Ապրիլյան սցենարի կրկնության դեպքում հայկական կողմը կարող է չդիմանալ ողջ զինանոցը կիրառելու «գայթակղությանը». Դավիթ Տոնոյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+18.09 oC

Ապրիլյան սցենարի կրկնության դեպքում հայկական կողմը կարող է չդիմանալ ողջ զինանոցը կիրառելու «գայթակղությանը». Դավիթ Տոնոյան

16:44 23.07.2018

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Eadaily-ին տված հարցազրույցում անդրադարձել է շփման գծում ադրբեջանական զորքերի կուտակման մասին հայտարարություններին և հարցին՝ որքանո՞վ է մեծ Ադրբեջանի հետ լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսման վտանգը:

Նախարարը նշել է, որ ադրբեջանական զորքերի կուտակման և ակտիվության մասին հայտարարություններն իրականություն են, ընդ որում՝ նման գործընթացներ են նկատվում ոչ միայն արցախա-ադրբեջանական զորքերի շփման գծում, այլև Հայաստանի ու Ադրբեջանի միջև՝ պետական սահմանին, մասնավորապես՝ նախիջևանյան ուղղությամբ:

«Լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը միշտ է մեծ՝ բանակցային պրոցեսում Բաքվի առավելապաշտական պահանջների պայմաններում: Ադրբեջանի պահվածքը այլ բան չէ, եթե ոչ ուժի կիրառման սպառնալիք, մինչդեռ ինչպես ԼՂ, այնպես էլ ցանկացած այլ հակամարտության կարգավորման համար նախապայման է հենց ուժի չկիրառումը»,- ասել է նա:

Տոնոյանն ընդգծել է, որ հատկապես անհանգստացնող է ադրբեջանական զորքերի ակտիվացումը նախիջևանյան ուղղությամբ, որտեղ մինչ այժմ հարաբերական անդորր էր: Նա ասել է, որ այդ հատվածում ռազմական սադրանքի ցանկացած դրսևորում կարող է հանգեցնել մեծ ճգնաժամի, որից անմասն չեն մնա նաև տարածաշրջանային այլ խաղացողները:

«Միևնույն ժամանակ, Հայաստանի դիրքորոշման ողջ կառուցողականությամբ հանդերձ չեմ ցանկանում՝ տպավորություն ստեղծվի, թե Հայաստանը խաղաղություն է խնդրում: Խորհուրդ եմ տալիս ադրբեջանական կողմին՝ այնքան վստահ չլինել, որ նա է ռազմական իրավիճակի սրման հարցի կարգավորողը: Այսինքն՝ ադրբեջանական կողմից ռազմական գործողությունների վերսկսման, անգամ սահմանափակ մասշտաբներով ռազմական գործողության իրականացման պարագայում չի լինի այնպես, որ միջնորդները կարողանան հայկական կողմին համոզել՝ դադարեցնել պատասխան պատժիչ գործողությունները: 2016-ի ապրիլյան ագրեսիայի սցենարի կրկնության պարագայում հայկական կողմը կարող է և չդիմանալ հակառակորդին որոշիչ ու մասշտաբային հակահարված տալու համար իր ողջ ռազմական զինանոցի կիրառման «գայթակղությանը»,- ասել է նախարարը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունով

14:35 19.04.2025

Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունով

Հայաստանում Ղազախստանի մշակույթի օրեր են։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի մասնակցությամբ կայացել է Երևանի Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգու անվանակոչման արարողությունը։ Ի պատիվ ղազախ բանաստեղծ, լուսավորական շարժման ներկայացուցիչ, գրականության ու փիլիսոփայության անվանի գործիչ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի՝ զբոսայգում […] ...

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևային

14:16 19.04.2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևային

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևային: Նախարարի գլխավորած պատվիրակությունը մեր երկրում է գտնվում ապրիլի 18-19-ին Հայաստանում Ղազախստանի մշակութային օրերի միջոցառումներին մասնակցելու շրջանակում: Ողջունելով նախարարին՝ նախագահ Խաչատուրյանը ընդգծել է, որ նման այցերը ոչ միայն խորացնում են երկկողմ կապերը, այլև նոր շունչ են հաղորդում ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանը։ Նա […] ...

Հռոմում մեկնարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների երկրորդ փուլը

13:58 19.04.2025

Հռոմում մեկնարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների երկրորդ փուլը

Հռոմում մեկնարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամի կարգավորման բանակցությունների երկրորդ փուլը։ Այս մասին հայտնում է Իրանի պետական ​​հեռարձակողը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Խորհրդակցությունները անցկացվում են Օմանի դեսպանի նստավայրում։ Ավելի վաղ Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտնել էր, որ Իտալիայի մայրաքաղաքում անուղղակի բանակցություններ կանցկացվեն Օմանի ԱԳ նախարարի միջնորդությամբ։ ...

Այսօր կկայանան վերջին տուրի հանդիպումները. Հոկեյի ԱԱ

13:50 19.04.2025

Այսօր կկայանան վերջին տուրի հանդիպումները. Հոկեյի ԱԱ

Այսօր Երևանում կկայանա տափօղակով հոկեյի Աշխարհի IV դիվիզիոնի առաջնության վերջին տուրը։ Հայաստանի հավաքականն ԱԱ-ի շրջանակում վերջին հանդիպումը կանցկացնի՝ մրցելով Ինդոնեզիայի հետ։ Հանդիպումը կմեկնարկի 17։00-ին։ Այսօրվա հանդիպումների ժամանակացույցը․ Մալայզիա — Ուզբեկստան / 14։00 Հայաստան — Ինդոնեզիա / 17։00 Իրան — Քուվեյթ / 20։00 Հայաստանի հավաքականն ունի 9 միավոր և երկրորդն է մրցաշարային աղյուսակում, իսկ առաջատարն Ուզբեկստանի […] ...

Իրանի ԱԳ նախարարը ժամանել է Հռոմ

13:33 19.04.2025

Իրանի ԱԳ նախարարը ժամանել է Հռոմ

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին ժամանել է Իտալիայի մայրաքաղաք Հռոմ՝ մասնակցելու Միացյալ Նահանգների հետ բանակցությունների երկրորդ փուլին։ Ինչպես տեղեկացնում է իրանական IRNA գործակալությունը, Թեհրանն ու Վաշինգտոնը բանակցություններ են վարում Իսլամական Հանրապետության քաղաքացիական միջուկային ծրագրի և Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցների դադարեցման շուրջ քննարկումների համար: ...

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

13:22 19.04.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում ապրիլի 19-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 20-24-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ: Ապրիլի 21-24-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 19-ի ցերեկը, 20-22-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։ Երևան քաղաքում ապրիլի 19-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 20-24-ին […] ...

BACK_TO_TOP