13:07 13.02.2018
«Ինչքան էլ վատը լինի, նոր օրենքն ավելի լավն է, քան նախորդը»,- այսօր՝ փետրվարի 13-ին կայացած ասուլիսի ժամանակ ասել է «Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոն»-ի տնօրեն Ալեքսանդր Ամարյանը՝ անդրադառնալով խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին նոր օրենքին:
Նոր և հին օրենքների միջև համեմատություն անցկացնելով՝ Ալեքսանդր Ամարյանը նշեց, որ հին օրենքում չկար գրանցման գործընթաց: Նոր օրենքում նշված են կրոնական կազմակերպությունների իրավունքներն ու պարատականությունները: Օրենքը նաև հսկողություն է սահմանում, բայց հսկողության գործառույթը դրված է ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի վրա, որն, ըստ Ալեքսանդր Ամարյանի, կարող է միայն ֆինանսական հոսքերը հսկել, իսկ թե կրոնական կառույցներում ինչ է կատարվում, դժվար թե վերահսկվի:
«Օրենքի մեջ կա բացատրություն՝ ինչ է կրոնական միավորումը, կրոնական կազմակերպությունը, բայց չկա հոգևորսության մասին: Սա միանշանակ պետք է լիներ, որովհետև, եթե կրոնական կառույցներում մարդկանց ներքաշում են հոգեբանական մեխանիզմով՝ այսպես ասած «ուղեղները լվանալով», եթե չկա նշանակությունը, չի կարող նաև լինել որևէ գործողություն՝ ի վնաս կրոնական կառույցի: Եթե չկա հոգևորսության սահմանումը, օրենքը էլի կիսամեռած է լինելու»,- նշեց Ալեքսանդր Ամարյանը:
Նոր օրենքը Կրոնական միավորումներին հնարավորություն է տալիս մուտք գործել ոչ միայն հիվանդանոցներ, ծերանոցներ, այլ անգամ ազատազրկման վայրեր կամ զորամասեր: Կրոնական կառույցը գրանցելու համար նոր օրենքով ավելի քիչ մարդկանց ներգրվվածություն պետք կլինի: Նախկին 200-ի փոխարեն՝ 150-ը: Ըստ Ալեքսանդր Ամարյանի, այդ թիվը պետք է լիներ 500-ից ոչ պակաս: Սա նշանակում է, որ ցանկացած փոքր խմբավորում կարող է գրանցվել որպես կրոնական կառույց: Նոր օրենքում բոլոր կրոնական կառույցները՝ այդ թվում նաև հայ առաքելական եկեղեցին, սահմանվում է որպես հասարակական կազմակերպություն:
«Ոչ մի խոսք չկա քրիստոնեական կառույցի կամ ավանդական եկեղեցու գրանցումը կատարելու մասին: Նախկինում կար: Պետք է Սուրբ գրքի հետ կապված լիներ, գաղափարախոսությունը համապատասխան լիներ: Հիմա հանգիստ կարող ենք գրանցել նաև սատանայապաշտներին», – ասաց Ալեքսանդր Ամարյանը:
Հիշեցնենք, որ նոր օրենքի ընդունումը մտնում է Հայաստանի և ԵՄ-ի միջև ստորագրված «Համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագրով» Հայաստանի ստանձնած պարտավորությունների մեջ:
11:15 12.04.2025
Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 12-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 390 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 392․5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 440․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 447 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․62 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.74 դրամ: ...
10:53 12.04.2025
SNN. Իրանի պատվիրակությունը ժամանել է Օման՝ ԱՄՆ-ի հետ բանակցություններիԻրանի պատվիրակությունը՝ ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի գլխավորությամբ, ժամանել է Մուսկատ՝ ԱՄՆ-ի հետ բանակցությունների։ Այս մասին հաղորդում է SNN հեռուստաալիքը։ Պատվիրակության կազմում են փոխարտգործնախարարներ Մաջիդ Թախտ-Ռավանչին և Քազեմ Ղարիբաբադին, գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային և մի շարք իրանցի դիվանագետներ։ ...
10:40 12.04.2025
Դեկլան Ռայսը ճանաչվել է ՉԼ շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ«Արսենալի» կիսապաշտպան Դեկլան Ռայսը ճանաչվել է ՉԼ շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ։ Այս մասին տեղեկացնում է ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը: Անգլիացի ֆուտբոլիստը քառորդ եզրափակչի առաջին խաղում դուբլ էր ձևակերպել «Ռեալի» դեմ մրցավեճում: Դեկլան Ռայսը դարձել է առաջին ֆուտբոլիստը, որը Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆում երկու գոլ է խփել տուգանայինից: ...
10:25 12.04.2025
«Ունեմ լավ սիրտ, շատ բարի հոգի»․ Թրամփը հայտնել է բուժզննման դրական արդյունքների մասինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է իր բուժզննման դրական արդյունքները: «Ընդհանուր առմամբ, ես զգում էի, որ շատ լավ մարզավիճակում եմ: Ունեմ լավ սիրտ, բարի հոգի, շատ բարի հոգի», – ասել է նա լրագրողներին: Նախագահը հավելել է. «Ես որոշեցի, որ ուզում եմ մի փոքր տարբերվել Բայդենից: Ես կոգնիտիվ թեստ հանձնեցի: Բոլոր հարցերին ճիշտ պատասխանեցի»: ԶԼՄ-ների տվյալներով՝ […] ...
10:17 12.04.2025
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին միջուկային զենք ձեռք բերելՄիացյալ Նահանգների վարչակազմը թույլ չի տա Իրանին միջուկային զենք ձեռք բերել։ Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նախագահական ինքնաթիռում լրագրողները նրան հարցրել են շաբաթ օրը Իրանի հետ բանակցություններում ամերիկյան կողմի նպատակների մասին։ «Ես ուզում եմ, որ նրանք միջուկային զենք չունենան: Ես ուզում եմ, որ Իրանը լինի հիանալի, մեծ, երջանիկ երկիր, բայց […] ...
10:00 12.04.2025
Վիթքոֆի ինքնաթիռը վայրէջք է կատարել ՕմանումԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Վիթքոֆի ինքնաթիռը վայրէջք է կատարել Օմանում։ Այս մասին են վկայում Flightradar հետեւող ծառայության տվյալները։ Ապրիլի 12-ին Օմանում կկայանա ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչների հանդիպումը, որտեղ նրանք նախատեսում են քննարկել իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման պարամետրերը։ Վիթքոֆն ավելի վաղ Մոսկվայում էր, որտեղ բանակցություններ էին ընթանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ […] ...