17:50 17.01.2022
ՀՀ Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ քննարկել է պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի, Թագուհի Ղազարյանի, Կնյազ Հասանովի և Հասմիկ Հակոբյանի ներկայացրած ««Կրթության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որն ուղղված է ոչ ֆորմալ, ինֆորմալ կրթության ճանաչմանը, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից:
Հիմնական զեկուցող, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանի խոսքերով՝ նախագծով փորձ է արվում կարգավորելու լրացուցիչ կրթական ծրագրերի իրականացման կարգը՝ առաջարկելով պայմաններ ստեղծել` ճանաչելու քաղաքացիների ստացած ոչ ֆորմալ ու ինֆորմալ կրթությունը: Ըստ նախագծի համահեղինակի՝ օրենսդրական նախաձեռնությամբ հնարավոր կլինի կարգավորել օրենսդրական ճգնաժամը, ամրապնդել լրացուցիչ կրթական ծրագրերի կազմակերպման և իրականացման գործընթացները, ինչպես նաև առավել արդյունավետ իրականացնել ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսուցման արդյունքների գնահատման, ճանաչման ու վկայագրման ոլորտում ներդրված պետական քաղաքականությունը, ապահովել ստանձնած միջազգային պարտավորությունների կատարումը:
«Խոսքը ոչ ֆորմալ, ինֆորմալ ճանապարհով անձի ձեռք բերած գիտելիքները, կարողությունները ճանաչելուն և այդ գործընթացը կազմակերպելուն է վերաբերում: Այս փոփոխությամբ մենք փորձում ենք մարդու՝ կյանքի ընթացքում ձեռք բերած ցանկացած գիտելիք կամ կարողություն պետականորեն ճանաչել: Այսօր էլ աշխատակիցները երբեմն անցնում են վերապատրաստումներ, դասընթացներ, բայց դրանք որևէ տեղ փաստացի, իրավական փաստաթղթով չեն արձանագրվում: Չկա կարգավորում, թե որ կազմակերպությունները կարող են անցկացնել վերապատրաստման դասընթացներ, ինչ ծրագրով, ով է երաշխավորել այդ ծրագիրը: Բացակայում է միասնական վկայականի տրամադրումը: Այս նախագծով մենք փորձ ենք անում կարգավորելու այդ խնդիրները»,- նշել է Սիսակ Գաբրիելյանը:
Նրա խոսքով՝ կլինի ազգային ռեեստր, որը կվարի ամբողջ գործընթացը, և պետությունը, գործատուն հստակ կիմանան, թե աշխատակիցն ինչ ծրագրով է անցել վերապատրաստումը:
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է կառավարության դրական դիրքորոշումը՝ ընդգծելով, որ գործադիրը ներկայացրել է որոշ տեխնիկական ու խմբագրական բնույթի առաջարկներ: Նրա խոսքերով՝ ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսուցման արդյունքների ճանաչումն ուղղակի այլընտրանք չունի:
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Նարեկ Բաբայանը:
22:13 28.04.2025
Էկոնոմիկայի և ՏԿԵ նախարարներն այցելել են «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸՍյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ու Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այցելել են «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ։ Այս մասին հայտնել են էկոնոմիկայի նախարարությունից: Ընկերությունը շահագործում է Սյունիքի մարզի Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրը՝ ստորգետնյա եղանակով, արտադրում է ոսկու խտանյութ՝ պղնձի և արծաթի պարունակությամբ: Ընկերությունն ունի շուրջ 2000 աշխատակից, տարեկան արտադրողականությունը […] ...
22:07 28.04.2025
Ժողովրդավարական ինստիտուտների կայացման հարցում էստոնական փորձը օրինակելի է Հայաստանի համար․ Նիկոլ ՓաշինյանՀայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Էստոնիայի Հանրապետության վարչապետ Քրիստեն Միխալի հանդիպումից հետո տեղի է ունեցել մամուլի համատեղ ասուլիս։ Երկու երկրների վարչապետերը հանդես են եկել մամուլի համար հայտարարություններով, ապա պատասխանել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հարցերին։ Ստորև ներկայացվում է մամուլի համատեղ ասուլիսը. Էստոնիայի վարչապետ Քրիստեն Միխալ. Հարգելի Նիկոլ, ինձ համար մեծ պատիվ է ողջունել Ձեզ և […] ...
21:49 28.04.2025
Երկրում անասնահամաճարակային կայուն վիճակ ապահովելու համար ՀՀ կառավարությունն իրականացնում է մի շարք ծրագրերԵրկրում անասնահամաճարակային կայուն վիճակ ապահովելու համար ՀՀ կառավարությունն իրականացնում է մի շարք ծրագրեր՝ կանխարգելելով հիվանդությունները և այդ կերպ պաշտպանելով նաև հանրային առողջությունը։ Ամբողջ աշխարհում որդեգրվել է «Մեկ առողջություն» գաղափարը, որի համաձայն մարդու առողջությունն անմիջականորեն կապված է առողջ կենդանիների և շրջակա միջավայրի հետ։ Այս համատեքստում անգնահատելի է անասնաբույժների դերը. նրանց նվիրված աշխատանքի շնորհիվ մեր երկրում ստեղծվել […] ...
21:36 28.04.2025
«Նապոլին» դարձավ Ա Սերիայի առաջատարըԻտալիայի Ա Սերիայի 34-րդ տուրում «Նապոլին» «Դիեգո Արմանդո Մարադոնա» ստադիոնում 2-0 հաշվով հաղթել է «Տորինոյին»։ Դուբլ է գրանցել Սքոթ Մաքթոմինեյը։ Շոտլանդացի ֆուտբոլիստը վերջին 3 խաղում 5 գոլ է խփել։ «Նապոլը» միավորների քանակը հասցրել է 74-ի և գլխավորել մրցաշարային աղյուսակը։ «Տորինոն» 10-րդն է և ունի 43 միավոր։ ...
21:21 28.04.2025
Աշոցք-Բավրա ավտոճանապարհին այրվել է անասնակերԱպրիլի 28-ին, ժամը 15:08-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ղազանչի գյուղի մոտակայքում՝ տրակտորի կցորդչի վրա, այրվում է անասանկեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Աշոցք-Բավրա ավտոճանապարհի 4-րդ կմ-ին։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:46-ին, մարվել՝ 19:50-ին: […] ...