Մանվել Գրիգորյանի փաստաբանը պատրաստվում է դիմել Վճռաբեկ դատարան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+18.09 oC

Մանվել Գրիգորյանի փաստաբանը պատրաստվում է դիմել Վճռաբեկ դատարան

22:02 23.07.2018

ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի  պաշտպաններից Արսեն Մկրտչյանը հայտարարել է, որ Գրիգորյանի առողջական վիճակը գնալով վատանում է:

«Իմ պաշտպանյալի շաքարախտի ցուցանիշները գնալով բարձրանում են, ինչ վերաբերում է անբուժելի հիվանդությանը, որի համար պետք են պրոֆիլակտիկ պրոցեդուրաներ, դրանք արդեն ուշացել են և չեն կատարվել, հետևաբար նման պայմաններում նրա առողջական վիճակն օր-օրի վատանում է»,- ասաց պաշտպանը:

Արսեն Մկրտչյանը նաև ասել է, որ Մանվել Գրիգորյանի նկատմամբ կա հատուկ ուշադրություն․

«Մարդկային վերաբերմունք կա և՛ կալանավայրի ադմինիստրացիայի կողմից, և՛ օմբուդսմենի գրասենյակից։ Բացի մեր փաստաբանների միջնորդություններից, ամենայն հավանականությամբ, կլինի նաև օմբուդսմենի միջամտությունը և, կարծում եմ, դա կլինի արդարադատության և առողջապահության նախարարների միջոցով, և չի բացառվում, որ բժիշկներն էլ, տեսնելով այս անմխիթար վիճակը, իրենք էլ ձայն բարձրացնեն»,- հավելել է Մկրտչյանը:

Պաշտպանը հույս է հայտնել, որ Գրիգորյանի խափանման միջոցը, հաշվի առնելով նրա առողջական վիճակը, կփոխվի․

«Նման պայմաններում, հաշվի առնելով նրա առողջական վիճակը, այդ հանիրավի, շինծու մեղադրանքի պայմաններում, չգիտես ում, չգիտես ինչ ապացուցելու համար չարժի, որ Արցախի հերոսին պահեն կալանքի տակ: Պատրաստվում ենք դիմել Վճռաբեկ դատարան, համապատասխան փաստաթղթերն արդեն պատրաստ են, բողոքը մինչև օրվա վերջ արդեն ներկայացված կլինի»,- տեղեկացրել է փաստաբանը։

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը հունիսի 19-ին կալանավորվել է: Նա մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու և առանձնապես խոշոր չափի յուրացում կատարելու մեջ: Գրիգորյանի առանձնատնից ԱԱԾ-ն մեծ թվով զենք, թանկարժեք մեքենաներ, «Զինվորի բաժին» մակնշված ուտելիքներ և ապրիլյան պատերազմի օրերին զինվորներին ուղարկված մթերք, հագուստ և նամակներ էր հայտնաբերել։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արարատի մարզում «Toyota Vitz»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտում. կա տուժած

15:30 19.04.2025

Արարատի մարզում «Toyota Vitz»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտում. կա տուժած

Այսօր՝ ապրիլի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 51 կմ հատվածում` Արարատ գյուղի վարչական տարածքում, «Toyota Vitz» մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել […] ...

Մարտական ատրճանակով` մարզադաշտում. Կոտայքի համայնքային ոստիկանները ձերբակալել են զինված երիտասարդին

15:22 19.04.2025

Մարտական ատրճանակով` մարզադաշտում. Կոտայքի համայնքային ոստիկանները ձերբակալել են զինված երիտասարդին

Ապրիլի 16-ին Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժում ստացվել է օպերատիվ տեղեկություն, որ Աբովյան քաղաքի մարզադաշտում գտնվող քաղաքացու մոտ կա մարտական ատրճանակ: Նույն օրը` ժամը 19:30-ին, համայնքային ոստիկանները ձերբակալել և Կոտայքի բաժին են տեղափոխել Կոտայքի մարզի Քասախ գյուղի բնակիչ 29-ամյա երիտասարդին: Նրա պայուսակում հայտնաբերվել է «Մակարով» ատրճանակ՝ լիցքավորված 7 փամփուշտով, նաև` մարիխուանա տեսակի թմրանյութի նմանվող զանգվածով փաթեթ […] ...

Փրկարարները հայտնաբերել են Դիլիջանի անտառներում մոլորված քաղաքացուն

15:11 19.04.2025

Փրկարարները հայտնաբերել են Դիլիջանի անտառներում մոլորված քաղաքացուն

Ապրիլի 19-ին՝ ժամը 12:20-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն օտարերկրյա քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ինքը Դիլիջանի անտառներում ընկել և հավանաբար կոտրել է ոտքը, չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել, չգիտի իր գտնվելու վայրը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարներն օպերատիվ գործողությունների […] ...

SHANTNEWS

15:00 19.04.2025

SHANTNEWS

Ինչո՞ւ ձախողեց հին Հանրային խորհուրդը, ինչո՞ւմ կհաջողի նորը. Հեռանկար բանավեճ

14:50 19.04.2025

Ինչո՞ւ ձախողեց հին Հանրային խորհուրդը, ինչո՞ւմ կհաջողի նորը. Հեռանկար բանավեճ

Այս շաբաթ իր աշխատանքը սկսեց Հանրային նոր խորհուրդը: Գործընթացը վերջնականացավ խորհրդի նախագահի նշանակմամբ: Այս կառույցը ստեղծվեց 2008 թվականին, բայց ավելի քան 3 տարի այն գրեթե չէր գործում: Կառավարությունը որոշեց ցրել խորհրդի հին կազմն ու նորը ձևավորել՝ նոր գործառույթով: Բայց արդյո՞ք անհրաժեշտ է հանրային նման կառույցի գործունեությունը և ինչո՞ւ: Այս ու այլ հարցեր «Հեռանկար բանավեճ»-ի տաղավարում […] ...

Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունով

14:35 19.04.2025

Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունով

Հայաստանում Ղազախստանի մշակույթի օրեր են։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի մասնակցությամբ կայացել է Երևանի Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգու անվանակոչման արարողությունը։ Ի պատիվ ղազախ բանաստեղծ, լուսավորական շարժման ներկայացուցիչ, գրականության ու փիլիսոփայության անվանի գործիչ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի՝ զբոսայգում […] ...

BACK_TO_TOP