«Ռոման» պարտվել է «Միլանին». Մխիթարյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 04 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.73
  • 441.92
WEATHER
+17.09 oC

«Ռոման» պարտվել է «Միլանին». Մխիթարյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը

13:15 07.01.2022

Իտալիայի առաջնության 20-րդ տուրում «Միլանը» սեփական հարկի տակ 3-1 հաշվով հաղթել է «Ռոմային»։

8-րդ րոպեին խաղի հաշիվը 11 մետրանոց հարվածով բացել է ֆրանսիացի հարձակվող Օլիվյե Ժիրուն, այն բանից հետո, երբ «Ռոմայի» անգլիացի հարձակվող Թեմի Աբրահամը սեփական տուգանային հրապարակում ձեռքով է խաղացել: 17-րդ րոպեին «Միլանի» առավելությունը կրկնապատկել է բրազիլացի հարձակվող Ժունիոր Մեսյասը։ Մոուրինյոյի թիմը հաշվի տարբերությունը կրճատելէ 40-րդ րոպեին, Թեմի Աբրահամի հարվածից հետո: 74-րդ րոպեին «Ռոման» մնացել է 10 ֆուտբոլիստով։ Երկրորդ դեղին քարտի համար հեռացվել է հոլանդացի պաշտպան Ռիկ Կարսդորպը։

Թվային առավելությունը «Միլանը» գոլի է վերածել 82-րդ րոպեին։ Զլատան Իբրահիմովիչի փոխանցումից հետո աչքի է ընկել Ռաֆայել Լեաուն։

Ավելացված երրորդ րոպեին Լեաուի դեմ սեփական տուգանային հրապարակում խախտման համար հեռացվել է նաև Ջանլուկա Մանչինին։ 11 մետրանոցը սակայն Իբրահիմովիչը չի կարողացել իրացնել:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը:

«Միլանը» 45 միավորով երկրորդն է և 1 միավոր է հետ առաջատար «Ինտերից», որը 1 հանդիպում քիչ է անցկացրել։ «Ռոման» 7-րդն է՝ 32 միավորով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կիևը չի արձագանքել Պուտինի՝ մայիսյան հրադադարի նախաձեռնությանը․ Պեսկով

13:19 29.04.2025

Կիևը չի արձագանքել Պուտինի՝ մայիսյան հրադադարի նախաձեռնությանը․ Պեսկով

Կիևի ռեժիմը որևէ արձագանք չի տվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից մայիսյան հրադադարի հայտարարմանը, չկա որևէ պատկերացում՝ Ուկրաինայի զինված ուժերը կմիանան դրան, թե ոչ։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Հենց նախագահ Պուտինն էր, որ բարի կամքի ժեստ ցուցաբերեց և երեկ հայտարարեց, որ Հաղթանակի օրը կհայտարարվի ժամանակավոր հրադադար։ Մենք Կիևի […] ...

Դիլիջան համայնքում գազա-բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել

13:11 29.04.2025

Դիլիջան համայնքում գազա-բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրի հիման վրա Տեսչական մարմնի Տավուշի տարածքային ստորաբաժանման մասնագետների կողմից հրդեհատեխնիկական հետազոտություն է իրականացվել Դիլիջան քաղաքի Կամոյի փողոց 𝟐ա հասցեում՝ «ԱՐՏ ՊԵՏՐՈԼ» ՍՊ ընկերության կողմից շահագործվող բենզալցակայանի և հեղուկացված ածխաջրածնային գազով լցակայանի նկատմամբ։ Հրդեհատեխնիկական հետազոտության արդյունքում 2025 թվականի մարտի 26-ին կազմվել է արձանագրություն, համաձայն որի՝ ընկերության […] ...

Հայաստանում Իրանի դեսպանատանը կբացվի Սգո մատյան

13:07 29.04.2025

Հայաստանում Իրանի դեսպանատանը կբացվի Սգո մատյան

Հայաստանում Իրանի դեսպանատանը կբացվի Սգո մատյան՝ Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի և դրան հաջորդած հրդեհի հետևանքով զոհերի հիշատակին։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանում Իրանի դեսպանությունը։ Ապրիլի 30-ին ժամը 10:00-ից 13:00-ը և 15:00-ից 17:00-ը դեսպանատան տարածքում ցանկացողները կարող են իրենց ցավակցությունները հայտնել։ Ապրիլի 26-ին Իրանի Բենդեր Աբաս քաղաքի հարավում գտնվող Շահիդ Ռաջայի անվան նավահանգստում տեղի […] ...

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

12:56 29.04.2025

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

​Երևանում ապրիլի 29-ի ցերեկը, մայիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 30-ին, մայիսի 2-4-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ: ​​ Մարզերում ապրիլի 29-ի ցերեկը, 30-ին, մայիսի 1-4-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 […] ...

Հայաստանը ողջունում է Երևան- Թբիլիսի-Բաքու համագործակցության հարթակներ ստեղծելու Վրաստանի նախաձեռնությունները

12:40 29.04.2025

Հայաստանը ողջունում է Երևան- Թբիլիսի-Բաքու համագործակցության հարթակներ ստեղծելու Վրաստանի նախաձեռնությունները

Հայաստանը բարձր է գնահատում Հարավային Կովկասում կայունության և անվտանգության ամրապնդմանը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին աջակցելուն ուղղված Վրաստանի ջանքերը և ողջունում է համագործակցության եռակողմ հարթակներ ստեղծելու Վրաստանի նախաձեռնությունները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Երևանում Վրաստանի Հանրապետության նախագահ Միխայիլ Կավելաշվիլիի հետ հանդիպումից հետո համատեղ հայտարարության ժամանակ: «Վերջին շրջանում […] ...

Գյումրիում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով տուժածներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել

12:35 29.04.2025

Գյումրիում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով տուժածներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել

Այսօր Գյումրիում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով տուժել և հոսպիտալացվել է 5 քաղաքացի: Վիրավորներից 4-ի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, որից մեկը երեխա է՝ բազմակի կոտրվածքներով: Ցավոք, 1-ի կյանքը փրկել չի հաջողվել: ...

BACK_TO_TOP