Բացահայտվել է տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցավոր խմբավորում․ ՊԵԿ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 09 2024
  • $
    387.75
  • RUBLE
    4.17
  • 433.23
WEATHER
+18.09 oC

Բացահայտվել է տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցավոր խմբավորում․ ՊԵԿ

11:42 12.01.2022

ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն պարբերաբար ստացվել են օպերատիվ տվյալներ, որ մի շարք քաղաքացիներ իրենց փաստացի պատկանող, սակայն երրորդ անձանց անվամբ գրանցված ընկերությունների և անհատ ձեռնարկատերերի միջոցով Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետություն են ներմուծում մեծ քանակությամբ ցորեն և այդ գործընթացի ժամանակ խուսափում են առանձնապես խոշոր չափերի հարկեր վճարելուց: Վերջիններս օգտվել են հարկային օրենսգրքով սահմանված այն դրույթից, որ հարկ վճարողները Հայաստան ներմուծվող՝ ԵԱՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքների համար սահմանված կարգով հաշվարկված՝ ավելացված արժեքի հարկի գումարնեը կարող են վճարվել մինչև ապրանքների Հայաստանի պետական սահմանը հատելու ամսվան հաջորդող ամսի 20-ը: Տվյալ անձինք իրենց հետ փոխկապակցված՝ դրածո անձանց անվամբ գրանցված ընկերությունների միջոցով Հայաստան են ներմուծում հացահատիկ և մաքսային սահմանը անցնելուց հետո, սահմանված ժամկետում չեն վճարում ԱԱՀ-ն ու հետագայում ընկերությունները տարել են սնանկացման։

Կազմակերպիչը ներմուծված ցորենը վաճառել է այլ ընկերության, որն էլ հետագայում վերավաճառել է մեկ ուրիշ տնտեսվարողների՝ շուկայական գներից էականորեն ցածր արժեքով: Այս ամենի հետևանքով հացահատիկի շուկայում ստեղծվել են անհավասար մրցակցային պայմաններ:
Նկատի ունենալով առերևույթ հանցագործության մեջ ներգրավված անձանց քանակը և դրա հետևանքով տնտեսությանը հնարավոր վնաս պատճառելու մեծ ծավալները, որոշում է կայացվել օպերատիվ տվյալներն իրացնել ՀՀ ԱԱԾ-ի մեր գործընկերների հետ: ԱԱԾ-ի հետ համատեղ ձեռնարկված համալիր և բազմակողմանի օպերատիվ-հետախուզական միջոցառումները տվել են լուրջ արդյունքներ:
Պարզվել է, որ շահույթ ստանալու նպատակով փաստացի հիմնադրվել է սահմանափակ պատասխանատվությամբ, միմյանց հետ փոխկապակցված 23 ընկերություն, որոնք հանրապետություն են ներկրել հացահատիկ: Շուրջ 5 ամիս տևած օպերատիվ-հետախուզական համատեղ միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ ՌԴ-ից ՀՀ խոշոր քանակի հացահատիկի ներկրման կազմակերպիչը, չցանկանալով վճարել հարկերը, մշակել է հանցավոր սխեմա: Այն է` ենթակա անձին վճարվել է հարկի գումարի 50%-ը, իսկ վերջինս անվճարունակ և նախկինում դատապարտված անձանց անունով գրանցել է ընկերություններ և տվյալները փոխանցել կազմակերպչին; Վերջինն էլ այդ ընկերությունների անունով հացահատիկն առանց որևէ հարկ վճարելու ներմուծել է ՀՀ, որից հետո կեղծ գործարքի միջոցով նույն ապրանքը վաճառվել է կազմակերպչին պատկանող ընկերությանը։

Հիմնադիր տնօրենները եղել են հիմնականում գործազուրկ, սոցիալապես անապահով ու նախկինում տարբեր հանցագործությունների կատարման համար ազատազրկված անձինք: Նույն անձը՝ 5-7 անգամ, մեկը նույնիսկ 33 տարվա ազատազրկում է ունեցել: Հստակ, հիերարխիկ կառուցվածքով հանցավոր սխեմայի գլխավերևում գտնվող անձը որոշ ընկերությունների տնօրեններին հանդիպել է անձամբ և իր պայմաններն է ներկայացրել, մյուսների հետ էլ կապի մեջ է գտնվել մեկ այլ անձ, ով մշտական ուղղորդել է տնօրեններին: Խմբավորման մեջ ընդգրկվածներին ասվել է, թե վերջիններս նույնիսկ ինչ պետք է խոսեն ՊԵԿ ՀՕՀ վարչության աշխատակիցների հետ: Կազմակերպիչների ուղղորդմամբ վերը նշված անձինք փորձել են շանտաժի ենթարկել վերջիններիս՝ սպառնալով նրանց գործողությունները բողոքարկել այլ պետական գերատեսչություններ, իսկ երբեմն փորձել են վեճի բռնվել ՊԵԿ ՀՕՀ վարչության աշխատակիցների հետ՝ այդ կերպ փորձելով ճնշում գործադրել նրանց վրա։

ԱԱՀ-ի գումարը չվճարելու հանգամանքով պայմանավորված՝ ընկերությունները տարվել են սնանկության և հաշվի առնելով այն հանգամանքը, որ դրանց հիմնադիր-տնօրենների անվամբ որևէ շարժական կամ անշարժ գույք գրանցված չէ, ուստի օրենքով սահմանված կարգով բռնագանձում չի իրականացվում և պետության հանդեպ առաջացած առանձնապես խոշոր չափերով հարկային պարտավորությունները մնում են չկատարված։
ՊԵԿ Հհետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության և ԱԱԾ համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռքբերված փաստական տվյալների համաձայն կատարվել է պետությանը պատճառված վնասի հաշվարկ: Հասցվել է առանձնակի խոշոր չափի՝ շուրջ 150 միլիոն դրամի վնաս՝ որի հիմքով` ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ` քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով, իսկ նախաքննությունը տարվում է ՊԵԿ քննչական վարչությունում:

Կոմիտեի քննչական վարչությունում իրականացվող նախաքննության ընթացքում աշխատակիցների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել, ձերբակալվել և կալանավորվել են վերը նշված հանցավոր արարքների կատարման մեջ կասկածվող անձինք: Միաժամանակ, քրեական գործով խուզարկություններ են կատարվել շուրջ 3 տասնյակ հասցեներում՝ արդյունքում հայտնաբերվել և առգրավվել են քրեական գործով կարևոր նշանակություն ունեցող առարկաներ և փաստաթղթեր:

Պետական եկամուտների կոմիտեն հորդորում է քաղաքացիներին զերծ մնալ անօրինական եղանակով, այդ թվում, հարկեր չվճարելու դիտավորությամբ ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու կամ կանխամտածված անվճարունակության հատկանիշներ ստեղծելու դիտավորությամբ կամ հանցավոր գործունեություն իրականացնող անձանց կողմից կազմված խմբերում ընդգրկվելու եղանակով ՀՀ տարածք ապրանքներ ներմուծելուց:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մանրամասները՝ տեսանյութում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իսպանիայում տուգանել են երկրպագուի, ով վիրավորանք էր գրել Վինիսիուսի հասցեին

19:46 19.09.2024

Իսպանիայում տուգանել են երկրպագուի, ով վիրավորանք էր գրել Վինիսիուսի հասցեին

Իսպանիայում դատարանի որոշմամբ 60 հազար եվրո տուգանք է սահմանվել մի երկրպագուի նկատմամբ, ով համացանցում ռասիստական վիրավորանքներ էր հասցրել «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորի հասցեին։ Երկրպագուն ռասիստական արտահայտություններ էր արել X սոցիալական ցանցում: Բացի տուգանքից, երկրպագուին 2 տարով արգելվել է մուտք գործել Իսպանիայի բոլոր մարզադաշտեր: Ամռանն Իսպանիայում առաջին անգամ դատարանի վճիռ էր կայացվել մարզադաշտում տեղի ունեցած ռասիզմի […] ...

Վարչապետն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին

19:40 19.09.2024

Վարչապետն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթին: Վարչապետը ողջունել է Միխայել Ռոթի այցը Հայաստան և կարևորել Գերմանիայի հետ միջխորհրդարանական համագործակցության հետևողական զարգացումն ու ընդլայնումը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է Գերմանիայի հետ նաև տնտեսական փոխգործակցության շարունակական զարգացման անհրաժեշտությունը և նշել, որ երկկողմ հարաբերությունները վերջին տարիներին ունեն դինամիկ բնույթ: Միխայել Ռոթը շեշտել […] ...

Բաղրամյան պողոտայում «BMW»-ն բախվել է ավտոբուսին, ապա՝ բազալտե եզրաքարին ու ծառին

19:34 19.09.2024

Բաղրամյան պողոտայում «BMW»-ն բախվել է ավտոբուսին, ապա՝ բազալտե եզրաքարին ու ծառին

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:30-ի սահմաններում Բաղրամյան պողոտայում՝ ՀՀ նախագահի նստավայրի հարևանությամբ, «BMW» մակնիշի ավտոմեքենան բախվել է Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 13 երթուղին սպասարկող «Zhong Tong» ավտոբուսին, ապա բազալտե եզրաքարին ու ծառին: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում […] ...

Իրանն առաջին երկրներից էր, որը ճանաչեց ՀՀ-ի անկախությունը, այդ օրվանից երկրները լավ հարևաններ են․ Իրանի նախագահի շնորհավորական ուղերձը՝ Հայաստանի անկախության տոնի առթիվ

19:28 19.09.2024

Իրանն առաջին երկրներից էր, որը ճանաչեց ՀՀ-ի անկախությունը, այդ օրվանից երկրները լավ հարևաններ են․ Իրանի նախագահի շնորհավորական ուղերձը՝ Հայաստանի անկախության տոնի առթիվ

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը շնորհավորել է Հայաստանի կառավարությանն ու ժողովրդին Անկախության տոնի առիթով: Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, Փեզեշքիանը առանձին շնորհավորական ուղերձներ է հղել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանին: Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանին ուղղված ուղերձում Փեզեշքիանը հույս է հայտնել, որ առաջիկա տարիներին երկու բարեկամ և հարևան երկրների հարաբերություններն ավելի կխորանան տարբեր […] ...

Հայկ Կոնջորյանը և Արուսյակ Ջուլհակյանը հանդիպել են Վենետիկի հանձնաժողովի պատվիրակության անդամներին

19:21 19.09.2024

Հայկ Կոնջորյանը և Արուսյակ Ջուլհակյանը հանդիպել են Վենետիկի հանձնաժողովի պատվիրակության անդամներին

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը և պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը սեպտեմբերի 19-ին հանդիպել են Վենետիկի հանձնաժողովի պատվիրակության անդամների հետ: Հանդիպմանը քննարկվել է «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ նախատեսող օրենքի նախագիծը: ...

Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ռազմավարությունը խնդիրները համապարփակ հասցեագրող փաստաթուղթ է. քննարկում

19:14 19.09.2024

Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ռազմավարությունը խնդիրները համապարփակ հասցեագրող փաստաթուղթ է. քննարկում

Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի գործածման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի ռազմավարության նախագիծը հանրային քննարկման փուլում է: Սեպտեմբերի 19-ին Մեդիա կենտրոնում նախագծի շրջանակում տեղի է ունեցել քննարկում, որին մասնակցել են ՆԳՆ ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետ Արմեն Մկրտչյանը, վարչության փորձագետ Հեղինե Ենգոյանը և Առողջապահության նախարարության Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի տնօրեն Սուրեն Նազինյանը: […] ...

BACK_TO_TOP