13:17 10.01.2022
Առցանց ձևաչափով սկսվել է Ղազախստանի հարցով ՀԱՊԿ-ի երկրների զինված ուժերի գլխավոր շտաբերի ներկայացուցիչների տեսակոնֆերանսը, որի օրակարգում Ղազախստանում տիրող իրավիճակի և կազմակերպության հավաքական խաղաղապահ ուժերի գործողությունների քննարկումն է: Տեսակոնֆերանսը վարում է ՀՀ վարչապետ, ՀԱՊԿ-ի հավաքական անվտանգության խորհրդի նախագահ Նիկոլ Փաշինյանը: ՀԱՊԿ անդամ երկրների ներկայացուցիչները նախ մեկ րոպե լռությամբ հարգել են Ղազախստանում տեղի ունեցող անկարգությունների զոհերի հիշատակը:
Հիշեցնենք՝ այդ երկրում այսօր համազգային սգո օր է հայտարարված: Այնուհետև Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը շնորհակալություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին արագ արձագանքման և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ իրավիճակը ճիշտ գնահատելու համար:
«Երկրում տիրող իրավիճակի պատճառով, որը սպառնում էր վերաճել հետագա լարվածության, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը պաշտոնապես դիմեց ՀԱՊԿ անվտանգության խորհուրդ: Այդ դիմումի հիման վրա ՀԱՊԿ պայմանագրի դրույթներին համապատասխան, գործելով որպես ՀԱՊԿ նախագահող, ձեռնարկել եմ ՀԱՊԿ անդամ երկրների նախագահների միջև խորհրդակցություններ: Հաշվի առնելով Ղազախստանում տիրող իրավիճակը և իրադարձությունների արագ էսկալացիայի մեծ հավանականությունը, անվտանգությանն ու անկախությանը սպառնացող վտանգները՝ իրավիճակը կարգավորելու նպատակով՝ ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդի կողմից որոշում է ընդունվել սահմանափակ ժամկետով խաղաղապահ ուժեր ուղարկել Ղազախստան՝ ռազմավարական նշանակության օբյեկտների պաշտպանության համար»,- նշել է ՀՀ վարչապետ, ՀԱՊԿ գործող նախագահ Նիկոլ Փաշինյանը նիստի բացման ժամանակ:
«Հունվարյան այս մի քանի օրվա ընթացքում Ղազախստանն ապրեց լրջագույն ճգնաժամ, որն ամենածանր էր երկրի պատմության 30 տարվա ընթացքում: Փաստորեն սա առաջին իրավիճակն է, երբ ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը ներգրավվում են ՀԱՊԿ անդամ երկրի անվտանգությունը, ամբողջականությունը և կայունությունն ապահովելու համար: Ներկայացնելով ընթացիկ իրավիճակը և անցած օրերի դեպքերի հաջորդականությունը՝ կարող եմ ասել որ բոլոր իրադարձությունները մեկ շղթայի օղակներն են: Դրանք ենթարկվում են մեկ կործանիչ մտահղացման, որի նախապատրաստումը տևել է երկար ժամանակ: Թե որքան ժամանակ է տևել այդ նախապատրաստումը, ցույց կտա նախաքննությունը»,- ասել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը՝ ներկայացնելով երկրում տիրող իրավիճակը:
08:10 26.11.2024
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է21:50 25.11.2024
ՀՀ տարածքում փակ ավտոճանապարհ կա20:55 25.11.2024
Քեյնը գերազանցել է Հոլանդի ռեկորդը19:55 25.11.2024
Օլիմպիական չեմպիոնուհի Ելենա Վեսնինան ավարտել է կարիերան19:44 25.11.2024
Ձյուն, մառախուղ, ձնախառն անձրև. իրավիճակը Հայաստանի ճանապարհներին17:11 25.11.2024
Ալեքսանդր Օվեչկինը ծանր վնասվածք է ստացել16:58 25.11.2024
Իսրայելի օդուժը հարվածներ է հասցրել Բեյրութի հարավային արվարձաններին16:41 25.11.2024
Ճամբարակում, Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում16:00 25.11.2024
Տիգրան Բարսեղյանի հերթական գոլը15:34 25.11.2024
DHL ինքնաթիռի օդաչուները որևէ խնդրի մասին չեն հայտնել․ Reuters15:05 25.11.2024
Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը նոյեմբերի 18-24-ը15:00 25.11.2024
SHANTNEWS08:35 26.11.2024
ԱՄՆ-ը և Սաուդյան Արաբիան կքննարկեն հրադադարը Գազայում Լիբանանում հրադադարի դեպքումՍպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի համակարգող Բրեթ Մաքգուրքը սաուդյան պաշտոնյաների հետ կքննարկի, թե ինչպես Իսրայելի հետ հնարավոր զինադադարը Լիբանանում կարող է օգնել մեղմել մարտերը Գազայի հատվածում: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Էնդրյու Բեյթսը։ «Բրեթ Մաքգուրքը, որը պարբերաբար մեկնում է Մերձավոր Արևելք, նոյեմբերի 26-ին կլինի Սաուդյան Արաբիայում, […] ...
08:25 26.11.2024
Աշխարհի նախկին չեմպիոնը կանխատեսել է, որ Ուսիկը ռևանշ-մենամարտում կպարտվի ՖյուրիինՊրոֆեսիոնալ բռնցքամարտի կիսաթեթև քաշային կարգում WBC և IBF վարկածներով աշխարհի նախկին չեմպիոն Շոն Փորթերը կանխատեսել է, որ Ալեքսանդր Ուսիկը Թայսոն Ֆյուրիի դեմ երկրորդ մենամարտում կրելու է առաջին պարտությունը։ «Ես Ֆյուրիից հաղթանակ եմ ակնկալում։ Նա խոշորամարմին է և գիտի` ինչպես դա օգտագործել իր օգտին։ Կարծում եմ` երկրորդ մենամարտը, գրեթե ամբողջությամբ, կլինի այնպիսին, ինչպիսին առաջինն էր։ Ֆյուրին […] ...
08:20 26.11.2024
Սպիտակ տունը հաստատել է, որ Բայդենը կմասնակցի Թրամփի երդմնակալությանըՍպիտակ տունը հաստատել է, որ ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենը և նրա կինը՝ Ջիլ Բայդենը, մասնակցելու են Վաշինգտոնի նորընտիր ղեկավար Դոնալդ Թրամփի երդմնակալությանը հունվարի 20-ին։ «Նախագահը խոստացել է, որ ինքը կմասնակցի երդմնակալությանը, անկախ նրանից, թե ով կհաղթի ընտրություններում, նա և Առաջին տիկինը կհարգեն այդ խոստումը և կմասնակցեն երդմնակալությանը»,-նախագահական ինքնաթիռում լրագրողների համար ճեպազրույցում ասել է Սպիտակ […] ...
08:10 26.11.2024
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ էՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։ ...
08:05 26.11.2024
Ադելիա Պետրոսյանը` Ռուսաստանի Գրան պրիի եզրափակչումՀայ գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը դուրս է եկել Ռուսաստանի Գրան պրիի եզրափակիչ: 17-ամյա հայուհին Գրան պրիի փուլերում վաստակել է 36 միավոր: Սա լավագույն արդյունքն է որակավորման փուլում, 36 միավոր է վաստակել նաև Աննա Ֆրոլովան: Ռուսաստանի Գրան պրիի եզրափակչի մասնակիցները 1․Ադելյա Պետրոսյան (36 միավոր) 2․Աննա Ֆրոլովա (36) 3․Ալինա Գորբաչովա (34) 4․Վերոնիկա Յամետովա (32) 5․Դարիա Սադկովա (30) 6․Քսենիա […] ...
08:00 26.11.2024
Հրդեհ Գառնի գյուղումՆոյեմբերի 25-ին, ժամը 21:22-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գառնի գյուղի տներից մեկին հարակից այրվում է հավաբուն: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Գառնու կամավորական հրշեջ-փրկարարկան խմբից հինգ կամավոր։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 4-րդ թաղամասի 2-րդ փողոցի […] ...