Պարզ մեթոդներ՝ արագ նիհարելու համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 11 2024
  • $
    390.14
  • RUBLE
    3.75
  • 409.14
WEATHER
+2.09 oC

Պարզ մեթոդներ՝ արագ նիհարելու համար

20:41 23.01.2022

Դիետոլոգներ Ռոնալդ Սմիթը և Բիլ Բրեդլին նշել են մի քանի պարզ և արդյունավետ կանոններ, որոնք կօգնեն նիհարել առանց մեծ ջանքերի։ Նրանց խոսքերը մեջբերում է Eat This, Not That! ամսագիրը:

Սմիթը նշել է, որ խիստ դիետաները և յուրաքանչյուր կերած պատառը հաշվելը չափազանց դժվար է  ու մեծ մասամբ՝ անարդյունավետ:   Որպես այլընտրանք՝  առաջարկում է պարզ կանոններ, որոնք հեշտ է իրականացնելը։

Նախ, ըստ դիետոլոգի, կարևոր է ավելի շատ ջուր խմել՝ ուտելուց առաջ խմած մեկ բաժակ ջուրը կօգնի ավելի արագ կշտանալ և խուսափել չափից շատ ուտելուց։ Սննդաբան Բիլ Բրեդլին ավելացրել է, որ ավելորդ քաշի դեմ պայքարի նույնքան արդյունավետ մեթոդ է ամբողջ օրվա ընթացքում քաղցի թեթև զգացումը պահպանելը։ «Ես կարծում էի, որ այս կանոնը կլինի ամենադժվարը, բայց, ընդհակառակը, պարզվեց, որ ամենապարզն է։ Այստեղ գլխավորը կալորիաներ հաշվելը չէ, այլ քիչ ուտելու սովորություն զարգացնելը»,- ասել է նա։

Բրեդլին խոստովանել է, որ նախկինում սիրում էր ցերեկը քաղցր բան ուտել, բայց հետո նրա կյանքում խնձորներ հայտնվեցին։ Դիետոլոգը ճաշից հետո ընտրում է խնձորները: «Որքան շատ  ազատ տարածություն թողնենք  ստամոքսում, այնքան շատ ենք  ուտում»:

Բացի այդ, քաշի կորստի մեկ այլ կարևոր կանոն է նախաճաշը բաց չթողնելը:   Սմիթը բացատրում է, որ երբ օրգանիզմը երկար ժամանակ մնում է առանց սննդի, սկսում է ճարպ  պահեստավորել:

 

Սննդաբանները խորհուրդ են տալիս օգտագործել միջերկրածովյան դիետան՝ որպես հավասարակշռված մենյուի մոդել։ Այն ներառում է շատ բանջարեղեն, մրգեր, ընկույզներ, ընդեղեն՝ոլոռ, լոբի և ոսպ, չզտված ձիթապտղի յուղ և ձուկ ։ Այդպիսի դիետան գրեթե բացառում է հագեցած ճարպեր պարունակող մթերքները, մասնավորապես՝ կաթնամթերքը, միսը և թռչնամիսը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նավթի գները կտրուկ նվազել են՝ Իսրայելի և Լիբանանի միջև մոտալուտ զինադադարի մասին լուրերի ֆոնին

00:00 26.11.2024

Նավթի գները կտրուկ նվազել են՝ Իսրայելի և Լիբանանի միջև մոտալուտ զինադադարի մասին լուրերի ֆոնին

Երկուշաբթի երեկոյան նավթի գները կտրուկ իջել են՝ Իսրայելի և Լիբանանի միջև մոտալուտ զինադադարի մասին մամուլում հայտնված տեղեկություններից հետո: Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի հունվարյան ֆյուչերսների գնանշումները ժամը 19:25-ին նվազել են 1,62 դոլարով (2,16%)՝ հասնելով 73,55 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։ WTI նավթի հունվարյան ֆյուչերսների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) նվազել է 1,61 դոլարով (2,26%)՝ […] ...

ՆԱՏՕ-ն կուժեղացնի Բալթյան ծովի ստորջրյա ենթակառուցվածքների պաշտպանությունը

23:52 25.11.2024

ՆԱՏՕ-ն կուժեղացնի Բալթյան ծովի ստորջրյա ենթակառուցվածքների պաշտպանությունը

ՆԱՏՕ-ն այս տարվա վերջից կուժեղացնի Բալթիկ ծովում կարևոր ստորջրյա ենթակառուցվածքների պաշտպանությունը՝ հնարավոր դիվերսիաները կանխելու համար, երկուշաբթի հաղորդել է PAP գործակալությունը։ Նշվում է, որ այս մասին հայտարարվել է Տուրեկում (Լեհաստան) Դաշինքի ռազմածովային հրամանատարության համաժողովում։ «Հիմնական տարածքների ավելի լայն և հստակ հսկողություն, այդ թվում հակաականային նավերի միջոցով, որոնք հագեցած են ռոբոտներով և ստորջրյա աշխատանքի համար սենսորներով, նախատեսված […] ...

Բորելը ԵՄ-ին կոչ է արել ապահովել սեփական անվտանգությունը՝ ԱՄՆ-ի ծրագրերի անորոշության պայմաններում

23:44 25.11.2024

Բորելը ԵՄ-ին կոչ է արել ապահովել սեփական անվտանգությունը՝ ԱՄՆ-ի ծրագրերի անորոշության պայմաններում

ԵՄ արտաքին գործերի գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել ուժեղացնել ԵՄ անվտանգությունը, որպեսզի այն ավելի քիչ կախված լինի ԱՄՆ-ից։ Այս մասին նա գրել է հոդվածում, որտեղ ամփոփում է իր գործունեությունը որպես ԵՄ դիվանագիտության ղեկավար։ «Մենք այլընտրանք չունենք. հրամայական է, որ մենք կարողանանք ապահովել մեր անվտանգությունը: Մեր բարեկեցությունն ու ապագան չեն կարող շարունակել կախված լինել […] ...

Սոցիալ-դեմոկրատները 2025 թվականի փետրվարի ընտրություններում կանցլերի պաշտոնում կառաջադրեն Շոլցին

23:36 25.11.2024

Սոցիալ-դեմոկրատները 2025 թվականի փետրվարի ընտրություններում կանցլերի պաշտոնում կառաջադրեն Շոլցին

Գերմանիայի իշխող Սոցիալ-դեմոկրատական կուսակցության (SPD) ղեկավարությունը որոշել է 2025 թվականի փետրվարի 23-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում այս պաշտոնում առաջադրել կանցլեր Օլաֆ Շոլցին, հայտնում է TagesSpiegel-ը։ Այս որոշումը պետք է հաստատի կուսակցության համագումարը 2025 թվականի հունվարի 11-ին, հավելում է թերթը և պարզաբանում, որ դա ընդամենը ձևականություն է լինելու։ Նախկինում SPD-ում բանավեճ էր ընթանում այն մասին, թե արդյոք […] ...

Սերբիայի խորհրդարանում կռվել են իշխող կուսակցության եւ ընդդիմության անդամները

23:28 25.11.2024

Սերբիայի խորհրդարանում կռվել են իշխող կուսակցության եւ ընդդիմության անդամները

Սերբիայի Ժողովրդական ժողովում (խորհրդարանում) իշխող կուսակցության և ընդդիմության խորհրդարանականները ծեծկռտուք են կազմակերպել, երկուշաբթի հաղորդում է Associated Press-ը: Կռիվը ծագել է նոյեմբերի սկզբին Նովի Սադ քաղաքի կայարանի շենքի հովանոցի փլուզման հետ կապված վեճից։ Փլուզման հետևանքով մարդիկ էին զոհվել։ Գործակալության տվյալներով՝ ընդդիմության ներկայացուցիչները հանդիպման ժամանակ, որտեղ քննարկվում էր բյուջեի օրինագիծը, պաստառ են կախել՝ «Ձեռքերդ արյունոտ է» մակագրությամբ։ […] ...

Ո՞վ է լինելու Վրաստանի ապագա նախագահը

23:20 25.11.2024

Ո՞վ է լինելու Վրաստանի ապագա նախագահը

Այսօր գումարվել է Վրաստանի նորընտիր խորհրդարանի առաջին նիստը: Այն անցել է բացառիկ պայմաններում, քանի որ խորհդարան անցած բոլոր 4 ընդդիմադիր խմբակցությունները հրաժարվել են օրենսդիր մարմնում աշխատելուց՝ հայտարարելով, որ ընտրությունները կեղծվել են: Չնայած ընդդիմության բողոքներին, Վրաստանում գործի է անցնում ոչ միայն օրենսդիր, այլ արդեն նաև գործադիր իշխանությունը: Կառավարությունում լուրջ փոփոխություններ կլինե՞ն, որոնք կազդեն Հայաստանի հետ հարաբերությունների […] ...

BACK_TO_TOP