊՆ

20:20 23.11.2024

Շահագործման է հանձնվել հերթական նորակառույցը՝ զինվորական ճաշարանը․ ՊՆ

ՀՀ ՊՆ-ն տեղեկացնում է, որ շահագործման է հանձնվել հերթական նորակառույցը՝ զինվորական ճաշարանը: Մանրամասները՝ տեսանյութում։ ...

Ֆրանսիայի ԱԳՆ-ը հայտարարել է Ռուսաստանի վրա հեռահար հրթիռներով հարձակվելու Ուկրաինայի իրավունքի մասին

20:15 23.11.2024

Ֆրանսիայի ԱԳՆ-ը հայտարարել է Ռուսաստանի վրա հեռահար հրթիռներով հարձակվելու Ուկրաինայի իրավունքի մասին

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Կիևը իրավունք ունի հեռահար ֆրանսիական հրթիռներ արձակել Ռուսաստանի տարածքում։ Դիվանագետի խոսքով՝ Կիևը կարող է նման հարվածներ հասցնել «ինքնապաշտպանության նպատակով»։ Նա նաև կարծիք է հայտնել, որ Արևմուտքը չպետք է սահմանափակումներ և «կարմիր գծեր» ունենա Ուկրաինային աջակցելու հարցում։ Բարոն նշել է, որ եվրոպական անվտանգությունը կախված […] ...

Հրդեհ տան տանիքում

20:06 23.11.2024

Հրդեհ տան տանիքում

Նոյեմբերիի 23-ին, ժամը 16:04-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կողբ գյուղում այրվում է տուն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 47-րդ փողոցի տներից մեկի տանիքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:04-ին, մարվել՝ 17:47-ին: Այրվել է […] ...

SHANTNEWS

20:00 23.11.2024

SHANTNEWS

BACK_TO_TOP