Ամփոփվել են Համահայկական մանկապատանեկան նկարչական մրցույթ-փառատոնի արդյունքները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 04 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.73
  • 441.92
WEATHER
+15.09 oC

Ամփոփվել են Համահայկական մանկապատանեկան նկարչական մրցույթ-փառատոնի արդյունքները

16:37 07.01.2022

Ավարտվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության՝ 2021 թ.-ի «Հայոց պետականություն. ինքնաճանաչում» խորագրով համահայկական մանկապատանեկան նկարչական մրցույթ-փառատոնը. հաղթել է 8 երեխա:

Միջոցառումն իրականացրել է ԿԳՄՍՆ Հ. Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնը. այն նվիրված էր ՀՀ պետականության անցյալին ու ներկային, դրանց իմաստավորմանն ու գնահատմանը, ապագայի մեր տեսլականին:

Ընտրությունը կայացել է երկու փուլով: Հայաստանի, Արցախի և սփյուռքի 9 երկրի (Ռուսաստան, Իրան, Վրաստան, Արգենտինա, ԱՄՆ, Ուկրաինա, Ֆրանսիա, Գերմանիա, Կանադա) 230-ից ավելի մասնակցից առաջին փուլում ընտրվել է 140-ը՝ առցանց ցուցահանդեսին մասնակցելու համար. նրանցից 57-ը սփյուռքի 5 երկրից է, իսկ մնացած 83-ը՝ Հայաստանից:

Աշխատանքները ներկայացվել են պապիե-մաշեի, արծաթագործության, մանրանկարչության, թղթի քանդակի, կարպետագործության, լինոփորագրության, խճանկարի, ասեղնագործության և գեղանկարչության ոլորտներում: Առցանց ցուցադրությանը կարելի է ծանոթանալ այս https://youtu.be/BMW8EZISEag հղումով):
Հաջորդ փուլում 140 մասնակիցներից ընտրվել է 8-ը՝ որպես հաղթող:

Մինչ փառատոնի մեկնարկը Գեղագիտության ազգային կենտրոնը մասնակիցների և նրանց մանկավարժների համար պատրաստել և տարածել է ուսուցողական 10 հոլովակ վերոնշյալ արվեստի ճյուղերի վերաբերյալ: Մեծ հետաքրքրություն է ցուցաբերվել հատկապես ասեղնագործության, արծաթագործության և թղթի քանդակի ոլորտներում: Հոլովակները հասանելի են https://www.youtube.com/channel/UCKpcUAjlFAeAB8xKIjaJcmw հղումով:

Միջոցառումն անցկացվում է 2009 թվականից: Մրցույթ-փառատոնին կարող են մասնակցել 6-18 տարեկան արվեստասեր և ստեղծագործական շնորհով օժտված հայ մանուկներ և պատանիներ ամբողջ աշխարհից՝ Հայաստանի, Արցախի և սփյուռքի տարբեր կրթօջախներից, ինչպես նաև պարզապես ստեղծագործող, սակայն որևէ մասնագիտական հաստատություն չհաճախող երեխաները:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

20:00 28.04.2025

SHANTNEWS

Յուրգեն Կլոպը կարող է գլխավորել Մադրիդի «Ռեալը»

19:53 28.04.2025

Յուրգեն Կլոպը կարող է գլխավորել Մադրիդի «Ռեալը»

Յուրգեն Կլոպը կարող է գլխավորել Մադրիդի «Ռեալը», հայտնում է Madrid Universal-ը։ «Ռեալը» վերջին շրջանում երկու անգամ կապվել է գերմանացի մասնագետի հետ` իմանալու նրա ծրագրերը։ Իսպանական ակումբին գրավում են 57-ամյա մարզչի` բարձր մակարդակով աշխատելու փորձը, տակտիկական մակարդակը և աստղային ֆուտբոլիստների հետ աշխատելու ունակությունը։ Կլոպը 2024թ. հուլիսին է հեռացել «Լիվերպուլի» գլխավոր մարզչի պաշտոնից։ ...

Բարձր կատարողականով դպրոցները կխրախուսվեն, ցածրի դեպքում՝ կստանան աջակցություն. նախագիծ

19:41 28.04.2025

Բարձր կատարողականով դպրոցները կխրախուսվեն, ցածրի դեպքում՝ կստանան աջակցություն. նախագիծ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Բարձր կատարողականի արդյունքով ուսումնական հաստատություններին խրախուսելու, ինչպես նաև ցածր կատարողականի արդյունքով աջակցելու նպատակով լրացուցիչ ֆինանսավորում տրամադրելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Նախագծով սահմանվում Է ՀՀ պետական հանրակրթական ուսումնական հաստատություններին բարձր կատարողականի արդյունքով խրախուսելու, ինչպես նաև ցածր կատարողականի արդյունքով աջակցելու նպատակով լրացուցիչ ֆինանսավորում […] ...

Լավրովը հանդիպել է Չինաստանի ԱԳՆ ղեկավարի հետ

19:36 28.04.2025

Լավրովը հանդիպել է Չինաստանի ԱԳՆ ղեկավարի հետ

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հանդիպել է Չինաստանի արտգործնախարար Վան Իի հետ։ Հանդիպումը տեղի է ունենում Ռիո դե Ժանեյրոյում՝ BRICS-ի երկրների արտաքին կապերի գերատեսչությունների ղեկավարների հանդիպման շրջանակում։ Նախարարները ջերմորեն ողջունել են և միմյանց ձեռք են սեղմել: ...

Սպիտակ տունը Թրամփի պաշտոնավարման առաջին 100 օրը պատմական է անվանել

19:30 28.04.2025

Սպիտակ տունը Թրամփի պաշտոնավարման առաջին 100 օրը պատմական է անվանել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կատարել է հարյուրավոր խոստումներ և ունեցել է ամենապատմական պաշտոնավարման առաջին 100 օրը, ասել է Սպիտակ տան խոսնակ Կարոլին Լևիթը։ «Թրամփի առաջին 100 օրերը, անկասկած, եղել են ամենամոնումենտալն ու պատմականը ամերիկյան պատմության մեջ ցանկացած վարչակազմի համեմատությամբ: Նախագահ Թրամփն արդեն կատարել է իր տված հարյուրավոր խոստումները», – ասել է Լևիթը ճեպազրույցում: Նա ասել […] ...

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ Բուխարեստում կայացել է ոգեկոչման արարողություն

19:20 28.04.2025

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ Բուխարեստում կայացել է ոգեկոչման արարողություն

Ապրիլի 27-ին Ռումինիայում ՀՀ դեսպան Տիգրան Գալստյանը և դեսպանության անձնակազմը մասնակցել են Բուխարեստի Սրբոց Հրեշտակապետաց Առաջնորդանիստ Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությանը։ Ռումինահայոց թեմի առաջնորդ Տեր Տաթև եպիսկոպոս Հակոբյանի գլխավորությամբ մատուցվել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին և ցեղասպանության սրբադասված զոհերի հիշատակի ոգեկոչմանը նվիրված պատարագ, որին հաջորդել է ծաղկեպսակների զետեղման արարողությունը։ Ռումինահայ համայնքի կողքին արարողությանն […] ...

BACK_TO_TOP