Մեծ Բրիտանիան Ուկրաինա է ուղարկել էլիտար ստորաբաժանման մարտիկների – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 11 2024
  • $
    390.88
  • RUBLE
    3.71
  • 411.09
WEATHER
+5.09 oC

Մեծ Բրիտանիան Ուկրաինա է ուղարկել էլիտար ստորաբաժանման մարտիկների

09:36 21.01.2022

Մեծ Բրիտանիան Ուկրաինա է ուղարկել հատուկ գործողությունների բանակային բրիգադի նորաստեղծ էլիտար ստորաբաժանման մոտ 30 մարտիկի։ Այս մասին հայտնում է Sky News-ը։

Հեռուստաալիքի տվյալներով՝ մարտիկների խումբը ժամանել է Ուկրաինա՝ սովորեցնելու ուկրաինացի զինվորականներին Բրիտանիայի տրամադրած նոր հակատանկային զինատեսակների գործածությունը։

Մեծ Բրիտանիայի ՊՆ կայքում նշվում է, որ հատուկ գործողությունների բրիգադում ներառված է չորս ռեյնջերական գումարտակ։ Գերատեսչության պլանների համաձայն՝ այդ ստորաբաժանումները «ողջ աշխարհում կհամագործակցեն դաշնակիցների ու գործընկերների հետ՝ ընդդեմ հակառակորդների, որտեղ նրանք վտանգ են ներկայացնում Մեծ Բրիտանիայի շահերի համար»։

Հունվարի 19-ին Մեծ Բրիտանիայի պաշտպանության փոխնախարար Ջեյմս Հիփին հայտարարեցլ էր, որ երկիրը Ուկրաինայի զինված ուժերին մի քանի հազար թեթեւ հակատանկային հրթիռ է մատակարարել ինքնապաշտպանության համար։ «Ուկրաինացիները հպարտ, ինքնիշխան ժողովուրդ են, և նրանք պատրաստ են պաշտպանել իրենց երկրի յուրաքանչյուր թիզը»,- ընդգծել էր նա։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լեհաստանի պաշտպանության նախկին նախարարը կասկածվում է դավաճանության մեջ

20:14 26.11.2024

Լեհաստանի պաշտպանության նախկին նախարարը կասկածվում է դավաճանության մեջ

Լեհաստանի պաշտպանության նախկին նախարար Անտոնի Մաչերևիչը կասկածվում է դավաճանության մեջ՝ այս պաշտոնում իր որոշման պատճառով՝ հրաժարվելու ինքնաթիռների գնման ծրագրից, հայտնում է Լեհաստանի արդարադատության նախարարությունը։ Ինչպես նշել է գերատեսչությունը, «ծանուցում է ներկայացվել Անտոնի Մաչևիչի կողմից հանցագործության կատարման ողջամիտ կասկածի մասին»։ «Խոսքը հնարավոր դիվանագիտական ​​դավաճանության մասին է»,- պարզաբանել են նախարարությունից։ Ծանուցումը վերաբերում է երկրի պաշտպանության նախկին նախարար […] ...

Լավրով. Կիևը համագործակցում է ահաբեկիչների հետ Ռուսաստանի Դաշնության դեմ

20:10 26.11.2024

Լավրով. Կիևը համագործակցում է ահաբեկիչների հետ Ռուսաստանի Դաշնության դեմ

Կիևի ռեժիմը սերտորեն համագործակցում է միջազգային ահաբեկչական խմբավորումների հետ՝ վարձկաններ տեղափոխելու Ռուսաստանի Դաշնության դեմ ռազմական գործողությունների համար: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության մարմինների և հետախուզական ծառայությունների ղեկավարների հանդիպման 20-րդ հանդիպմանը։ «Նեոնացիստական ​​Կիևի ռեժիմը օգտագործում է բացահայտ ահաբեկչական մեթոդներ, սերտորեն համագործակցում է միջազգային ահաբեկչական խմբավորումների և […] ...

Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ 20։00-ի դրությամբ

20:04 26.11.2024

Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ 20։00-ի դրությամբ

Նոյեմբերի 26-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Ապարանի, Արագածի, Կոտայքի, Հրազդանի, Գուգարքի, Անիի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի տարածաշրջաններում և Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում։ Դիլիջանի ոլորաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 20-30 մետր։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհները սպասարկողներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է […] ...

SHANTNEWS

20:00 26.11.2024

SHANTNEWS

«Տոտենհեմի» հիմնական դարպասապահը վիրահատության է ենթարկվել «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղից հետո

19:52 26.11.2024

«Տոտենհեմի» հիմնական դարպասապահը վիրահատության է ենթարկվել «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղից հետո

Անգլիայի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի՝ «Մանչեսթեր Սիթի»-«Տոտենհեմ» խաղում լոնդոնցիների դարպասապահը կոճի վնասվածք է ստացել, որից հետո վիրահատության է ենթարկվել: «Մենք հաստատում ենք, որ Գուլիելմո Վիկարիոն վիրահատվել է աջ կոճի կոտրվածքի պատճառով: Մեր բժշկական անձնակազմը կգնահատի նրա վիճակը` հասկանալու համար, թե երբ նա կարող է վերադառնալ մարզումներին»,- նշված է ակումբի հաղորդագրությունում: Ընթացիկ մրցաշրջանում 28-ամյա Վիկարիոն բոլոր […] ...

Հունաստանի վարչապետը ՆԱՏՕ-ին կոչ է արել շարունակել աջակցել Ուկրաինային

19:43 26.11.2024

Հունաստանի վարչապետը ՆԱՏՕ-ին կոչ է արել շարունակել աջակցել Ուկրաինային

ՆԱՏՕ-ն պետք է շարունակի աջակցել Ուկրաինային և իրականացնի գագաթնաժողովում համաձայնեցված բոլոր միջոցները, ասել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ բանակցություններից հետո համատեղ հայտարարության մեջ։ Ռյուտեն գլխավոր քարտուղարի պաշտոնը ստանձնելուց հետո առաջին անգամ է Աթենքում: «Մենք դիտարկեցինք, թե ինչ է կատարվում ուկրաինական պատերազմի ճակատներում և եկանք կոնսենսուսի, որ Ուկրաինային աջակցությունը […] ...

BACK_TO_TOP