Կենդանիների մասսայական էֆթանազիա՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 11 2024
  • $
    390.14
  • RUBLE
    3.75
  • 409.14
WEATHER
+2.09 oC

Կենդանիների մասսայական էֆթանազիա՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար

11:30 23.01.2022

Մինչ աշխարհը սովորում է ապրել COVID-19-ի հետ և թեթևացնում է սահմանափակումները, Հոնկոնգը հետևում է կորոնավիրուսի նկատմամբ  հանդուրժողականության քաղաքականությանը։ Տարածաշրջանը դադարեցրել է մանր կենդանիների ներմուծումը, իսկ դեկտեմբերի 22-ից գնված բոլոր  գերմանամկներին  հրահանգվել է էֆթանազիայի ենթարկել։ Կենդանիների պաշտպանները վրդովված են կառավարության գործողություններից, քանի որ չկան կենդանիներից մարդկանց վիրուսի փոխանցման հիմնավոր ապացույցներ:

Մահ՝ ամենափոքրերին

Կենդանիներին ոչնչացնելու որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ կենդանիների խանութի աշխատակցի  COVID-19-ի թեստը դրական է եղել։ Հարյուրավոր կենդանիների փորձարկումներից հետո կորոնավիրուսը հայտնաբերվել է տասնմեկ գերմանամկան մոտ։

Հետագա թեստերը հայտնաբերել են ևս մեկ վարակ մի հաճախորդի մոտ, ով շփվել է խանութի աշխատակցի հետ՝ վանդակներ փոխանակելիս և կեր գնելիս: Նախնական թեստը ցույց է տվել, որ հաճախորդի ամուսինը նույնպես վարակվել է կորոնավիրուսով։

Առողջապահության ոլորտի պաշտոնյաներն ասել են, որ չի գրանցվել  ընտանի գերմանամկներից մարդկանց կորոնավիրուսի փոխանցման  նախադեպ, սակայն նշել են, որ գերմանամկները վարակվել են լաբորատորիաներում:

Հատկապես մտահոգիչ են գերմանամկների երկու փոխադրումները Նիդեռլանդներից: Մոտ 1800 կենդանի ուղարկվել է դեկտեմբերի 22-ին, իսկ ավելի քան 800-ը՝ հունվարի 7-ին: Քաղաքի 34 լիցենզավորված խանութների բոլոր գերմանամկները կվերցվեն փորձարկման, ապա՝ կոչնչացվեն:

Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի  կանխարգելման միությունը կոչ է արել վերանայել իշխանությունների որոշումը:

«Մենք ցնցված և անհանգստացած ենք ավելի քան 2000 մանր կենդանիների  վերաբերյալ կառավարության վերջին հայտարարությունից: Կառավարությունը հաշվի չի առնում ընտանի կենդանիների  և մարդկանց  միջև կապը», – ասվում է կազմակերպության  հայտարարության մեջ:

«Ընտանի կենդանիների սեփականատերերը պետք է պահպանեն  հիգիենայի կանոնները, այդ թվում՝ լվանալ ձեռքերը կենդանիներին, նրանց սննդին կամ այլ առարկաներին դիպչելուց հետո և խուսափել կենդանիներին համբուրելուց», – լրագրողներին ասել է Գյուղատնտեսության, ձկնորսության  դեպարտամենտի տնօրեն Լեունգ Սիու-ֆայ Լեունգը:Հոնկոնգում  թեսթավորվել են  նաև ճագարներ և շինշիլաներ, սակայն միայն գերմանամկների  թեստն է դրական է եղել: Նրանց բոլորը բերվել են Նիդեռլանդներից, հայտնում է տեղական հեռուստաընկերությունը։

Ամբողջ աշխարհում արդեն հաստատվել են կորոնավիրուսի դեպքեր շների և կատուների մոտ, սակայն գիտնականներն ասում են, որ չկա որևէ ապացույց, որ կենդանիները էական դեր ունեն մարդկանց վարակելու գործում։Լեունգն ասել է, որ հոնկոնգյան  գերմանամկներին  պետք է էվթանազիայի ենթարկել, քանի որ անհնար է կարանտինացնել նրանց և հետազոտել յուրաքանչյուրին: Նա նշել է, որ 2021 թվականի դեկտեմբերի 22-ից հետո գերմանամկների  գնորդները պետք է դրանք հանձնեն իշխանություններին՝ էվթանազիայի համար:

Հիշեցնենք՝անցյալ սեպտեմբերին երեք ընտանի կատուներ, որոնց կորոնավիրուսի թեստը դրական է եղել, էվթանազիայի ենթարկվեցին Չինաստանի Հարբին քաղաքում, ինչը բուռն արձագանք առաջացրեց սոցիալական ցանցերում:

Իսկ նոյեմբերին նոր սկանդալ բռնկվեց. Ցզյանսի նահանգի Շանգրաո քաղաքի բնակչուհին ասաց, որ երբ իրեն մեկուսացրել են  կորոնավիրուսի հայտնաբերումից հետո, բուժաշխատողները եկել են նրա տուն և ծեծելով սպանել կորգի շանը, որին  թույլ չեն տվել կարանտինի ժամանակ տեղափոխել հյուրանոց:

Միջադեպը նկարահանվել է տան հսկողության տեսախցիկով, տեսանյութը հայտնվել է սոցիալական ցանցերում և մեծ սկանդալ  առաջացրել։ Պաշտոնյաները հայտնել են, որ շանը դաժանաբար սպանած բուժաշխատողները պատժվել են, իսկ տերը ներողություն է խնդրել:

Ջրաքիսները՝  ևս

Դանիայում միլիոնավոր ջրաքիսներ սպանվել են 2020 թվականին՝ կանխելու COVID-19-ի մուտացիան։

Անցյալ տարվա հոկտեմբերից Ֆինլանդիան առաջինն էր Եվրոպայում, որը սկսեց ջրաքիսների դեմ պատվաստումը: FurcoVac անունով փորձարարական պատվաստանյութը մշակվել է ֆին գիտնականների կողմից:

Հոնկոնգի քաղաքային համալսարանի անասնաբուժական բժշկության քոլեջի դեկան Նիկոլաուս Օստերիեդերն ասում է, որ մարդուց կենդանուն  և  կենդանուց  մարդուն  փոխանցման շղթաները հազվադեպ են, բայց դրանք տեղի են ունենում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նավթի գները կտրուկ նվազել են՝ Իսրայելի և Լիբանանի միջև մոտալուտ զինադադարի մասին լուրերի ֆոնին

00:00 26.11.2024

Նավթի գները կտրուկ նվազել են՝ Իսրայելի և Լիբանանի միջև մոտալուտ զինադադարի մասին լուրերի ֆոնին

Երկուշաբթի երեկոյան նավթի գները կտրուկ իջել են՝ Իսրայելի և Լիբանանի միջև մոտալուտ զինադադարի մասին մամուլում հայտնված տեղեկություններից հետո: Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի հունվարյան ֆյուչերսների գնանշումները ժամը 19:25-ին նվազել են 1,62 դոլարով (2,16%)՝ հասնելով 73,55 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։ WTI նավթի հունվարյան ֆյուչերսների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) նվազել է 1,61 դոլարով (2,26%)՝ […] ...

ՆԱՏՕ-ն կուժեղացնի Բալթյան ծովի ստորջրյա ենթակառուցվածքների պաշտպանությունը

23:52 25.11.2024

ՆԱՏՕ-ն կուժեղացնի Բալթյան ծովի ստորջրյա ենթակառուցվածքների պաշտպանությունը

ՆԱՏՕ-ն այս տարվա վերջից կուժեղացնի Բալթիկ ծովում կարևոր ստորջրյա ենթակառուցվածքների պաշտպանությունը՝ հնարավոր դիվերսիաները կանխելու համար, երկուշաբթի հաղորդել է PAP գործակալությունը։ Նշվում է, որ այս մասին հայտարարվել է Տուրեկում (Լեհաստան) Դաշինքի ռազմածովային հրամանատարության համաժողովում։ «Հիմնական տարածքների ավելի լայն և հստակ հսկողություն, այդ թվում հակաականային նավերի միջոցով, որոնք հագեցած են ռոբոտներով և ստորջրյա աշխատանքի համար սենսորներով, նախատեսված […] ...

Բորելը ԵՄ-ին կոչ է արել ապահովել սեփական անվտանգությունը՝ ԱՄՆ-ի ծրագրերի անորոշության պայմաններում

23:44 25.11.2024

Բորելը ԵՄ-ին կոչ է արել ապահովել սեփական անվտանգությունը՝ ԱՄՆ-ի ծրագրերի անորոշության պայմաններում

ԵՄ արտաքին գործերի գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել ուժեղացնել ԵՄ անվտանգությունը, որպեսզի այն ավելի քիչ կախված լինի ԱՄՆ-ից։ Այս մասին նա գրել է հոդվածում, որտեղ ամփոփում է իր գործունեությունը որպես ԵՄ դիվանագիտության ղեկավար։ «Մենք այլընտրանք չունենք. հրամայական է, որ մենք կարողանանք ապահովել մեր անվտանգությունը: Մեր բարեկեցությունն ու ապագան չեն կարող շարունակել կախված լինել […] ...

Սոցիալ-դեմոկրատները 2025 թվականի փետրվարի ընտրություններում կանցլերի պաշտոնում կառաջադրեն Շոլցին

23:36 25.11.2024

Սոցիալ-դեմոկրատները 2025 թվականի փետրվարի ընտրություններում կանցլերի պաշտոնում կառաջադրեն Շոլցին

Գերմանիայի իշխող Սոցիալ-դեմոկրատական կուսակցության (SPD) ղեկավարությունը որոշել է 2025 թվականի փետրվարի 23-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում այս պաշտոնում առաջադրել կանցլեր Օլաֆ Շոլցին, հայտնում է TagesSpiegel-ը։ Այս որոշումը պետք է հաստատի կուսակցության համագումարը 2025 թվականի հունվարի 11-ին, հավելում է թերթը և պարզաբանում, որ դա ընդամենը ձևականություն է լինելու։ Նախկինում SPD-ում բանավեճ էր ընթանում այն մասին, թե արդյոք […] ...

Սերբիայի խորհրդարանում կռվել են իշխող կուսակցության եւ ընդդիմության անդամները

23:28 25.11.2024

Սերբիայի խորհրդարանում կռվել են իշխող կուսակցության եւ ընդդիմության անդամները

Սերբիայի Ժողովրդական ժողովում (խորհրդարանում) իշխող կուսակցության և ընդդիմության խորհրդարանականները ծեծկռտուք են կազմակերպել, երկուշաբթի հաղորդում է Associated Press-ը: Կռիվը ծագել է նոյեմբերի սկզբին Նովի Սադ քաղաքի կայարանի շենքի հովանոցի փլուզման հետ կապված վեճից։ Փլուզման հետևանքով մարդիկ էին զոհվել։ Գործակալության տվյալներով՝ ընդդիմության ներկայացուցիչները հանդիպման ժամանակ, որտեղ քննարկվում էր բյուջեի օրինագիծը, պաստառ են կախել՝ «Ձեռքերդ արյունոտ է» մակագրությամբ։ […] ...

Ո՞վ է լինելու Վրաստանի ապագա նախագահը

23:20 25.11.2024

Ո՞վ է լինելու Վրաստանի ապագա նախագահը

Այսօր գումարվել է Վրաստանի նորընտիր խորհրդարանի առաջին նիստը: Այն անցել է բացառիկ պայմաններում, քանի որ խորհդարան անցած բոլոր 4 ընդդիմադիր խմբակցությունները հրաժարվել են օրենսդիր մարմնում աշխատելուց՝ հայտարարելով, որ ընտրությունները կեղծվել են: Չնայած ընդդիմության բողոքներին, Վրաստանում գործի է անցնում ոչ միայն օրենսդիր, այլ արդեն նաև գործադիր իշխանությունը: Կառավարությունում լուրջ փոփոխություններ կլինե՞ն, որոնք կազդեն Հայաստանի հետ հարաբերությունների […] ...

BACK_TO_TOP