«Եվրոպա» լիգայի 1/16 եզրափակչում «Արսենալ»-ի մրցակիցը. «Էստերսունդ» – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 04 2025
  • $
    391.08
  • RUBLE
    4.60
  • 433.28
WEATHER
+4.09 oC

«Եվրոպա» լիգայի 1/16 եզրափակչում «Արսենալ»-ի մրցակիցը. «Էստերսունդ»

21:24 13.02.2018

Այս շաբաթ մեկնարկում են «Եվրոպա» լիգայի խաղարկության 1/16 եզրափակիչ հանդիպումները: Այստեղ հայ մարզասերներին առաջին հերթին հետաքրքրում է Լոնդոնի «Արսենալ»-ը, որտեղ հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
 1/16 եզրափակչում «Արսենալ»-ի մրցակիցը շվեդական «Էստերսունդն» է, որը խմբային փուլի J խմբում գրավել է 2-րդ տեղը և Բիլբաոյի «Ատլետիկի» հետ միասին դուրս եկել հաջորդ փուլ:

 
 
«Էստերսունդը» հիմնադրվել է 1996 թվականին և հիմնականում հանդես է եկել Շվեդիայի ֆուտբոլային ցածր լիգաներում: 2016 թ-ից սկսած հանդես է գալիս Ալլցվենսկա լիգայում (Շվեդիայի բարձրագույն լիգա): 2017 թ-ին դարձել է Շվեդիայի գավաթակիր, ինչի շնորիվ իրավունք է ստացել, թիմի պատմության մեջ առաջին անգամ, հանդես գալու Եվրոպա լիգայում:
 
 
Եվրոպա լիգայի որակավորման փուլում հաղթել են թուրքական «Գալաթասարային» (2-0, 1-1), լյուքսեմբուրգյան «Ֆոլային»(1-0, 1-2), հունական ՊԱՕԿ-ին (3-1, 2-0), և դուրս եկել խմբային փուլ:
 

Խմբային փուլում շվեդական ակումբը հայտնվել է J խմբում, որում ընդգրկված են եղել նաև իսպանական «Ատլետիկը», ուկրաինական «Զարյան» և գերմանական «Հերտան»: 6 խաղում տանելով 3 հաղթանակ, 2 խաղ ավարտելով ոչ-ոքի և կրելով 1 պարտություն՝ 11 միավորով խմբում զբաղեցրել են 2-րդ տեղը: Եվրոպա լիգայում թիմի ռմբարկուն իրանցի 24-ամյա հարձակվող Սաման Գոդդոսն է, ով անցկացրած 11 խաղում դարձել է 5 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ:
 

«Էստերսունդը» 2011 թ-ից գլխավորում է անգլիացի Գրեմ Փոթերը, ով թիմը շվեդական 3-րդ լիգայից հասցրել է մինչև Եվրոպա լիգայի 1/16 եզրափակիչ:
 
Հիշեցնենք, որ «ՇԱՆԹ» հեռուստաընկերությունը ձեռք է բերել ՈՒԵՖԱ-ի «Եվրոպա» լիգայի հանդիպումների հայաստանյան հեռարձակման բացառիկ իրավունքը։ Հինգշաբթի փետրվարի 15-ին՝ Երևանի ժամանակով 22.00-ին «ՇԱՆԹ» հեռուստաընկերության եթերում կարող եք դիտել «Էստերսունդ» – «Արսենալ» Եվրոպա լիգայի 1/16 եզրափակիչ առաջին հանդիպումը: Պատասխան խաղը մեկ շաբաթ անց է՝ փետրվարի 23-ին Երևանի ժամանակով 00:05-ին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Telegraph. Բրիտանիան կարող է հինգ տարով զորքեր մտցնել Ուկրաինա

08:30 11.04.2025

Telegraph. Բրիտանիան կարող է հինգ տարով զորքեր մտցնել Ուկրաինա

Մեծ Բրիտանիան դիտարկում է ուկրաինական տարածքում մինչև 5 տարով զորք տեղակայելու հնարավորությունը՝ մինչև Ուկրաինան վերառազմականացվի։ Այս մասին հայտնում է Daily Telegraph թերթը՝ վկայակոչելով աղբյուրները։ Լոնդոնում և Փարիզում քննարկվող պլանի համաձայն՝ հակամարտությունը լուծելուց հետո արևմտյան զորքեր կարող են ուղարկվել Ուկրաինա՝ որպես «զսպող ուժ»՝ ռազմական գործողությունների վերսկսումը կանխելու համար: Ինչպես նշում է հրատարակությունը, Ֆրանսիան կարծում է, որ […] ...

Հանրահատ Ջենիֆեր Լոպեսը հանդես կգա «Հանրապետական» ստադիոնում

08:20 11.04.2025

Հանրահատ Ջենիֆեր Լոպեսը հանդես կգա «Հանրապետական» ստադիոնում

Հռչակավոր երգչուհի Ջենիֆեր Լոպեսը հրապարակել է իր Up All Night համերգային տուրի ժամանակացույցը: Ամերիկուհու շրջագայության վերջին համերգը կկայանա Երևանում: Համերգը տեղի կունենա օգոստոսի 3-ին «Հանրապետական» ստադիոնում: Երգչուհին 33 օրում ելույթ կունենա 17 քաղաքներում, որոնցից 7-ը՝ Իսպանիայում: ...

CNN. ԱՄՆ-ը չի լինելու առաջինը, ով կապ ունի Չինաստանի հետ մաքսատուրքերի հարցում

08:15 11.04.2025

CNN. ԱՄՆ-ը չի լինելու առաջինը, ով կապ ունի Չինաստանի հետ մաքսատուրքերի հարցում

ԱՄՆ-ը մտադիր չէ առաջինը կապ հաստատել Չինաստանի հետ մաքսատուրքերի շուրջ բանակցությունների համար, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներին։ Նրանց խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր ենթականերին ասել է, որ Չինաստանը պետք է անի առաջին քայլը, քանի որ, Վաշինգտոնի կարծիքով, հենց Պեկինն է սրել առևտրային հակամարտությունը՝ իր պատասխան մաքսատուրքերով։ Միաժամանակ, CNN-ը մատնանշում է, որ […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:05 11.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Էմիլիանո Մարտինեսի սադրանքը ՊՍԺ-ի դեմ խաղից առաջ

08:00 11.04.2025

Էմիլիանո Մարտինեսի սադրանքը ՊՍԺ-ի դեմ խաղից առաջ

«Ասթոն Վիլայի» դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը ՊՍԺ-ի դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղից առաջ կրկին ծաղրել էր Ֆրանսիայի հավաքականին: Արգենտինացին Փարիզում զբոսնել էր մի գլխարկով, որի վրա Ֆրանսիայի հավաքականի խորհրդանիշն է, որը, սակայն, ծածկված է Արգենտինայի հավաքականի նվաճած տիտղոսներով՝ աշխարհի գավաթով, Ամերիկայի գավաթով ու Ֆինալիսիմայով: Մարտինեսը, մեղմ ասած, սիրված չէ Ֆրանսիայում, քանի որ աշխարհի առաջնության […] ...

Ավտոտնակների փոխարեն՝ բարեկարգ բակ

23:59 10.04.2025

Ավտոտնակների փոխարեն՝ բարեկարգ բակ

Երևանի բոլոր վարչական շրջաններում իրականացվում է բակերի բարեկարգում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ապօրինաբար կառուցված ավտոտնակները քանդվում են, ընդլայնվում են բակային տարածքները: Մասնավորապես Արաբկիր վարչական շրջանում՝ Նիկողայոս Տիգրանյան փողոցի 10 հասցեում, հեռացվում է շուրջ 10 ավտոտնակ: Տեղում կառուցվելու է խաղահրապարակ, հարակից հատվածները կանաչապատվելու են: Կատարվող աշխատանքներին հետևել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը: ...

BACK_TO_TOP