Բժիշկն անվանել է խումհարը հաղթահարելու 3 եղանակ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+7.09 oC

Բժիշկն անվանել է խումհարը հաղթահարելու 3 եղանակ

23:15 16.01.2022

Բժիշկ-էնդոկրինոլոգ, սննդաբան, բժշկական գիտությունների թեկնածու Օքսանա Միխալևան նշել է խումհարը հաղթահարելու երեք եղանակ, հաղորդում է Известия պարբերականը։ Մասնագետի խոսքով՝ առաջին հերթին անհրաժեշտ է վերականգնել հեղուկի և հանքանյութերի պակասը։

«Ալկոհոլի օգտագործումը կարող է հանգեցնել լուրջ ջրազրկման, քանի որ օրգանիզմը փորձում է դուրս բերել ալկոհոլը և դրա նյութափոխանակության արդյունքը բոլոր հասանելի միջոցներով` թոքերի, մաշկի և երիկամների միջոցով: Դա նաև հանգեցնում է հեղուկի կորստի և ջրազրկման: Հեղուկի հետ դուրս են գալիս օրգանիզմին անհրաժեշտ հանքանյութերը, մասնավորապես՝ նատրիումը և կալիումը։ Այդ իսկ պատճառով խումհարի ժամանակ մարդը զգում է թուլություն, բերանի չորություն, ծարավ և գլխապտույտ, ուստի մեծ ցանկություն է լինում խմել և աղի ինչ-որ բան ուտել», – բացատրել է Միխալևան «Известия»-ին։

Նա հավելել է, որ այս դեպքում խումհարի դեմ պայքարում հիմնական օգնականները ռեհիդրացիոն լուծույթներն են, որոնք կարելի է գնել դեղատնից, իսկ տանը դրանց կարող է փոխարինել հանքային ջուրը, թթու վարունգը, կիտրոնով ջուրը, անյուղ կեֆիրը կամ կաթնային շիճուկը:

Երկրորդ, հարկավոր է նորմալացնել գլյուկոզայի մակարդակը: Ալկոհոլը նվազեցնում է արյան գլյուկոզան, ինչը հանգեցնում է թուլության և գլխացավի:

«Ուստի խորհուրդ է տրվում ուտել ածխաջրերով հարուստ թեթև ուտեստ (օրինակ՝ բուդերբրոդ կամ տոստ) քաղցր թեյով։ Հնարավոր է նաև լիարժեք սնունդ, եթե արդեն քաղցած եք, բայց սնունդը պետք է լինի ցածր յուղայնությամբ՝ օրինակ՝ ապուր, արգանակ կամ խաշած հավ, շոգեխաշած բանջարեղեն»,- խորհուրդ է տալիս մասնագետը։

Ուժերը վերականգնելու համար հարկավոր է զբոսնել մաքուր օդում, որը կհագեցնի օրգանիզմը թթվածնով, իսկ բավարար քունը վերջնականապես կվերադարձնի օրգանիզմը նորմալ վիճակի։ Հարկավոր է քնել զով, հանգիստ սենյակում՝ բաց պատուհանով:

Միևնույն ժամանակ, Միխալևան խորհուրդ չի տալիս խումհարի դեպքում փոքր չափաբաժիններով ալկոհոլ ընդունել, ինչպես նաև ցավազրկողներ (ասպիրին, պարացետամոլ)՝ թունավորության բարձր ռիսկի պատճառով։

«Պետք է նաև հիշել, որ խումհարի ախտանիշները կարող են քողարկել ալկոհոլի չարաշահման լուրջ բարդությունները, ինչպիսիք են սրտի կաթվածը, ինսուլտը և այլն: Եթե լավ չեք զգում, և հատկապես, երբ վիճակը վատանում է, պետք է բժիշկ կանչել», – եզրափակել է նա։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Այրվել է վագոն-տնակ. տուժածներ չկան

10:00 24.11.2024

Այրվել է վագոն-տնակ. տուժածներ չկան

Նոյեմբերի 23-ին, ժամը 21:28-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրարբի գյուղում այրվում է բնակելի վագոն-տնակի տանիք: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Միսակ Մեծարենց փողոցում այրվում է վագոն-տնակ (25 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:03-ին, մարվել՝ 23:40-ին: Այրվել […] ...

Այսօր էլ Իջևանում շրջեցինք հեծանիվով․ Փաշինյան

09:40 24.11.2024

Այսօր էլ Իջևանում շրջեցինք հեծանիվով․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․ «Այսօր էլ Իջևանում շրջեցինք հեծանիվով՝ 30 կմ»։ ...

Ոստիկանները ձերբակալել են առևտրի կենտրոնում թափառող «ուրվականների որսորդին»

00:00 24.11.2024

Ոստիկանները ձերբակալել են առևտրի կենտրոնում թափառող «ուրվականների որսորդին»

Մալայզիայի Պետալինգ-Ջայա քաղաքի լքված առևտրի կենտրոնում ահազանգ է հնչել և ոստիկանները գնացել են ստուգելու՝ արդյոք այնտեղ ամեն ինչ կարգին է, հայտնում է coasttocoastam.com-ը։ Արդյունքում նրանք կալանավորել են Մուհամմադ Զայնուդին Ասարոնին, ով միայնակ թափառելիս է եղել տարածքում։ Հարցաքննության ժամանակ Մուհամեդն ասել է, որ իրականում մտել է առևտրի կենտրոն, որպեսզի պարանորմալ հետազոտություններ անցկացնի և պարզի՝ արդյոք այնտեղ […] ...

ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համար

23:50 23.11.2024

ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համար

Կորեական թերակղզում ԱՄՆ-ի սադրիչ գործողությունները, մշտական զորավարժությունները և այլ քայլերը պայմաններ են ստեղծում ռազմական բախման համար, ասվում է Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետություն պաշտպանության նախարարության՝ շաբաթ օրը Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալության (KCNA) տարածած հաղորդագրության մեջ։ «Միացյալ Նահանգների սադրիչ գործողությունները Կորեական թերակղզում, որտեղ առկա է ռազմական հակամարտության մշտական վտանգ, պատճառ են, որ իրավիճակը տարածաշրջանում հասել է անդառնալի […] ...

Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին․ SANA

23:40 23.11.2024

Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին․ SANA

Իսրայելը հարձակվել է Սիրիայի և Լիբանանի սահմանին գտնվող «Ջուսիա» անցակետի վրա։ Այս մասին հայտնում է SANA գործակալությունը։ «Ջուսիա» անցակետը գտնվում է Սիրիայի Հոմս նահանգի Ալ-Քուսեյր շրջանում։ Ինչպես գործակալությանը հայտնել է Դաբահ ալ-Մաշալ սահմանային անցակետի ղեկավարը, օբյեկտը նյութական վնաս է կրել։ Sham FM ռադիոկայանի հաղորդմամբ՝ այն հատվածը, որտեղ գտնվում է անցակետը, հարվածի տակ է հայտնվել առնվազն […] ...

Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարները

23:30 23.11.2024

Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարները

Solar Orbiter տիեզերական ապարատը Երկիր է ուղարկել մինչև օրս արված ամենաբարձր որակի Արեգակի մակերևույթի լուսանկարները։ Այս նկարները մանրամասնորեն ֆիքսել են մեր լուսատուի դինամիկ մակերեսը, որը հայտնի է որպես ֆոտոսֆերա: Արեգակի տեսանելի մակերեսը՝ Արեգակի տեսանելի մակերեսի վրա նյութի շարժման արագությունը։ Կապույտ հատվածները շարժվում են դեպի Solar Orbiter, իսկ կարմիր հատվածները հեռանում են նրանից՝ Արեգակնային սկավառակի մագնիսական […] ...

BACK_TO_TOP