Ձյան առատ տեղումների պատճառով վրացական բեռնատարների տեղաշարժը դեպի Բավրայի անցակետ ճանապարհային ոստիկանությունը սահմանափակել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+13.09 oC

Ձյան առատ տեղումների պատճառով վրացական բեռնատարների տեղաշարժը դեպի Բավրայի անցակետ ճանապարհային ոստիկանությունը սահմանափակել է

20:02 13.01.2022

Առատ ձյան պատճառով  Գյումրիում երթևեկության հսկողություն են սահմանել ճանապարհային ոստիկանության կարգախմբերը։

«Անցել ենք ուժեղացված ծառայության, ամբողջ անձնակազմը դուրսը հիմա ծառայություն է իրականացնում։ Ծառայության շեշտը հիմնականում  դրել ենք վթարածին խախտումները կանխելու, նախականխելու վրա։ Զգուշացնում և հորդորում ենք վարորդներին, որ երթևեկեն առավել զգույշ ու կամաց»,- նշում է ՃՈ երկրորդ սպայական գումարտակի հրամանատար Լևոն Միքայելյանը։

 Շրջայցերի ընթացքում ճանապարհային ոստիկանության տեսուչները ուշադրություն են դարձնում ոչ ձմեռային անվադողերով  մեքենաներին, անհրաժեշտության դեպքում վարոդներին արգելում էին շարունակել ճանապարհը։

Քաղաքի կենտրոնական փողոցներում ձյան շերտի մաքրման աշխատանքներ կատարվել են նաև գիշերվա ժամերին։ Կոմունալ  ծառայության ավտոմեքենաները շրջում են երթևեկությամբ ծանրաբեռնված բոլոր հատվածներում, իրականացնում են  աղ-ավազային խառնուրդով  ճանապարհների մշակում։ Չնայած որոշ հատվածներում մերկասառույցից ազատվել չի հաջողվում։

Ճանապարհային ոստիկանները  արգելում էին վրացական բեռնատարների տեղաշարժը, դրանք կայանած էին մնացել Անի թաղամասի վերջնամասում։

«Եղանակային անբարենպաստ պայմաններից ելնելով՝ ճանապարհը փակում ենք բեռնատար մեքենաների համար, քանի որ դեպի Աշոցք  ճանապարհը անբարենպաստ է և անանցանելի բեռնատարների համար։ Ուստի, այստեղ կանգնեցնում ենք մեքենաները, մինչև ճանապարհները կբացվեն և կկարողանան իրենց երթևեկությունը շարունակեն դեպի Վրաստանի սահման»,-նշել է ՃՈ երկրորդ սպայական գումարտակի տեսուչ Նարեկ Մովսիսյանը։

Հայ-վրացական սահման մեկնող  վրացի վարորդների համար եղանակային կտրուկ փոփոխությունները անակնկալ չեն։ Հիմնականում երթևեկում են  համասեզոնային անվադողերով, Հայաստանի տարածքում ձյան առատ տեղումների ժամանակ օգտագործում են նաև անվաշղթաներ, իսկ բուք եղանակներին ստիպված են լինում կայանել ու սպասել  մինչև տեղումների դադարը։

 

 

Քաղաքի բոլոր մուտքերի մոտ կայանած կարգախմբերը վարորդներին զգուշացնում են ճանապարհ դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում։ Սակայն ամբողջ մարզի տարածքում լիարժեք ծառայություն իրականացնելու համար ճանապարհային ոստիկանության կարգախմբերը քիչ են, շատերը մասնակցում են պարեկապահակային նոր ծառայության դասընթացներին։ Կարգախմբերը կհամալրվեն 2-3 ամսվա ընթացքում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նա անհավանական որակներ ունի․ Մեսսին գովեստի խոսքեր է ասել Յամալի հասցեին

10:49 19.04.2025

Նա անհավանական որակներ ունի․ Մեսսին գովեստի խոսքեր է ասել Յամալի հասցեին

Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին գովեստի խոսքեր է ասել «Բարսելոնայի» երիտասարդ տաղանդ Լամին Յամալի հասցեին: «Տպավորում է այն, ինչ Յամալն անում է և արդեն արել է: Նա արդեն դարձել է Եվրոպայի չեմպիոն: Լամինն ընդամենը 17 տարեկան է և շարունակում է աճել: Նա անհավանական որակներ ունի, որոնց շնորհիվ աշխարհում լավագույններից մեկն է»,- «Ինտեր Մայամիի» ֆուտբոլիստի խոսքերը […] ...

Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ

10:35 19.04.2025

Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 18-ին այցելել է Պաշտպանության նախարարության կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Պաշտպանը շրջայց է կատարել հոսպիտալում, տեսակցել տարբեր բաժանմունքներում բուժում ստացող պարտադիր ժամկետային և պայմանագրային զինծառայողներին: Զինծառայողները Պաշտպանին ներկայացրել են իրենց առողջական խնդիրները, բուժման ընթացքը, ծառայողական առօրյան: Այցի շրջանակում Պաշտպանը տեսակցել է նաև օրեր առաջ ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայողին: Հոսպիտալի ղեկավար […] ...

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ

10:23 19.04.2025

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 18-ին՝ ժամը 22:35-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ «Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։ Հայաստանի Հանրապետության […] ...

Բոլոր նրանք, ովքեր ուզում են տեսնել, թե գործնականում ինչի մասին է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը, խնդրում եմ գնալ Կիրանց․ Փաշինյան

10:19 19.04.2025

Բոլոր նրանք, ովքեր ուզում են տեսնել, թե գործնականում ինչի մասին է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը, խնդրում եմ գնալ Կիրանց․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է Կիրանց կատարած այցին ու տեսանյութ հրապարակել։ «Երեկ Գործարար աշխատաժողովի մասնակիցներին ներկայացրի Իրական Հայաստանի գաղափարախոսությունը, ապա խնդրեցի միասին գնալ Կիրանց։Կիրանցը Իրական Հայաստանի գաղափարախոսության առաջին իրագործումն է։ Սահմանազատված և սահմանագծված պետական սահման, անվտանգ և խաղաղ կյանք, նորակառույց դպրոց, բարեկարգ ավտոմայրուղի, վերականգնվող եկեղեցի, բնակչության աճ․ մինչև սահմանազատումը Կիրանցում 80 […] ...

Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 19-ին

10:03 19.04.2025

Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 19-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 389․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 391․5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 441․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 445 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․70 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․83 դրամ: ...

Սերխիո Ռամոսը աջակցել է «Ռեալին»

09:38 19.04.2025

Սերխիո Ռամոսը աջակցել է «Ռեալին»

Մադրիդի «Ռեալի» նախկին պաշտպան Սերխիո Ռամոսն աջակցել է իր նախկին թիմին Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչից դուրս մնալուց հետո: «Մադրիդի հետ այսօր, երեկ և ընդմիշտ: 10 տարում Չեմպիոնների լիգայի 6 գավաթ»,- սոցցանցերում գրել է լեգենդար Ռամոսը: Իսպանացին այժմ հանդես է գալիս մեքսիկական «Մոնտերեյ» ակումբում: ...

BACK_TO_TOP