12:42 18.01.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը e-draft.am հանրային քննարկման հարթակում հրապարակել է «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին›› նախագծի լրամշակված տարբերակը:
‹‹Հանրակրթության մասին›› օրենքի փոփոխության նախագիծը, հիշեցնենք, նախորդ տարվա դեկտեմբերի 16-ի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել և ընդունվել է Ազգային ժողովի կողմից: Մինչ երկրորդ ընթերցումն ու վերջնական քննարկումը օրինագիծը լրամշակվել և խմբագրվել է` հիմք ընդունելով ներկայացված առաջարկություններն ու դիտողությունները:
Առաջարկվող փոփոխությամբ նախատեսվում է ներդնել դպրոցական կառավարման բարելավված համակարգ, մինչև 2023 թվականը հանրապետության բոլոր մարզերում և Երևանում անցնել համընդհանուր ներառական հանրակրթության, 12-ամյա կրթությանը հաղորդել նոր բովանդակություն, ուսուցիչներին ընձեռել մասնագիտական զարգացման նոր հնարավորություններ:
Լրամշակված տարբերակում հստակեցվել են հանրային տարընկալումների տեղիք տված պետական ուսումնական հաստատության կառավարմանն առնչվող դրույթները: Սահմանվել են պետական ուսումնական հաստատության տնօրենի և վարչատնտեսական մասի համակարգողի իրավասությունները և պարտականությունները:
Տնօրենի և վարչատնտեսական համակարգողի գործառույթները հստակեցվել են
Տնօրենի թափուր պաշտոնում մրցութային կարգով և 5 տարի ժամկետով կարող է նշանակվել ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ունեցող անձը։
Պաշտոնավարման ընթացքում տնօրենը յուրաքանչյուր 5 տարին մեկ անգամ դպրոցի զարգացման ծրագրի կատարման արդյունքների հիման վրա անցնում է ատեստավորում, որի արդյունքում նա կարող է շարունակել պաշտոնավարումը:
Ատեստավորման արդյունքներով պաշտոնին չհամապատասխանելու մասին տրված եզրակացությունը հիմք է տնօրենի պաշտոնավարության և հավաստագրի գործողության դադարեցման համար:
Տնօրենի գործառույթներն առնչվում են կրթության բովանդակությանը. դրա մեջ մտնում են դասաբաշխումը, որի հիման վրա կազմվում է տարիֆիկացիան, ուսումնական գործընթացի կազմակերպման համար անհրաժեշտ հաստիքացուցակի կազմումը, ուսումնադաստիարակչական աշխատանքի ընթացքի, սովորողների առաջադիմության և վարքի վերահսկողությունը, ուսուցիչների թափուր տեղերի համալրումը, ուսումնական պլանի հաստատումը, դպրոցի զարգացման ծրագրի իրականացումը: Տնօրենը կատարում է մանկավարժական կադրերի, դպրոցի օպերատորի և գործավարի (օգնական), այդ թվում` տնօրենի տեղակալների, մասնաճյուղի, կառուցվածքային ստորաբաժանումների (մեթոդական միավորումների) ղեկավարների ընտրությունը, նրանց հետ կնքում և լուծում է աշխատանքային պայմանագրերը, բաշխում աշխատանքը: Նա նաև ղեկավարում է մանկավարժական խորհրդի և առարկայական մեթոդական միավորումների աշխատանքները:
Վարչատնտեսական մասի համակարգող կարող է լինել այն անձը, որն ունի բարձրագույն կրթություն (բակալավր, դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս) և հանրային կառավարման ոլորտի առնվազն 5 տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ վերջին 7 տարվա ընթացքում:
Վարչատնտեսական մասի համակարգողը լիազոր մարմնին է ներկայացնում դպրոցի ֆինանսատնտեսական գործունեության մասին հաշվետվությունը, հաջորդ տարվա բյուջեի նախագիծը և բյուջետային ֆինանսավորման մասին հայտը՝ դրանում առանձին տողով ներկայացնելով մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունները, արտաքին և ներքին գնահատման արդյունքների վերաբերյալ տեղեկանք: Վարչատնտեսական համակարգողը, տնօրենի կողմից տրամադրված դասաբաշխման հիման վրա, կազմում է տարիֆիկացիան և ներկայացնում լիազոր մարմնին: Ըստ տնօրենի ներկայացրած պահանջարկի` նա լիազոր մարմնին է ներկայացնում նաև հաստիքացուցակը, ինչպես նաև դպրոցի ծախսերի նախահաշիվը: Վարչատնտեսական մասի համակարգողն ապահովում է գնումների գործընթացի կազմակերպումը, հաշվապահական հաշվառման վարումը և իրականացնում օրենքով սահմանված այլ ֆինանսավարչական գործառույթներ:
Նա նաև անցկացնում է վարչատնտեսական աշխատակիցների թափուր տեղերի համար մրցույթները, կնքում և լուծում է աշխատանքային պայմանագրերը, բաշխում աշխատանքը:
‹‹Հանրակրթության մասին›› օրենքի փոփոխության նախագծի լրամշակված տարբերակի հանրային քննարկումը կշարունակվի մինչև 2022 թվականի փետրվարի 1-ը:
22:13 28.04.2025
Էկոնոմիկայի և ՏԿԵ նախարարներն այցելել են «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸՍյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ու Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այցելել են «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ։ Այս մասին հայտնել են էկոնոմիկայի նախարարությունից: Ընկերությունը շահագործում է Սյունիքի մարզի Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրը՝ ստորգետնյա եղանակով, արտադրում է ոսկու խտանյութ՝ պղնձի և արծաթի պարունակությամբ: Ընկերությունն ունի շուրջ 2000 աշխատակից, տարեկան արտադրողականությունը […] ...
22:07 28.04.2025
Ժողովրդավարական ինստիտուտների կայացման հարցում էստոնական փորձը օրինակելի է Հայաստանի համար․ Նիկոլ ՓաշինյանՀայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Էստոնիայի Հանրապետության վարչապետ Քրիստեն Միխալի հանդիպումից հետո տեղի է ունեցել մամուլի համատեղ ասուլիս։ Երկու երկրների վարչապետերը հանդես են եկել մամուլի համար հայտարարություններով, ապա պատասխանել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հարցերին։ Ստորև ներկայացվում է մամուլի համատեղ ասուլիսը. Էստոնիայի վարչապետ Քրիստեն Միխալ. Հարգելի Նիկոլ, ինձ համար մեծ պատիվ է ողջունել Ձեզ և […] ...
21:49 28.04.2025
Երկրում անասնահամաճարակային կայուն վիճակ ապահովելու համար ՀՀ կառավարությունն իրականացնում է մի շարք ծրագրերԵրկրում անասնահամաճարակային կայուն վիճակ ապահովելու համար ՀՀ կառավարությունն իրականացնում է մի շարք ծրագրեր՝ կանխարգելելով հիվանդությունները և այդ կերպ պաշտպանելով նաև հանրային առողջությունը։ Ամբողջ աշխարհում որդեգրվել է «Մեկ առողջություն» գաղափարը, որի համաձայն մարդու առողջությունն անմիջականորեն կապված է առողջ կենդանիների և շրջակա միջավայրի հետ։ Այս համատեքստում անգնահատելի է անասնաբույժների դերը. նրանց նվիրված աշխատանքի շնորհիվ մեր երկրում ստեղծվել […] ...
21:36 28.04.2025
«Նապոլին» դարձավ Ա Սերիայի առաջատարըԻտալիայի Ա Սերիայի 34-րդ տուրում «Նապոլին» «Դիեգո Արմանդո Մարադոնա» ստադիոնում 2-0 հաշվով հաղթել է «Տորինոյին»։ Դուբլ է գրանցել Սքոթ Մաքթոմինեյը։ Շոտլանդացի ֆուտբոլիստը վերջին 3 խաղում 5 գոլ է խփել։ «Նապոլը» միավորների քանակը հասցրել է 74-ի և գլխավորել մրցաշարային աղյուսակը։ «Տորինոն» 10-րդն է և ունի 43 միավոր։ ...
21:21 28.04.2025
Աշոցք-Բավրա ավտոճանապարհին այրվել է անասնակերԱպրիլի 28-ին, ժամը 15:08-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ղազանչի գյուղի մոտակայքում՝ տրակտորի կցորդչի վրա, այրվում է անասանկեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Աշոցք-Բավրա ավտոճանապարհի 4-րդ կմ-ին։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:46-ին, մարվել՝ 19:50-ին: […] ...