Քննարկվել են DAAD-ի հետ համագործակցության զարգացմանն ուղղված հարցեր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 04 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.73
  • 441.92
WEATHER
+14.09 oC

Քննարկվել են DAAD-ի հետ համագործակցության զարգացմանն ուղղված հարցեր

10:37 19.01.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը հունվարի 18-ին ընդունել է Գերմանիայի ակադեմիական ծառայության (DAADպատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են բուհական և հետբուհական կրթության տարբեր աստիճաններում DAAD-ի հետ համագործակցության զարգացման հնարավորությունները:

Ողջունելով գերմանական պատվիրակությանը՝ Կարեն Թռչունյանը նշել է, որ որպես DAAD-ի շրջանավարտ՝ շատ լավ պատկերացնում է առկա բոլոր խնդիրները, և նախարարությունը պատրաստակամ է հանդես գալու համագործակցության արդյունավետության բարձրացմանն ուղղված համապատասխան առաջարկներով:

Ըստ նախարարի տեղակալի՝ Գերմանիայի ակադեմիական ծառայությունը մի շարք երկրների հատկացնում է կրթաթոշակային ֆոնդեր՝ տարբեր կրթական ծրագրեր իրականացնելու համար: Նա հույս է հայտնել, որ նույն սկզբունքով DAAD-ի՝ մեր երկրին հատկացվող գումարները քանակական և որակական աճ կունենան տարբեր կրթական մակարդակների համար: Կարեն Թռչունյանը հավաստիացրել է, որ հայկական կողմն էլ իր հերթին ամեն ինչ կանի, որպեսզի դրամաշնորհների համար ներկայացվեն որակյալ հայտեր:

Կողմերն անդրադարձել են նաև միջբուհական համագործակցության հարցերին՝ ընդգծելով, որ DAAD-ի ներկայացուցիչների պարբերական այցերը բուհեր և համապատասխան տեղեկատվության տրամադրումը կնպաստեն դրամաշնորհների դիմող հայտատուների թվաքանակի ավելացմանը: Կարեն Թռչունյանն առաջարկել է ավելացնել Հայաստանին տրամադրվող ոչ միայն ամառային կրթաթոշակների թիվը, այլև երիտասարդ գիտնականների և դասախոսների համար նախատեսված դրամաշնորհների քանակը:

Այդ համատեքստում Գերմանիայի ակադեմիական ծառայության ներկայացուցիչներն առաջարկել են դիտարկել համագործակցության համատեղ կրթահետազոտական ծրագիր իրականացնելու հնարավորությունը, որը ենթադրում է երիտասարդ գիտնականների աջակցմանն ուղղված համատեղ ֆինանսավորման գործիքակազմի կիրառում: Անդրադարձ է եղել նաև գիտահետազոտական երկկողմ ծրագրերի իրականացման հնարավորությանը՝ կրկին համաֆինանսավորման հիմքով: Կողմերը փաստել են, որ վերոնշյալ գործընթացները կնպաստեն երիտասարդ գիտնականների և դասախոսների շարժունության բարձրացմանը և երկուստեք հետաքրքրության մեծացմանը:

Հանդիպմանն անդրադարձ է եղել ինչպես Հայաստանի հետ առանձին, այնպես էլ տարածաշրջանային տարբեր ծրագրեր իրականացնելու հնարավորությանը: Քննարկվել են նաև բուհական կրեդիտների փոխճանաչման և կրկնակի դիպլոմների տրամադրման հնարավորությանը վերաբերող հարցեր:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 28.04.2025

SHANTNEWS

Երկրում անասնահամաճարակային կայուն վիճակ ապահովելու համար ՀՀ կառավարությունն իրականացնում է մի շարք ծրագրեր

21:49 28.04.2025

Երկրում անասնահամաճարակային կայուն վիճակ ապահովելու համար ՀՀ կառավարությունն իրականացնում է մի շարք ծրագրեր

Երկրում անասնահամաճարակային կայուն վիճակ ապահովելու համար ՀՀ կառավարությունն իրականացնում է մի շարք ծրագրեր՝ կանխարգելելով հիվանդությունները և այդ կերպ պաշտպանելով նաև հանրային առողջությունը։ Ամբողջ աշխարհում որդեգրվել է «Մեկ առողջություն» գաղափարը, որի համաձայն մարդու առողջությունն անմիջականորեն կապված է առողջ կենդանիների և շրջակա միջավայրի հետ։ Այս համատեքստում անգնահատելի է անասնաբույժների դերը. նրանց նվիրված աշխատանքի շնորհիվ մեր երկրում ստեղծվել […] ...

«Նապոլին» դարձավ Ա Սերիայի առաջատարը

21:36 28.04.2025

«Նապոլին» դարձավ Ա Սերիայի առաջատարը

Իտալիայի Ա Սերիայի 34-րդ տուրում «Նապոլին» «Դիեգո Արմանդո Մարադոնա» ստադիոնում 2-0 հաշվով հաղթել է «Տորինոյին»։ Դուբլ է գրանցել Սքոթ Մաքթոմինեյը։ Շոտլանդացի ֆուտբոլիստը վերջին 3 խաղում 5 գոլ է խփել։ «Նապոլը» միավորների քանակը հասցրել է 74-ի և գլխավորել մրցաշարային աղյուսակը։ «Տորինոն» 10-րդն է և ունի 43 միավոր։ ...

Աշոցք-Բավրա ավտոճանապարհին այրվել է անասնակեր

21:21 28.04.2025

Աշոցք-Բավրա ավտոճանապարհին այրվել է անասնակեր

Ապրիլի 28-ին, ժամը 15:08-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ղազանչի գյուղի մոտակայքում՝ տրակտորի կցորդչի վրա, այրվում է անասանկեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Աշոցք-Բավրա ավտոճանապարհի 4-րդ կմ-ին։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:46-ին, մարվել՝ 19:50-ին: […] ...

Քննարկվել են ՀՀ-ում և Շվեդիայում օրենսդրական գործընթացի առանձնահատկությունները

21:12 28.04.2025

Քննարկվել են ՀՀ-ում և Շվեդիայում օրենսդրական գործընթացի առանձնահատկությունները

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ ապրիլի 28֊ին, ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության կազմում մասնակցել է Շվեդիայի Ռիկսդակի և ՀՀ Ազգային ժողովի միջև ժողովրդավարական զարգացման համագործակցության հանձնախմբի նիստին։ «Օրակարգային հարցերի շրջանակներում քննարկեցինք երկու երկրներում օրենսդրական գործընթացի առանձնահատկությունները, խորհրդարանական հանձնաժողովների աշխատանքի, լիագումար նիստերի անցկացման հետ կապված հարցերը։ Քննարկեցինք […] ...

Սամբոյի Եվրոպայի բոլոր տարիքայինների առաջնություններում Հայաստանի հավաքականը նվաճել է 21 մեդալ

21:00 28.04.2025

Սամբոյի Եվրոպայի բոլոր տարիքայինների առաջնություններում Հայաստանի հավաքականը նվաճել է 21 մեդալ

Կիպրոսի Լիմասոլ քաղաքում անցկացված Եվրոպայի սամբոյի առաջնությունում, տարիքային չորս խմբերում, Հայաստանի մարզիկ – մարզուհիները նվաճել են 21 մեդալ՝ 3 ոսկե, 5 արծաթե և 13 բրոնզե: Մեծահասակների պայքարում իր երկրորդ ոսկե մեդալն էր նվաճել Արման Ավանեսյանը (մարտական սամբո, 98 կգ): Եվս 5 մարզիկ դարձել էր բրոնզե մեդալակիր։ Երիտասարդների մրցաշարում Մհեր Օհանյանը (71 կգ ) դարձել էր […] ...

BACK_TO_TOP