Հայաստանի ազգային ավիափոխադրողը նախատեսում է թռիչքներ սկսել գարնան վերջից. ներկայացվել է «Ֆլայ Արնա»-ի ապրանքանիշը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 11 2024
  • $
    391.63
  • RUBLE
    3.58
  • 412.31
WEATHER
+3.09 oC

Հայաստանի ազգային ավիափոխադրողը նախատեսում է թռիչքներ սկսել գարնան վերջից. ներկայացվել է «Ֆլայ Արնա»-ի ապրանքանիշը

14:31 14.01.2022

Հայկական ազգային ավիափոխադրողը՝ FlyArna ընկերությունը, նախատեսում է կանոնավոր չվերթներն սկսել արդեն մայիսի վերջից: Այսօր առցանց կայացել է FlyArna ապրանքանիշի շնորհանդեսը, որի ժամանակ էլ այդ մասին հայտարարել է Air Arabia-ի գլխավոր տնօրեն Ադել Ալ Ալին։

Հիշեցնենք, որ ԱՆԻՖ-ի և Մերձավոր Արևելքի ու Հյուսիսային Աֆրիկայի առաջին և ամենամեծ բյուջետային ավիափոխադրող «Էյր Արաբիայի» միջև 2021 թվականի հուլիսին ստորագրվել է հայկական նոր ազգային ավիաընկերության ստեղծման վերաբերյալ համաձայնագիր: Ստեղծված համատեղ ձեռնարկությունը գործելու է որպես բյուջետային ուղևորափոխադրող ավիաընկերություն, որի բազան կհանդիսանա Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը։

Ըստ Air Arabia-ի գլխավոր տնօրենի՝ թռիչքներն սկսելու են երկու օդանավով, հետո շատ արագ երրորդն է միանալու: Նա հայտարարել է, որ աշխատանքներ են տարվում Կենտրոնական Ասիա, Ռուսաստան, Մերձավոր Արևելք, ԵՄ երկրներ թռիչքներ իրականացնելու համար: Ամենայն հավանականությամբ, թռիչքները կիրականացվեն Air Arabia ավիաընկերությունից վարձակալված Airbus A-320 օդանավերով: Ավիանընկերության անվան «Arna» բառը ստացվել է «Հայկական ազգային ավիաուղիներ» անունից՝ համատեղելով «ARmenian» բառի առաջին երկու, նաև «National» և «Airline» բառերի առաջին տառերը:

Բրենդի առաջնային գույները հայկական դրոշի գույներն են: «Ֆլայ Արնա»-ի ապրանքանիշը ներկայացրեց «Էյր Արաբիա»-ի կրեատիվ մենեջեր Սահմար Խուզամին:

«Ոգեշնչված էինք ճամփորդողի գաղափարով, այն մարդու, որը պատրաստ է հետազոտել աշխարհը՝ տեղափոխվելով մեկ կետից մյուս կետը, ուսումնասիրելով: Ոգեշնչված էինք նաև «A» տառով, որովհետև լատինատառ A-ով է նաև Հայաստանի անունը: Մենք փորձեցինք այս երկուսը համադրել, այսինքն՝ A տառը և քայլելը խորհրդանշող պատկերները, նաև տեղադրվել են Հայաստանի դրոշի գույները»,- ասել է Սահմար Խուզամին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հոսանքանջատումներ նոյեմբերի 28-ին

20:48 27.11.2024

Հոսանքանջատումներ նոյեմբերի 28-ին

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 28-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 11։00-14:00 Սուվորովի փ․ 36-76 առանձնատներ, Սասունցի Դավթի փ․ 16-40 առանձնատներ, 11։00-17:00 Կորյունի փ. 7, 7/1, 21, 23, 23/37, 25 շենքեր, Աբովյան փ. 38, 40-48 շենքեր, Իսահակյան փ. 12, 14, 16, 18, 18ա […] ...

Լիբանանից Իսրայելի զինուժի դուրս գալու տեմպը կախված կլինի «Հըզբոլլահի» հետ զինադադարի կայունությունից

20:40 27.11.2024

Լիբանանից Իսրայելի զինուժի դուրս գալու տեմպը կախված կլինի «Հըզբոլլահի» հետ զինադադարի կայունությունից

Հարավային Լիբանանից Իսրայելի զինուժի դուրսբերման արագությունը որոշվելու է նրանով, թե որքանով է կայուն հրադադարը «Հըզբոլլահի» հետ, հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով իսրայելական անվտանգության անանուն պաշտոնյային: «Նա ասել է, որ զորքերի դուրսբերման առաջընթացը և լիբանանցի խաղաղ բնակիչների հայրենիք վերադարձի ժամանակացույցը կախված է նրանից, թե արդյոք համաձայնագրի բոլոր կողմերը կկատարեն դրան»,- հայտնում է գործակալությունը։ «Մենք պետք է […] ...

Երկարաձգվել է «Հանրապետական» մարզադաշտի հարակից երթուղիների աշխատաժամը

20:30 27.11.2024

Երկարաձգվել է «Հանրապետական» մարզադաշտի հարակից երթուղիների աշխատաժամը

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը ֆեյսուքյան իր էջում գրել է․ ««Նոա»-«Վիկինգուր» խաղն ՈւԵՖԱ-ի կողմից նշանակվել է ուշ ժամի. այդ, իսկ պատճառով «Հանրապետական» մարզադաշտի հարակից երթուղիներով տեղաշարժվող բոլոր ավտոբուսները (№ 7, 11, 13, 15, 18, 29, 40, 41, 50, 55, 74, 99) կաշխատեն մինչև ժամը 01:00»։ ...

Անահիտ Մանասյանը ընդունել է Equal Right Trust հիմնադրամի տնօրենին և հոգաբարձուների խորհրդի նախագահին

20:24 27.11.2024

Անահիտ Մանասյանը ընդունել է Equal Right Trust հիմնադրամի տնօրենին և հոգաբարձուների խորհրդի նախագահին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը նոյեմբերի 27-ին ընդունել է Equal Right Trust (Հավասար իրավունքների պաշտպանություն) հիմնադրամի տնօրեն Ջիմ Ֆիցջերալդին և հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Էվելին Քոլինսին։ Հանդիպումը տեղի է ունեցել Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի ու Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիայի համատեղ նախաձեռնությամբ։ Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի կարևոր ուղղությունները, […] ...

Ֆոն դեր Լայենը նշել է նոր Եվրահանձնաժողովի խնդիրները արտաքին քաղաքականության ոլորտում

20:16 27.11.2024

Ֆոն դեր Լայենը նշել է նոր Եվրահանձնաժողովի խնդիրները արտաքին քաղաքականության ոլորտում

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը կոչ է արել ուժեղացնել եվրոպական անվտանգությունը և ակտիվացնել այն միջազգային հարցերում։ Այդ մասին նա հայտարարել է Եվրախորհրդարանում՝ ԵՀ անդամության թեկնածուների ներկայացման ժամանակ։ «Մեր անվտանգության ամրապնդումն ավելի ու ավելի կարևոր է դառնում այնպիսի վիճելի և փխրուն աշխարհում, որն այսօր է, կարծում եմ, այն Եվրոպային ավելի քան երբևէ անհրաժեշտ է», – […] ...

Նոյեմբերի 27-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ Հայաստանի որոշ շրջաններում ձյուն է տեղում, տեղ-տեղ առկա է մերկասառույց

20:08 27.11.2024

Նոյեմբերի 27-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ Հայաստանի որոշ շրջաններում ձյուն է տեղում, տեղ-տեղ առկա է մերկասառույց

Նոյեմբերի 27-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Աբովյանի, Հրազդանի, Վայքի, Սիսիանի, Թալինի, Ախուրյանի, Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում, հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։ Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Աբովյանի, Նաիրիի, Հրազդանի, Սևանի, Ճամբարակի, Գավառի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Թալինի, Ախուրյանի, Ապարանի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Տիգրանաշեն-Զանգակատուն ճանապարհահատվածին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։ Միջպետական և հանրապետական […] ...

BACK_TO_TOP