Ռոբերտ Քոչարյանի հարցաքննությունը կտեսագրվի. նա Հայաստան է գալիս հեռահար նպատակով․ «Հրապարակ» – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+8.09 oC

Ռոբերտ Քոչարյանի հարցաքննությունը կտեսագրվի. նա Հայաստան է գալիս հեռահար նպատակով․ «Հրապարակ»

08:24 24.07.2018

«Հրապարակ» թերթը գրում է. «Ռոբերտ Քոչարյանին մոտ կանգնած աղբյուրները տեղեկացնում են, որ նա ոչ միայն Հայաստան կգա հուլիսի 26-ին «Մարտի 1»-ին առնչվող հարցաքննությանը մասնակցելու, այլև կփորձի «մաքրվել «Մարտի 1»-ի բեռից», և դա է պատճառը, որ ցանկացել է, որ հարցաքննությունը տեսաձայնագրվի։ Ավելին, ըստ որոշ աղբյուրների, նա Հայաստան է գալիս քաղաքականության մեջ մտնելու հեռահար նպատակով, քանի որ Ռուսաստանը ժամանակին դժգոհ էր Սերժ Սարգսյանից, դժգոհ է նաև Նիկոլ Փաշինյանից, և չի բացառվում, որ այդ տեղը Քոչարյանին հանձնելու ծրագիր ունենա։

Իսկ եթե հարցաքննությունը բոլորովին «այլ տե՞ղ տանի նրան»՝ կասկածյալի, մեղադրյալի հեռանկարով։ «Բացառեք․ նա ունի երաշխավորված անձեռնմխելիություն, որքան էլ պնդեն, որ բացարձակ անձեռնմխելիություն չկա, շատ լուրջ հիմքեր պետք է ստեղծվեն նրան անձեռնմխելիությունից զրկելու համար, ինչը մի քանի տարվա աշխատանք-ջանք-թիմ կպահանջի»,- ասացին մեզ։

«Ի դեպ, մի բացառեք, որ Քոչարյանն էլ իր հերթին ներկայացնի «հանգամանքներ», որոնց արդյունքում կպահանջվի հարցաքննել թե՛ առաջին նախագահին, թե՛ վարչապետին, որոնք, ի դեպ, չունեն անձեռնմխելիություն՝ այդ ինստիտուտն աշխատում է գործող նախագահի դեպքում՝ իրենց պաշտոնից բխած գործողությունների մասով։ Այնպես որ՝ հետաքրքիր է լինելու»,- ասացին մեզ։ Իսկ եթե չտեսագրվի հարցաքննությունը և չհանրայնացվի՞։ «Հրապարակայնացման ձևեր կգտնվեն»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հորդանանում Իսրայելի դեսպանատան մոտ հրաձգություն է տեղի ունեցել

11:40 24.11.2024

Հորդանանում Իսրայելի դեսպանատան մոտ հրաձգություն է տեղի ունեցել

Հորդանանի ոստիկանությունը կիրակի օրը շրջափակել է Հորդանանի մայրաքաղաք Ամմանում Իսրայելի դեսպանատան հարակից տարածքը այն բանից հետո, երբ դիվանագիտական ​​առաքելության անմիջական հարևանությամբ կրակոցներ են հնչել, հայտնում է The Times of Israel-ը՝ վկայակոչելով ականատեսներին։ Աղբյուրները հայտնել են, որ կրակոցներից հետո ոստիկանությունը և շտապօգնության մեքենաները շտապել են Ռաբիա շրջան, որտեղ գտնվում է դեսպանատունը: Ոստիկանությունը բնակիչներին կոչ է արել […] ...

Այրվել է մոտ 500 հակ անասնակեր

11:20 24.11.2024

Այրվել է մոտ 500 հակ անասնակեր

Նոյեմբերի 24-ին, ժամը 04:57-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մարգարա գյուղի 5-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:10-ին, մարվել՝ 07:55-ին: Այրվել է մոտ 500 հակ անասնակեր: Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել […] ...

Դավիթ Խուդաթյանն ընտրվել է ՔՊ-ի Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ

11:00 24.11.2024

Դավիթ Խուդաթյանն ընտրվել է ՔՊ-ի Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ

Քաղաքացիական պայմանագիր կուսակցության Արմավիրի գրասենյակում անցկացվել են Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի անդամների և վերահսկողի ընտրություններ։ Փակ, գաղտնի քվեարկությամբ ձևավորվել է կուսակցության Արմավիրի տարածքային կազմակերպության խորհուրդը, ընտրվել է վերահսկող։ Խորհրդի անդամների քվեարկությամբ ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ընտրվել է Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ. կուսակցության վարչության նիստում հաստատվել է Դավիթ Խուդաթյանի թեկնածությունը։ ...

Հրդեհ ավտոտնակում

10:40 24.11.2024

Հրդեհ ավտոտնակում

Նոյեմբերիի 24-ին, ժամը 03:19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նոր Արեշի 44-րդ փողոցի տներից մեկի առաջին հարկում գտնվող ավտոտնակում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ […] ...

Ռումինիայում  նախագահական ընտրություններ են

10:20 24.11.2024

Ռումինիայում նախագահական ընտրություններ են

Ռումինիայում նախագահական ընտրություններ են ընթանում։ Երկրի բնակիչներն ընտրում են պետության ապա նախագահին, հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Ռումինիայում նախագահական ընտրություններն անցկացվում են կիրակի օրը, դրանք անցկացվում են հինգ տարին մեկ։ Երկրում ընտրողների մասնակցության շեմ չկա, ընտրությունները վավեր կճանաչվեն ցանկացած թվով մասնակիցների դեպքում: Ժամը 9.00-ին Ռումինիայում սկսել է գործել գրեթե 19 հազար ընտրատեղամաս։ Ռումինիայի քաղաքացիները, ովքեր ապրում […] ...

Այրվել է վագոն-տնակ. տուժածներ չկան

10:00 24.11.2024

Այրվել է վագոն-տնակ. տուժածներ չկան

Նոյեմբերի 23-ին, ժամը 21:28-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրարբի գյուղում այրվում է բնակելի վագոն-տնակի տանիք: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Միսակ Մեծարենց փողոցում այրվում է վագոն-տնակ (25 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:03-ին, մարվել՝ 23:40-ին: Այրվել […] ...

BACK_TO_TOP