Աթեշյանին սատարողները նրանք են, ովքեր եկամուտ են ստանում Աթեշյանից. Սոսե Ղլեջյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 04 2025
  • $
    391.07
  • RUBLE
    4.66
  • 443.20
WEATHER
+15.09 oC

Աթեշյանին սատարողները նրանք են, ովքեր եկամուտ են ստանում Աթեշյանից. Սոսե Ղլեջյան

14:03 14.02.2018

Երկու տարվա պայքարից հետո Աթեշյանը կրկին հաջողություն արձանագրեց: Ժամանակը նրա օգտին աշխատեց: Գարեգին Բեկչյանը հրաժարական տվեց, իսկ Աթեշյանը կրկին ընտրվեց: Այս մասին Պոլսո հայոց պատրիարքարանի փոխանորդ Արամ Աթեշյանի վերընտրվելու կապակցությամբ հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել և իրենց դժգությունն են արտահայտել «Պահանջում ենք պատժել սրբապիղծ Աթեշյանին» հասարակական–քաղաքացիական նախաձեռնության անդամները:

Մանկավարժ Սոսե Ղլեջյանը, որը նաև կապեր ունի Պոլսի հայոց համայնքի հետ, նշել է, որ Աթեշյանին սատարողները միայն այն մարդիկ են, որ իրենց եկամուտները ստանում են Աթեշյանից:

«Պոլսահայ գաղութը ունի շատ հիմնադրամներ, դրանց վրա հիմնված են զբոսաշրջային բիզնեսներ, ովքեր նաև թուրքական կառավարության հետ ունեն կապեր, հենց նրանք էին, որ կարողացան առիթը օգտագործել և Աթեշյանի օգտին հաղթանակ գրանցել: Շարքային պոլսահայերը իրեն չեն սատարում»,- ասաց Սոսե Ղլեջյանը:

Նա նաև նշեց, որ Աթեշյանի կողմնակիցները ագրեսիվ են դրսևորում իրենց: Նա հիշեց Ֆերիքոյի Սուրբ Վարդանանց եկեղեցում Աթեշյանի մատուցած պատարագի ժամանակ Բասեք Աբակ անունով պոլսահայ մի կնոջ օրինակը, որը, որպես բողոքի նշան, իր ձեռքերը բարձրացրել էր վեր և Ավետարանը բարձր պահել: Նրա վրա հարձակվել էին Աթեշյանի կողմնակիցներն ու կնոջը ոստիկանություն տարել: Սա, ըստ Սոսե Ղլեջյանի, նաև նշան է թուրքական իշխանությունների հետ համագործակցության:

«Լոզանի պայմանագրով ասվում է, որ ամեն մարդ պետք է ենթարկվի այն կառավարությանը, որտեղ գտնվում է, բայց պետք է նաև ներկայացնի այն համայնքի շահերը, որին ծառայում է»,- ասաց Սոսե Ղլեջյանը:

Ասուլիսին ներկա էր նաև ամերիկահայ մի կին, ով եկել էր իր և իր ծանոթների անունից դժգոհություն հայտնելու Արամ Աթեշյանի վերընտրվելու կապակցությամբ: 

Հիշեցնենք, որ արքեպիսկոպոս Աթեշյանի երկարատև աշխատանքի արդյունքում թուրքական իշխանությունները նրան վերանշանակեցին փոխպատրիարքի պաշտոնում, իսկ եկեղեցու բոլոր կանոններով ընտրված պատրիարքի տեղապահ արքեպիսկոպոս Բեկչյանին ստիպեցին հրաժարական տակ ու հեռանալ երկրից։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանի Հալաբյան փողոցում բախվել են «Mercedes»-ն ու «Toyota RAV 4»-ը. կա տուժած

17:36 11.04.2025

Երևանի Հալաբյան փողոցում բախվել են «Mercedes»-ն ու «Toyota RAV 4»-ը. կա տուժած

Այսօր՝ ապրիլի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:50-ի սահմաններում Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում բախվել են դիվանագիտական համարանիշներով «Toyota RAV 4» և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով «Toyota»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել հետիոտնի համար նախատեսված վայրն ու բախվել վերգետնյա անցումի բետոնե սյանը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, 1 հոգի տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: […] ...

««Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» ցուցահանդեսի կազմակերպումը կարևոր փորձառություն էր». Ալֆրեդ Քոչարյան

17:10 11.04.2025

««Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» ցուցահանդեսի կազմակերպումը կարևոր փորձառություն էր». Ալֆրեդ Քոչարյան

Հայաստանի պատմության թանգարանում տեղի է ունեցել «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» բացառիկ միջազգային ցուցահանդեսի ամփոփիչ ասուլիսը, որի ընթացքում ներկայացվել են ցուցահանդեսի արդյունքները։ Ցուցահանդեսն ունեցել է ավելի քան 55 հազար այցելու․ այն գործել է ավելի քան 6 ամիս՝ Բրիտանական թանգարանի հետ համագործակցությամբ: Ասուլիսի բանախոսներն էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Հայաստանի պատմության թանգարանի […] ...

Պուտինը կհանդիպի Վիթքոֆի հետ

17:03 11.04.2025

Պուտինը կհանդիպի Վիթքոֆի հետ

Ապրիլի 11-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կհանդիպի Ռուսաստան ժամանած՝ ԱՄՆ առաջնորդի հատուկ բանագնաց Սթիվեն Վիթքոֆի հետ։ Նրանք կքննարկեն ուկրաինական կարգավորումը, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Նման հանդիպում կլինի։ Տրտնաջան աշխատանքը շարունակվում է: Բնականաբար, Վիթքոֆը, որպես նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ, իր նախագահից ինչ-որ բան կփոխանցի Պուտինին: Պուտինը կլսի դա: Ուկրաինական կարգավորման […] ...

«Մանչեսթեր Յունայթեդը» տարեց երկրպագուին զրկել է «Օլդ Թրաֆորդում» իր տեղից

16:55 11.04.2025

«Մանչեսթեր Յունայթեդը» տարեց երկրպագուին զրկել է «Օլդ Թրաֆորդում» իր տեղից

«Մանչեսթեր Յունայթեդն» 81-ամյա երկրպագուին զրկել է «Օլդ Թրաֆորդում» իր նստատեղից, քանի որ դրա հետևում գտնվող տարածքը վերածվելու է VIP հատվածի, հաղորդում է The Sun-ը: Ակումբը տարեց երկրպագու Մայքլ Քարնիին տեղեկացրել է, որ հաջորդ մրցաշրջանից նրանից կվերցվի աթոռն ու տեղը կվաճառվի կորպորացիայի: Երկրպագուն լեգենդար մարզադաշտում այդ տեղը զբաղեցրել է 45 տարի: «Ես այստեղ նստած էի, երբ […] ...

ԱԺ-ի միջանցքներից մեկն այսուհետ կունենա յուրահատուկ՝ եվրոպական ճեմուղու տեսք․ Ալեն Սիմոնյան

16:49 11.04.2025

ԱԺ-ի միջանցքներից մեկն այսուհետ կունենա յուրահատուկ՝ եվրոպական ճեմուղու տեսք․ Ալեն Սիմոնյան

ԱԺ-ի միջանցքներից մեկը այսուհետ կունենա յուրահատուկ՝ եվրոպական ճեմուղու տեսք: Այս մասին Տելեգրամի իր էջում գրել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու տեսանյութ հրապարակել։ «Սրանք 11 եվրոպական երկրների օրենսդիր մարմինների ղեկավարների կողմից ինձ նվիրաբերած ԵՄ դրոշներն են իրենց ստորագրություններով, որոնք ես որպես գործընկերության, աջակցության և գնահատանքի ուղերձ եմ ընկալում Հայաստանի և հայ ժողովրդի հանդեպ: Վստահ […] ...

Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարների հանդիպումը կկայանա ապրիլի 12-ին

16:38 11.04.2025

Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարների հանդիպումը կկայանա ապրիլի 12-ին

Հայաստանի արտաքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Անի Բադալյանը հաստատել է, որ Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում կհանդիպեն Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։ Ավելի վաղ, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը հայտարարել էր, որ Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված է Հայաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների […] ...

BACK_TO_TOP