Գանձակի և Սումգայիթի բախումների հետևում ադրբեջանական իշխանությունը տեսնում է հայ լրտեսներին և Ջորջ Սորոսի փողերը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 04 2025
  • $
    391.22
  • RUBLE
    4.63
  • 431.28
WEATHER
+17.09 oC

Գանձակի և Սումգայիթի բախումների հետևում ադրբեջանական իշխանությունը տեսնում է հայ լրտեսներին և Ջորջ Սորոսի փողերը

13:32 24.07.2018

Ադրբեջանի Գյանջա (հայկական՝ Գանձակ, նախկին Կիրովաբադ) քաղաքի ղեկավար Էլմար Վելիևի դեմ հուլիսի 3-ին տեղի ունեցած մահափորձից հետո այդ երկրում տեղի ունեցող զինված բախումներն ու զանգվածային ձերբակալությունները հասել են ընդհուպ մինչև Սումգայիթ և Բաքու, և հակապետական կամ հայամետ գործունեության անվան տակ իշխանությունները ձերբակալում են իրենց համար անցանկալի անձանց:

Ըստ «Թուրան» գործակալության հաղորդագրության՝ Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը, Ազգային անվտանգության ծառայությունը և գլխավոր դատախազությունը շարունակում են պնդել, որ Գանձակի քաղաքապետի մահափորձը նախապես պլանավորված ահաբեկչություն է, որը սերտորեն կապված է Ադրբեջանում գործող, այսպես կոչված, «հայ լրտեսների» հետ:

Համատարած ձերբակալությունների ֆոնին ադրբեջանական իշխանությունները հայտարարել են, որ այդ երկրի ներքին բախումների մեջ մեծ դեր են խաղացել իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը, Բելառուսի հայ քաղաքացի, բլոգեր Վլադիսլավ Մոսեսովը (Վլադ Մագա), ինչպես նաև հրեական ծագմամբ ամերիկացի բիզնես մագնատ Ջորջ Սորոսը՝ ֆինանսական մեծ հատկացումներով:

Ըստ ադրբեջանական Publika կայքի տեղեկությունների՝ հուլիսի 10-ին Ալեքսանդր Լապշինը, նախնական համաձայնեցված պլանով, հայտարարեց Վլադ Մագայի տեսանյութի մասին, իսկ հաջորդ օրվանից Ադրբեջանի Գանձակի շրջանում, ինչպես նաև այլ վայրերում սկսվեցին անհնազանդության կոչեր հնչել, ցույցեր անել, որոնք իրագործվում են Ջորջ Սորոսի փողերով:

Ադրբեջանական աղբյուրները վստահեցնում են, թե բոլոր այդ գործողությունները և անձինք՝ Ալեքսանդր Լապշինը, Վլադիսլավ Մոսեսովը, Ջորջ Սորոսը իր հիմնադրամով և հայկական հատուկ ծառայությունները, մեկ ընդհանուր շղթա են կազմել՝ ընդդեմ Ադրբեջանի, ինչը վտանգի տակ է դրել այդ երկրի ինքնիշխանությունն ու կայունությունը:

Թուրքիայում ստեղծված «Ասիմդեր» (Հայկական պնդումների դեմ պայքարի կազմակերպություն) կազմակերպության ղեկավար Գյոքսել Գյուլբեյը Բաքվում հայտարարել է, որ այդ խնդիրը քննարկել է Իլհամ Ալիևի, ԱԱԾ և բանակի ղեկավարների հետ՝ հաստատելով, որ հրեա միլիարդատեր «Ջորջ Սորոսը օգնել է հայերին՝ անկայունություն առաջացնելու Գանձակում»:

Ադրբեջանական լրատվամիջոցներն այժմ լեցուն են այսպիսի մեղադրանքներով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Զինված ուժերի պատվո պահակային վաշտի շնորհավորանքը Մայրության և գեղեցկության տոնի առթիվ

11:12 07.04.2025

Զինված ուժերի պատվո պահակային վաշտի շնորհավորանքը Մայրության և գեղեցկության տոնի առթիվ

Զինված ուժերի պատվո պահակային վաշտը շնորհավորում է Մայրության և գեղեցկության տոնի առթիվ։ ՀՀ պաշտպանության նախարարությունը համապատասխան տեսանյութ է հրապարակել։ ...

Բրատիսլավայում մեկնարկում է Եվրոպայի առաջնությունը

11:05 07.04.2025

Բրատիսլավայում մեկնարկում է Եվրոպայի առաջնությունը

Բրատիսլավայում ապրիլի 7-ին մեկնարկում է Եվրոպայի առաջնությունը։ Պայքարը սկսում են ազատ ոճայիններ 57 կգ Մանվել Խնձրցյանը, 65 կգ Վազգեն Թևանյանը, 70 կգ Արման Անդրեասյանը, 79 կգ Հայկ Պապիկյանը և 97 կգ Գուրգեն Սիմոնյանը։ Խնձրցյանը պայքարը կսկսի քառորդ եզրափակչից և կհանդիպի Մոնգուշ (UWW)/Տիսով (Բուլղարիա) զույգի հաղթողին։ Թևանյանը 1/8-ում ուժերը կչափի Գուսեյնովի (UWW) հետ։ Անդրեասյանի մրցակիցը 1/8-ում […] ...

Հանրապետության նախագահն աշխատանքային այցով մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ

10:58 07.04.2025

Հանրապետության նախագահն աշխատանքային այցով մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը՝ Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հրավերով, աշխատանքային այցով մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ՝ Աբու Դաբիի «Ամենամյա ներդրումային համաժողովին» մասնակցելու համար։ Հանրապետության նախագահը համաժողովի բացմանը հանդես կգա ելույթով։ Այցի շրջանակներում նախատեսվում են նաև նախագահ Խաչատուրյանի հանդիպումներն ԱՄԷ բարձր ղեկավարության ներկայացուցիչների հետ։ ...

ՀՀ զինված ուժերի նվագախումբը շնորհավորում է Մայրության և գեղեցկության տոնը

10:50 07.04.2025

ՀՀ զինված ուժերի նվագախումբը շնորհավորում է Մայրության և գեղեցկության տոնը

ՀՀ զինված ուժերի նվագախումբը շնորհավորում է Մայրության և գեղեցկության տոնը։ Պաշտպանության նախարարությունը համապատասխան տեսանյութ է հրապարակել։ ...

Մարտի 31-ից ապրիլի 6-ը մետրոպոլիտենը սպասարկել է 509 հազար 514 ուղևոր

10:42 07.04.2025

Մարտի 31-ից ապրիլի 6-ը մետրոպոլիտենը սպասարկել է 509 հազար 514 ուղևոր

Աշխատանքներն ընթանում են բնականոն հունով և Երևանի մետրոպոլիտենը շարունակում է ապահովել արագ և հարմարավետ ուղևորափոխադրում։ Շաբաթվա ուղևորահոսք․ Մարտի 31-ից ապրիլի 6-ը մետրոպոլիտենը սպասարկել է 509 հազար 514 ուղևոր։ Շարժակազմերի տվյալներ․ Հաշվետու ժամանակահատվածում գիծ է դուրս բերվել 2920 շարժակազմ, որոնցից՝ 810՝ երեք վագոնանի, 1086՝ երկու վագոնանի, 1024՝ մեկ վագոնանի։ Կատարողականը՝ 100% Մաղթում ենք արագ և անխափան […] ...

Ապրիլի 7-ը մեզ համար ոչ միայն տոն է, այլ նաև շնորհակալության օր՝ ձեր՝ կանանց և մայրերի նկատմամբ․ Վահագն Խաչատուրյան

10:35 07.04.2025

Ապրիլի 7-ը մեզ համար ոչ միայն տոն է, այլ նաև շնորհակալության օր՝ ձեր՝ կանանց և մայրերի նկատմամբ․ Վահագն Խաչատուրյան

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ավետման տոնի, Մայրության ու գեղեցկության օրվա կապակցությամբ․ «Սիրելի՛ կանայք, Սիրելի մայրեր, Ի սրտե շնորհավորում եմ ձեզ Սուրբ Մարիամ Աստվածածնի Ավետման ու Մայրության և Գեղեցկության տոնի կապակցությամբ։ Այս օրը խորը խորհուրդ ունի՝ այն հիշեցնում է այն պահը, երբ մարդկությանը տրվեց կյանք պարգևող ու փրկության հույս բերող ավետիսը։ Սուրբ Մարիամի […] ...

BACK_TO_TOP