Շիրակի մարզի բուժհաստատությունները 2021 թվականին՝ համեմատ 2020-ի, սպասարկել են կրկնակի ավելի հիվանդների – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+13.09 oC

Շիրակի մարզի բուժհաստատությունները 2021 թվականին՝ համեմատ 2020-ի, սպասարկել են կրկնակի ավելի հիվանդների

19:49 29.12.2021

2020 թվականին ամբողջ աշխարհում սկիզբ առած համավարակի հարուցած տնտեսական, քաղաքական և ի վերջո առողջապահական լուրջ դժվարությունները շարունակություն ունեցան նաև 2021 թվականին։ Բոլոր երկրներում առողջապահության համակարգը մեկ տարուց ավելի է իր բոլոր ռեսուրսները կենտրոնացրել է Covid-ի դեմ պայքարում, իսկ Հայաստանում ավելի ծանրագույն վիճակ ստեղծվեց պատերազմի պատճառով։

Սպիտակ խալաթավորները պայքարում էին երկու ճակատով։ 2021 թվականի ընթացքում բոլոր բուժհաստատությունների ամբուլատոր և ստացիոնար  բաժանմունքները  աշխատեցին գրեթե 120% ծանրաբեռնվածությամբ, Covid  հիվանդացության ու մահվան թվերը սահմանեցին նոր հակառեկորդներ: Շիրակի մարզի  բուժհաստատությունների հիմնական մասն ամբողջ տարվա ընթացքում աշխատեց 7/24 ռեժիմով։

2020-2021 թվականների ընթացքում մասնագետների համար անծանոթ ու մահաբեր վիրուսը փոխեց իր բնույթն ու ախտանշանները։ Այն նոր մարտահրավեր դարձավ բժիշկների համար: 2020 թվականից սկսած ու մինչ հիմա առողջապահության համակարգում պայքարի ռեժիմը չի փոխվել։

Վիրուսի կանխարգելմանն ուղղված արդյունավետ համարվող միակ միջոցը պատվաստումը Հանրապետությունում սկսեցին 2021-ի ապրիլից: Պատվաստանյութերի հանդեպ սկզբում վստահության պակաս կար, հետո պատվաստումների պարտադիր պայմանը հանգեցրեց պատվաստանյութերի մեծ պահանջարկի։

«Այս պահի դրությամբ մենք մարզի 18 տարեկանից բարձր  ազգաբնակչության մոտ 69 հազար պացիենտի մոտ ունենք առաջին դեղաչափով պատվաստում, մոտ 44 հազարն էլ պատվաստված են երկու դեղաչափով»,- SHANTNEWS-ի հետ զրույցում նշել է Շիրակի մարզպետարանի առողջապահության բաժնի պետ Լեյլի Ասլանյանը։

 

Առաջնային բուժօղակի ծանրաբեռնվածությունը՝ հայտնաբերված դեպքերի թվով ու ծանր, ծայրահեղ ծանր ընթացքով պայմանավորված, տեղափոխվեց հիվանդանոցների Covid բուժման բաժանմունքներ, որոնք աշխատեցին վիրուսի բոլոր ալիքների ժամանակ։

«Մահճակալների ծավալման ժամանակ ինֆեկցիոն հիվանդանոցում, Գյումրի ԲԿ-ի Covid բաժանմունքում ընդհանուր առմամբ մենք ունեցել ենք 170 մահճակալ։ Բաժանմունքները շատ ծանրաբեռնված էին աշխատում՝ երբեմն մինչև 120%, մահճակալային ֆոնդը զբաղված էր լինում»,- նշել է Շիրակի մարզպետարանի առողջապահության բաժնի պետը։

Մարզի երկու Covid բուժման կենտրոններում միայն նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին հոսպիտալացվել են 1150 հիվանդներ, Գյումրի ԲԿ-ի թթվածնային արտադրամասի օրական արտադրած թթվածնի ծավալը եղել է օրեր, որ չի բավարարել։ Այս ընթացքում էր, որ մարզի առողջապահության ոլորտում նաև վերակազմավորում տեղի ունեցավ։

Բժշկական կենտրոնին միավորվեցին ինֆեկցիոն հիվանդանոցը, Գյումրիի ծննդատունը, ուռուցքաբանական դիսպանսերը և պաթոլոգաանատոմիական լաբորատորիան։ Չորս բուժհաստատությունների միավորումը հնարավորություն տվեց փակել կուտակված մեծ պարտքերը։

«Միացման արդյունքում հիվանդանոցների բյուջեներն են միավորվել։ Մենք պատերազմի և Քովիդի պատճառով նախորդ տարի  մեր պետպատվերներն ու պլանային վիրահատությունները չէինք իրականացրել, նվազել էր մեր եկամուտները, իսկ այս տարի մենք ավելի ենք արել պետպատվերը՝ մոտ 20-30%-ով»,- SHANTNEWS-ի հետ զրույցում նշել է Գյումրի ԲԿ-ի տնօրեն Արմեն Իսահակյանը։

Միավորված 4 բուժհաստատությունների միլիոնների հասնող պարտքերը փակվել են բյուջեների միավորման և բուժծառայությունների ավելացման հաշվին։ 2022 թվականին նոր բաժանմունքի բացումով և նոր սարքավորումների ձեռք բերման արդյունքում Գյումրի կենտրոնը սպասում է նոր բուժծառայությունների ներդրման։ Նոր տարվա հունվարից կգործի ինսուլտի բուժման պետական ծրագիրը։ Թանկարժեք ծառայությունը  մարզերից առաջինը հասանելի է միայն Գյումրի ԲԿ-ում:

«Բավականին լուրջ բաժանմունք է լինելու՝ շատ թանկարժեք, պետության կողմից անվճար տրամադրված օգնություն է իրականացվելու՝ երեքից մինչև յոթ միլիոն դրամ գումարի շրջանակներում՝ մեկ հիվանդի համար։ Այս բաժանմունքը մարզերից առաջինը իրականացվելու է միայն մեզ մոտ»,- նշում է Արմեն Իսահակյանը։

Գյումրիի բուժհաստատությունների վերամիավորման արդյունքում 2021 թվականին Գյումրի կենտրոն դիմելիության թիվն աննախադեպ է եղել։ Միայն  13 հազար մարդ ստացել է ստացիոնար բուժում, 33 հազարը՝ ամբուլատոր։

Առողջապահության համակարգը հաջորդ տարում ևս ապահովագրված չէ մարտահրավերներից, քանի դեռ աշխարհում մոլեգնում են Covid-ի նոր շտամները, պատվաստանյութերի մրցավազքը և մարդկանց առողջության առաջնային պահպանման  խնդիրները։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նա անհավանական որակներ ունի․ Մեսսին գովեստի խոսքեր է ասել Յամալի հասցեին

10:49 19.04.2025

Նա անհավանական որակներ ունի․ Մեսսին գովեստի խոսքեր է ասել Յամալի հասցեին

Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին գովեստի խոսքեր է ասել «Բարսելոնայի» երիտասարդ տաղանդ Լամին Յամալի հասցեին: «Տպավորում է այն, ինչ Յամալն անում է և արդեն արել է: Նա արդեն դարձել է Եվրոպայի չեմպիոն: Լամինն ընդամենը 17 տարեկան է և շարունակում է աճել: Նա անհավանական որակներ ունի, որոնց շնորհիվ աշխարհում լավագույններից մեկն է»,- «Ինտեր Մայամիի» ֆուտբոլիստի խոսքերը […] ...

Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ

10:35 19.04.2025

Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 18-ին այցելել է Պաշտպանության նախարարության կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Պաշտպանը շրջայց է կատարել հոսպիտալում, տեսակցել տարբեր բաժանմունքներում բուժում ստացող պարտադիր ժամկետային և պայմանագրային զինծառայողներին: Զինծառայողները Պաշտպանին ներկայացրել են իրենց առողջական խնդիրները, բուժման ընթացքը, ծառայողական առօրյան: Այցի շրջանակում Պաշտպանը տեսակցել է նաև օրեր առաջ ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայողին: Հոսպիտալի ղեկավար […] ...

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ

10:23 19.04.2025

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 18-ին՝ ժամը 22:35-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ «Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։ Հայաստանի Հանրապետության […] ...

Բոլոր նրանք, ովքեր ուզում են տեսնել, թե գործնականում ինչի մասին է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը, խնդրում եմ գնալ Կիրանց․ Փաշինյան

10:19 19.04.2025

Բոլոր նրանք, ովքեր ուզում են տեսնել, թե գործնականում ինչի մասին է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը, խնդրում եմ գնալ Կիրանց․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է Կիրանց կատարած այցին ու տեսանյութ հրապարակել։ «Երեկ Գործարար աշխատաժողովի մասնակիցներին ներկայացրի Իրական Հայաստանի գաղափարախոսությունը, ապա խնդրեցի միասին գնալ Կիրանց։Կիրանցը Իրական Հայաստանի գաղափարախոսության առաջին իրագործումն է։ Սահմանազատված և սահմանագծված պետական սահման, անվտանգ և խաղաղ կյանք, նորակառույց դպրոց, բարեկարգ ավտոմայրուղի, վերականգնվող եկեղեցի, բնակչության աճ․ մինչև սահմանազատումը Կիրանցում 80 […] ...

Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 19-ին

10:03 19.04.2025

Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 19-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 389․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 391․5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 441․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 445 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․70 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․83 դրամ: ...

Սերխիո Ռամոսը աջակցել է «Ռեալին»

09:38 19.04.2025

Սերխիո Ռամոսը աջակցել է «Ռեալին»

Մադրիդի «Ռեալի» նախկին պաշտպան Սերխիո Ռամոսն աջակցել է իր նախկին թիմին Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչից դուրս մնալուց հետո: «Մադրիդի հետ այսօր, երեկ և ընդմիշտ: 10 տարում Չեմպիոնների լիգայի 6 գավաթ»,- սոցցանցերում գրել է լեգենդար Ռամոսը: Իսպանացին այժմ հանդես է գալիս մեքսիկական «Մոնտերեյ» ակումբում: ...

BACK_TO_TOP