Գյումրեցի պատանիները դրոնը ձեռքի շարժումներով և ժեստերով կառավարելու ծրագրեր են ստեղծել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+13.09 oC

Գյումրեցի պատանիները դրոնը ձեռքի շարժումներով և ժեստերով կառավարելու ծրագրեր են ստեղծել

21:00 21.01.2022

Գյումրեցի պատանիները դրոնների, այսպես կոչված, խելացի ծրագրեր են ստեղծել, որոնք հնարավորություն են տալիս դրանք կառավարել ժեստերի կամ ձեռքի շարժումների միջոցով: 14-17 տարեկան պատանիներն իրենց նորարարական գաղափարն իրագործել են արհեստական բանականության օգնությամբ։ BALATON AI կրթական կենտրոնի ուսանողներն այժմ աշխատում են իրենց նոր գաղափարներն ու ստեղծած ծրագրերը կատարելագործելու ուղղությամբ:

Անօդաչու թռչող սարքերն ու դրոնները ներկայում կիրառվում են տնտեսության տարբեր ոլորտներում՝ գյուղատնտեսությունից սկսած մինչև արդյունաբերություն, և  իհարկե, ռազմական համակարգում: Թռչող սարքերը հիմնականում աշխատում են հեռակառավարմամբ, իսկ գյումրեցի նորարարները որոշեցին գտնել դրոնը կառավարելու  այլ տարբերակ ու արհեստական բանականության միջոցով սկսեցին մշակել հատուկ ծրագրեր ու ալգորիթմեր:

«Հասկացանք, որ մենք ուզում ենք պրակտիկ բան տեսնենք և որոշեցինք, որ կարելի է  ստեղծել դրոն, որը կկառավարվի ժեստերով, մենք կկարողանանք կապ ստեղծել դրոնի ու այն ղեկավարողի միջև։ Ընթացքում եղավ ևս մեկ միտք՝ դեմքի ճանաչման ծրագրի միտքը և այդպես էլ սկսեցինք մեր աշխատանքը»,- պատմում է  նորարարական ծրագրերի  համահեղինակ Մոնիկա  Մելքոնյանը։

«Դրոնը պետք է ունենար, այսպես կոչված, տեր, ով պետք է կառավարեր սարքը։ Դրա համար բաժանվեցինք երկու թիմի, մի թիմը  աշխատում էր  դեմքի ճանաչման ծրագրի վրա, մյուս թիմը՝ ժեստերի ճանաչման ծրագրի։ Երկու թիմն էլ սկզբում տարբեր ալգորիթմեր ու տարբեր  կոդեր փորձելով  մի քանի ծրագրեր գրեցին․․․Սկզբում չէր ստացվում, վերջնարդյունքում՝ ամբողջ թիմով  գրեցինք այն ծրագրերը, որոնց համար էլ շուրջ երկու տարի  աշխատում էինք»,-նշում է  պատանի ծրագրավորող Նարեկ  Ֆռնջյանը։

Ծրագրերն ու կոդերը ստեղծելու համար արհեստական բանականությունից բացի, պատանիները Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնի մասնագետների օգնությամբ ուսումասիրեցին նաև բարձրագույն մաթեմատիկա և համակարգչային լեզուներ: Պատանի  ծրագրավորողները, համադրելով թիմի բոլոր անդամների մտավոր կարողությունները, առաջին անգամ դրոնը հնարավոր դարձավ օդում ղեկավարել ձեռքերի շարժումներով:

Առանցքի շուրջ պտտվելուց բացի, հատուկ ծրագրի միջոցով հնարավոր է դրոնը օդում  կառավարել նաև ժեստերի միջոցով: Դրոնը  տեղադրված տեսախցիկի միջոցով օդ է բարձրանում միայն կառավարող անձի դեմքը ճանաչելուց հետո, ապա  տեղաշարժվում է մատների  հատուկ մշակված շարժումների միջոցով:

Խելացի դրոնը ժեստերին հետևում է համակարգչի հետ կապի միջոցով, որտեղ նախապես մշակված ու տեղադրված են հատուկ իմպուլսներ, որոնք կետային ազդանշաններով   ընկալում են ղեկավարման հրամանը, որով էլ դրոնը շարժվում է օդում:

Պատանիների  ստեղծած ծրագիրը դեռ խաղային է, իրենց կուրսային աշխատանքն է: Այս տարբերակը նախատեսված է երեխաների համար թռչող սարքն ավելի  հետաքրքիր դարձնելու համար: Արդեն աշխատում են ծրագրերը ավելի կատարելագործելու ուղղությամբ, առաջիկայում կներկայացնեն նոր մոդելներ ու ավելի հեռուն թռչող դրոնների տարբերակներ:

«Դրոնի հետ աշխատանքի ընթացքում մենք հասկացանք, որ միայն ծրագրավորման գիտելիքները մեզ բավարար չէ ցանկալի արդյունքի հասնելու համար, սկսեցինք համագործակցել Գյումրիում գտնվող երկրաֆիզիկայի և ինժեեներային սեյսմաբանության ինստիտուտի  գիտնականների հետ։ Փորձի փոխանակման արդյունքում կկարողանանք ստեղծել ոչ միայն դրոնի համար նախատեսված ավելի արդյունավետ ծրագրեր, այլ նաև հենց դրոնն ամբողջությամբ»,-ասել է նախագծի համահեղինակներից Արամ Սարգսյանը։

 

«Մեր առաջիկա ծրագրի մեջ է մտնում նաև  քարտեզներ օգտագործելը՝ արբանյակային քարտեզներ, որոնց միջոցով հնարավոր կլինի մեր դրոնների հեռավորությունն արդեն  ավելի  երկարացնել, այսինքն՝ ինքը ոչ թե Wi-Fi-ով պիտի աշխատի, այլ  սարքի մեջ տեղադրվող քարտեզների օգնությամբ»,- նշել է BALATON AI կրթական կենտրոնի  հիմնադիր Սավա Սավոյանը։

Ապագա  ծրագրավորողները նպատակ ունեն իրենց մտավոր պոտենցիալը  ներդնել նաև ռազմական նշանակության դրոններ ու այլ սարքեր ստեղծելու գործում: Մինչ այս Գյումրիի երկրաֆիզիկայի և ինժեներային սեյմսբանության ինստիտուտի գիտնականների հետ համագործակցության արդյունքում կաշխատեն, օրինակ, երկրաշարժերը կանխազգող ծրագրեր ու սարքեր ստեղծելու  ուղղությամբ, ժեստերով կառավարվող դրոնից բացի, առաջիկայում կունենան նաև խելացի խաղալիքների հետաքրքիր ու զարգացնող նոր մոդելներ:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նա անհավանական որակներ ունի․ Մեսսին գովեստի խոսքեր է ասել Յամալի հասցեին

10:49 19.04.2025

Նա անհավանական որակներ ունի․ Մեսսին գովեստի խոսքեր է ասել Յամալի հասցեին

Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին գովեստի խոսքեր է ասել «Բարսելոնայի» երիտասարդ տաղանդ Լամին Յամալի հասցեին: «Տպավորում է այն, ինչ Յամալն անում է և արդեն արել է: Նա արդեն դարձել է Եվրոպայի չեմպիոն: Լամինն ընդամենը 17 տարեկան է և շարունակում է աճել: Նա անհավանական որակներ ունի, որոնց շնորհիվ աշխարհում լավագույններից մեկն է»,- «Ինտեր Մայամիի» ֆուտբոլիստի խոսքերը […] ...

Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ

10:35 19.04.2025

Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 18-ին այցելել է Պաշտպանության նախարարության կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Պաշտպանը շրջայց է կատարել հոսպիտալում, տեսակցել տարբեր բաժանմունքներում բուժում ստացող պարտադիր ժամկետային և պայմանագրային զինծառայողներին: Զինծառայողները Պաշտպանին ներկայացրել են իրենց առողջական խնդիրները, բուժման ընթացքը, ծառայողական առօրյան: Այցի շրջանակում Պաշտպանը տեսակցել է նաև օրեր առաջ ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայողին: Հոսպիտալի ղեկավար […] ...

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ

10:23 19.04.2025

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 18-ին՝ ժամը 22:35-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ «Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։ Հայաստանի Հանրապետության […] ...

Բոլոր նրանք, ովքեր ուզում են տեսնել, թե գործնականում ինչի մասին է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը, խնդրում եմ գնալ Կիրանց․ Փաշինյան

10:19 19.04.2025

Բոլոր նրանք, ովքեր ուզում են տեսնել, թե գործնականում ինչի մասին է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը, խնդրում եմ գնալ Կիրանց․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է Կիրանց կատարած այցին ու տեսանյութ հրապարակել։ «Երեկ Գործարար աշխատաժողովի մասնակիցներին ներկայացրի Իրական Հայաստանի գաղափարախոսությունը, ապա խնդրեցի միասին գնալ Կիրանց։Կիրանցը Իրական Հայաստանի գաղափարախոսության առաջին իրագործումն է։ Սահմանազատված և սահմանագծված պետական սահման, անվտանգ և խաղաղ կյանք, նորակառույց դպրոց, բարեկարգ ավտոմայրուղի, վերականգնվող եկեղեցի, բնակչության աճ․ մինչև սահմանազատումը Կիրանցում 80 […] ...

Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 19-ին

10:03 19.04.2025

Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 19-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 389․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 391․5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 441․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 445 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․70 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․83 դրամ: ...

Սերխիո Ռամոսը աջակցել է «Ռեալին»

09:38 19.04.2025

Սերխիո Ռամոսը աջակցել է «Ռեալին»

Մադրիդի «Ռեալի» նախկին պաշտպան Սերխիո Ռամոսն աջակցել է իր նախկին թիմին Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչից դուրս մնալուց հետո: «Մադրիդի հետ այսօր, երեկ և ընդմիշտ: 10 տարում Չեմպիոնների լիգայի 6 գավաթ»,- սոցցանցերում գրել է լեգենդար Ռամոսը: Իսպանացին այժմ հանդես է գալիս մեքսիկական «Մոնտերեյ» ակումբում: ...

BACK_TO_TOP