Իսրայելի վարչապետ Նեթանյահուի հանդեպ կարող են մեղադրանք առաջադրել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 04 2025
  • $
    391.08
  • RUBLE
    4.60
  • 433.28
WEATHER
+4.09 oC

Իսրայելի վարչապետ Նեթանյահուի հանդեպ կարող են մեղադրանք առաջադրել

11:09 14.02.2018

Իսրայելի ոստիկանությունը հայտարարել է, որ բավականաչափ ապացույցներ է հավաքել, որպեսզի կաշառակերության, մեքենայության և վստահությունը չարաշահելու մեղադրանք ներկայացնի երկրի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հանդեպ: Այս մասին հայտնել է The Guardian պարբերականը:

Ապացույցները ձեռք են բերել քրեական 2 գործերի հետաքննության արդյունքում, որը տևել է շուրջ 14 ամիս: Բոլոր նյութերը ներկայացվել են դատախազություն: Գլխավոր դատախազը կուսումնասիրի ապացույցները և, հնարավոր է, մի քանի ամսից որոշում կկայացնի` արդյոք մեղադրանք առաջադրել վարչապետի դեմ, թե ոչ:

Այս առիթով Նեթանյահուն Երուսաղեմում մամուլի ասուլիս է կազմակերպել՝ հերքելով իր հանդեպ հնչող մեղադրանքները: Իսրայելի վարչապետը նշել է, որ իրեն բազմիցս փորձել են պաշտոնից հեռացնել:

«Այդ բոլոր փորձերը ոչնչի չեն հանգեցրել, որովհետև ես գիտեմ ճշմարտությունը: Այս անգամ նույնպես սա ոչնչի չի հանգեցնի: Ես կշարունակեմ պատասխանատու և հավատարիմ կերպով ղեկավարել Իսրայելը», – նշել է Նեթանյահուն:

Գործերից մեկը կոչվում է «Գործ 1000»: Դա վերաբերում է թանկարժեք նվերներին, որոնք Նեթանյահուն իբրև ստացել է օտարերկրյա միլիարդատերերից, այդ թվում՝ թանկարժեք սիգարներ, վարդագույն շամպայն և կնոջ համար զարդեր: Այդ մեծահարուստների ցանկում է հոլիվուդյան պրոդյուսեր և մեդիա մագնատ Արնոն Միլչանը (նրա տված նվերի արժեքը կազմել է ավելի քան 208 հազ. դոլար), ինչպես նաև ավստրալիացի գործարար Ջեյմս Փեքերը (նվերի արժեքը կազմել է շուրջ 70 հազ. դոլար):

Իսկ «Գործ 2000»-ի դեպքում խոսքը գնում է այն մասին, թե Նեթանյահուն իսրայելական առաջատար թերթերից մեկին պատվիրել է դրական լուսաբանել կառավարության գործունեությունը, որի դիմաց կսահմանափակվեին մրցակից թերթի հնարավորությունները:

68-ամյա Նեթանյահուն, ով Իսրայելում իշխանության գլխին է արդեն գրեթե 12 տարի, վերջին ամիսների ընթացքում մի քանի անգամ հարցաքննության է ենթարկվել: 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Այսօր պայքարի մեջ կմտնեն հունահռոմեական ոճի ըմբիշները․ ԵԱ

08:40 11.04.2025

Այսօր պայքարի մեջ կմտնեն հունահռոմեական ոճի ըմբիշները․ ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր պայքարը կսկսեն հունահռոմեական ոճի ըմբիշները: Հայաստանի հավաքականը ներկայացուցիչներ կունի բոլոր` 10 քաշային կարգերում: Մանվել Խաչատրյանը (55 կգ) պայքարը կսկսի քառորդ եզրափակչից և կգոտեմարտի թուրք Էմրե Մութլուի հետ, Կարապետ Մանվելյանը (60 կգ) 1/8-ում կմրցի լեհ Թոմաշ Շկրիպչակի հետ, Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ կմտնի քառորդ եզրափակչից,նրա մրցակիցը […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է

08:35 11.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Telegraph. Բրիտանիան կարող է հինգ տարով զորքեր մտցնել Ուկրաինա

08:30 11.04.2025

Telegraph. Բրիտանիան կարող է հինգ տարով զորքեր մտցնել Ուկրաինա

Մեծ Բրիտանիան դիտարկում է ուկրաինական տարածքում մինչև 5 տարով զորք տեղակայելու հնարավորությունը՝ մինչև Ուկրաինան վերառազմականացվի։ Այս մասին հայտնում է Daily Telegraph թերթը՝ վկայակոչելով աղբյուրները։ Լոնդոնում և Փարիզում քննարկվող պլանի համաձայն՝ հակամարտությունը լուծելուց հետո արևմտյան զորքեր կարող են ուղարկվել Ուկրաինա՝ որպես «զսպող ուժ»՝ ռազմական գործողությունների վերսկսումը կանխելու համար: Ինչպես նշում է հրատարակությունը, Ֆրանսիան կարծում է, որ […] ...

Հանրահատ Ջենիֆեր Լոպեսը հանդես կգա «Հանրապետական» ստադիոնում

08:20 11.04.2025

Հանրահատ Ջենիֆեր Լոպեսը հանդես կգա «Հանրապետական» ստադիոնում

Հռչակավոր երգչուհի Ջենիֆեր Լոպեսը հրապարակել է իր Up All Night համերգային տուրի ժամանակացույցը: Ամերիկուհու շրջագայության վերջին համերգը կկայանա Երևանում: Համերգը տեղի կունենա օգոստոսի 3-ին «Հանրապետական» ստադիոնում: Երգչուհին 33 օրում ելույթ կունենա 17 քաղաքներում, որոնցից 7-ը՝ Իսպանիայում: ...

CNN. ԱՄՆ-ը չի լինելու առաջինը, ով կապ ունի Չինաստանի հետ մաքսատուրքերի հարցում

08:15 11.04.2025

CNN. ԱՄՆ-ը չի լինելու առաջինը, ով կապ ունի Չինաստանի հետ մաքսատուրքերի հարցում

ԱՄՆ-ը մտադիր չէ առաջինը կապ հաստատել Չինաստանի հետ մաքսատուրքերի շուրջ բանակցությունների համար, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներին։ Նրանց խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր ենթականերին ասել է, որ Չինաստանը պետք է անի առաջին քայլը, քանի որ, Վաշինգտոնի կարծիքով, հենց Պեկինն է սրել առևտրային հակամարտությունը՝ իր պատասխան մաքսատուրքերով։ Միաժամանակ, CNN-ը մատնանշում է, որ […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:05 11.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

BACK_TO_TOP