22:30 17.01.2022
Կայացել է «Օտարերկրյա որակավորումների ճանաչումը` որպես բուհերի միջազգայնացման և շարժունության հիմնաքար» թեմայով աշխատաժողով
Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) Գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի է ունեցել «Օտարերկրյա որակավորումների ճանաչումը` որպես բուհերի միջազգայնացման և շարժունության հիմնաքար» թեմայով աշխատաժողով՝ պետական համալսարանների ռեկտորների, միջազգային կապերի գծով պրոռեկտորների և աշխատակիցների մասնակցությամբ:
Ողջույնի խոսքում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ա. Մարտիրոսյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանի պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորների խորհրդին միջոցառման կազմակերպմանն աջակցելու համար և նշել, որ Հայաստանի բարձրագույն կրթության համակարգի միջազգայնացման շրջանակում նախարարության կողմից բուհերի համար կազմակերպվող աշխատաժողովները լինելու են շարունակական:
Քննարկվող թեմայի ընտրությունը պայմանավորված էր այն հանգամանքով, որ 2021 թ. ուժի մեջ է մտել ասիական և խաղաղօվկիանորսյան տարածաշրջանում բարձրագույն որակավորումների փոխճանաչման Տոկիոյի կոնվենցիան, իսկ նոյոմբերի 16-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից միաձայն հավանության է արժանացել ՀՀ կառավարության հեղինակած ««Բարձրագույն կրթության որակավորումների փոխճանաչման մասին» համաշխարհային կոնվենցիան վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: Բոլոր երեք կոնվենցիանները (Հայաստանը դեռ 2005 թվականին միացել էր եվրոպական տարածաշրջանում Բարձրագույն կրթության որակավորումների փոխճանաչման Լիսաբոնի կոնվենցիային) ունեն ռազմավարական նշանակություն և խթանում են ՀՀ որակավորումների ճանաչումը աշխարhի տարբեր տարածաշրջաններում, ակադեմիական և մասնագիտական շարժունությունը:
Նիստի ընթացքում Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնի (ԱՓՇԱՏԿ) տնօրեն Գ. Հարությունյանը և բարձրագույն կրթության փորձագետ Ա. Հովհաննիսյանը ներկայացրել են կենտրոնի գործունեությունը, մասնավորապես ՀՀ բուհերի կողմից իրականացվող օտարերկրյա որակավորումների և կարճաժամկետ ուսուցման/կրեդիտային շարժունության ճանաչման մասին հետազոտությունը: Հարցուպատասխանի և շահագրգիռ քննարկման միջոցով ներկայացվել են օտարերկրյա որակավորումների ճանաչման ընթացակարգերը, այդ գործընթացքում ԱՓՇԱՏԿ–ի կողմից մատուցվող ծառայությունները:
Նիստին ներկա էին ՀՀ բուհերից շուրջ 40 մասնակից՝ ներառյալ 12 ռեկտոր, ռեկտորի տեղակալներ և միջազգային բաժինների ներկայացուցիչներ: ԱՓՇԱՏԿ-ի կողմից իրականացված հետազոտության արդյունքների ներկայացումից հետո տեղի է ունեցել քննարկում ճանաչման գործընթացում առկա խնդիրների, օրենսդրական բարեփոխումների անհրաժեշտության և գործող ընթացակարգերի վերանայման վերաբերյալ:
22:21 28.04.2025
Իրանի նախագահի այցը Բաքու. Ի՞նչ ազդեցություն կարող է դա ունենալ Ալիևի վրաԻրանի նախագահը Ադրբեջանում է: Մինչ Բաքու մեկնելը՝ Մասուդ Փեզեշքիանը հարցազրույց է տվել և անդրադարձել նաև հայ-ադրբեջանական հարաբերություններին: Այս և այլ թեմաների «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանը: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: ...
22:13 28.04.2025
Էկոնոմիկայի և ՏԿԵ նախարարներն այցելել են «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸՍյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ու Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այցելել են «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ։ Այս մասին հայտնել են էկոնոմիկայի նախարարությունից: Ընկերությունը շահագործում է Սյունիքի մարզի Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրը՝ ստորգետնյա եղանակով, արտադրում է ոսկու խտանյութ՝ պղնձի և արծաթի պարունակությամբ: Ընկերությունն ունի շուրջ 2000 աշխատակից, տարեկան արտադրողականությունը […] ...
22:07 28.04.2025
Ժողովրդավարական ինստիտուտների կայացման հարցում էստոնական փորձը օրինակելի է Հայաստանի համար․ Նիկոլ ՓաշինյանՀայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Էստոնիայի Հանրապետության վարչապետ Քրիստեն Միխալի հանդիպումից հետո տեղի է ունեցել մամուլի համատեղ ասուլիս։ Երկու երկրների վարչապետերը հանդես են եկել մամուլի համար հայտարարություններով, ապա պատասխանել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հարցերին։ Ստորև ներկայացվում է մամուլի համատեղ ասուլիսը. Էստոնիայի վարչապետ Քրիստեն Միխալ. Հարգելի Նիկոլ, ինձ համար մեծ պատիվ է ողջունել Ձեզ և […] ...
21:49 28.04.2025
Երկրում անասնահամաճարակային կայուն վիճակ ապահովելու համար ՀՀ կառավարությունն իրականացնում է մի շարք ծրագրերԵրկրում անասնահամաճարակային կայուն վիճակ ապահովելու համար ՀՀ կառավարությունն իրականացնում է մի շարք ծրագրեր՝ կանխարգելելով հիվանդությունները և այդ կերպ պաշտպանելով նաև հանրային առողջությունը։ Ամբողջ աշխարհում որդեգրվել է «Մեկ առողջություն» գաղափարը, որի համաձայն մարդու առողջությունն անմիջականորեն կապված է առողջ կենդանիների և շրջակա միջավայրի հետ։ Այս համատեքստում անգնահատելի է անասնաբույժների դերը. նրանց նվիրված աշխատանքի շնորհիվ մեր երկրում ստեղծվել […] ...
21:36 28.04.2025
«Նապոլին» դարձավ Ա Սերիայի առաջատարըԻտալիայի Ա Սերիայի 34-րդ տուրում «Նապոլին» «Դիեգո Արմանդո Մարադոնա» ստադիոնում 2-0 հաշվով հաղթել է «Տորինոյին»։ Դուբլ է գրանցել Սքոթ Մաքթոմինեյը։ Շոտլանդացի ֆուտբոլիստը վերջին 3 խաղում 5 գոլ է խփել։ «Նապոլը» միավորների քանակը հասցրել է 74-ի և գլխավորել մրցաշարային աղյուսակը։ «Տորինոն» 10-րդն է և ունի 43 միավոր։ ...