13:40 28.12.2021
«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ն ամփոփում է 2021 թվականին կատարած աշխատանքները։
2021 թվականին լրացավ «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի գործունեության 10 տարին։
«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի մասնագետները 2021 թվականի ընթացքում չպայթած զինամթերք հայտնաբերելու և ոչնչացնելու նպատակով աշխատանքները շարունակել են Սյունիքի մարզի Դավիթ Բեկ համայնքում։
2014-2019թթ. ընթացքում այս տարածքը մաքրվել և հանձնվել էր տեղական ինքնակառավարման մարմիններին: Սակայն 2020 թ. պատերազմի ընթացքում Դավիթ Բեկ բնակավայրի վարչական տարածքի զգալի մասն աղտոտվել էր պայթուցիկ զինամթերքով, այդ թվում՝ կասետային ենթազինամթերքով: Այդ պատճառով էլ «ՀԱՓԿ» ՊՈԱԿ-ի մասնագետները ոչ տեխնիկական հետազոտություն են իրականացրել Դավիթ Բեկում: Աշխատանքների արդյունքում առանձնացվել են հաստատված և կասկածելի տարածքներ, տեղադրվել են ականային վտանգի մասին նախազգուշացնող 50 վահանակներ։
2021 թվականին կատարած աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ԲՄ-21-ի 8 հատ հրթիռ, կասետային ենթազինամթերքներ, գնդացրի 12,5 մմ 1 փամփուշտ, 100 մմ 2 արկ, 100 մմ արկի պարկուճ, 1 հատ 100 մմ հրետանային արկի պարկուճ, F-1 տեսակի 1 նռնակ, 1 ինքնաշեն նռնակ, 1 չկառավարվող ռեակտիվ արկի (C-8) պոչամաս։ Հայտնաբերված չպայթած զինամթերքը ոչնչացվել է:
2021 թվականին Սյունիքի մարզի Տեղ համայնքի Կոռնիձոր բնակավայրում շարունակվել են մաքրման աշխատանքները և հոկտեմբերի 30-ին «ՀԱՓԿ» ՊՈԱԿ-ը պաշտոնապես տեղական ինքնակառավարման մարմիններին է հանձնել 45 000 քմ պայթուցիկ զինամթերքից մաքրված տարածք։
Հայաստանում իրականցվող աշխատանքներին զուգահեռ «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ը 2019 թվականի փետրվար 8-ից հումանիտար առաքելությամբ է հանդես գալիս նաև Սիրիայի Արաբական Հանրապետությունում: Ընդհանուր առմամբ Հալեպում առաքելության առաջին օրվանից մինչև այսօր ականազերծվել է 880 000 քմ ականապատված տարածք։ Հայտնաբերվել և վնասազերծվել է 594 #չպայթած #զինամթերք։ Իսկ վիրաբույժներից, թերապևտներից, գինեկոլոգներից, մանկաբույժներից, ատամնաբույժներից, նյարդաբաններից կազմված բժշկական խումբն իր օգնությունն է ցուցաբերել ընդհանուր առմամբ 42 000 հիվանդի:
«ՀԱՓԿ» ՊՈԱԿ-ն իր կատարած աշխատանքով շարունակում է բարձրացնել Հայաստանի Հանրապետության միջազգային վարկանիշը։
Այսպիսով, 2021 թվականի հոկտեմբերի 25-ին «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը և Սիրիայում ՄԱԿ-ի Հակաականային գործողությունների ծառայությունը (#UNMAS-ի) ստորագրել են պայմանագիր։ Այս առաքելության շրջանակներում նոյեմբերի 21-ից Դամասկոս է մեկնել «ՀԱՓԿ» ՊՈԱԿ-ի ականազերծողների խումբը: Մեր անձնակազմն արդեն անցել է հավատարմագրումը և սկսել է Դամասկոսի արվարձանի #Դարայա ավանի գյուղատնտեսական նշանակության շուրջ 2 մլն. քմ. հողատարածքների մակերեսային և խորքային հումանիտար ականազերծման աշխատանքները: «ՀԱՓԿ»-ի երկու ականազերծման խմբերն այստեղ արդեն հասցրել են մաքրել մոտ 70.000 ք.մ. տարածք։
«ՀԱՓԿ» ՊՈԱԿ-ի գործառույթներից է նաև ականներից տուժած անձանց տվյալների բազայի թարմացումը։ Այս տարի էլ «ՀԱՓԿ» ՊՈԱԿ-ի աշխատակիցները այցելել են ականից տուժածներին։ Այսօր Հայաստանում ունենք ականների պայթյունից տուժած 745 քաղաքացի:
2021 թվականին «ՀԱՓԿ» ՊՈԱԿ-ի ուսումնական կենտրոնում, որը համալրված է անհրաժեշտ ուսումնական միջոցներով, պարբերաբար կազմակերպվել են հումանիտար ականազերծողների տեսական և գործնական դասընթացներ, ինչպես նաև պայթուցիկ զինամթերքի վտանգի իրազեկման դասեր:
«ՀԱՓԿ» ՊՈԱԿ-ն համագործակցում է միջազգային կառույցների հետ, որի արդյունքում այս տարի մեր մասնագետներն անցել են վերապատրաստման դասընթացներ։
«ՀԱՓԿ»-ը կարևորում է նաև մարդկանց իրազեկվածության մակարդակի բարձրացումը։ Մեր մասնագետներն այս տարի էլ շարունակել են պայթուցիկ զինամթերքի վտանգի իրազեկման դասընթացները։ Նրանք եղել են 4 ականային վտանգի ենթակա մարզերում՝ Սյունիքում, Տավուշում, Վայոց ձորում և Գեղարքունիքում, ինչպես նաև իրազեկման աշխատանքներ են կատարել Էջմիածնի, Երևանի դպրոցներում և #Լոռու մարզի Գուգարք ճամբարում։ Այս տարի մեր իրազեկման խումբն անվտանգ վարքագծի կանոններ է սովորեցրել մոտ 5000 դպրոցականների և քաղաքացիների։
«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ն այս տարի արդեն ձեռք է բերել Ֆրանսիայի Հանրապետության և Հյուսիսային Իրաքի խոշոր կազմակերպությունների հետ համագործակցելու փոխհամաձայնություն։ Միաժամանակ, ձեռք է բերվել Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից տեխնիկական օգնություն ստանալու պայմանավորվածություն։
09:00 28.04.2025
ԱՄՆ-ը հայտնել է, որ մարտի կեսերից 800 հարված է հասցրել Եմենում հութիների թիրախներինՄարտի կեսերին Եմենի հութի ապստամբների դեմ գործողության մեկնարկից ի վեր, ԱՄՆ զինուժը հարվածներ է հասցրել ապստամբների շարժման ավելի քան 800 թիրախների։ Այս մասին հայտնել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM)։ «Rough Rider» գործողության սկզբից ի վեր CENTCOM-ի ուժերը հարվածներ են հասցրել ավելի քան 800 թիրախների՝ սպանելով հարյուրավոր հութի մարտիկների և մի քանի հութի առաջնորդների»,-ասվում է հրամանատարության […] ...
08:50 28.04.2025
Թրամփը հայտարարել է, որ Զելենսկին ավելի հանգիստ է դարձել և պատրաստ է գործարքիԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վլադիմիր Զելենսկին Հռոմում կայացած զրույցի ժամանակ ավելի հանգիստ է եղել, քան նախկինում և պատրաստ է գործարք կնքել։ «Ես տեսա, որ նա ավելի հանգիստ էր։ Կարծում եմ՝ նա հասկանում է, թե ինչ է կատարվում և ցանկանում է գործարք կնքել», – ասել է ամերիկացի առաջնորդը Նյու Ջերսիի Մորիսթաուն օդանավակայանում լրագրողների […] ...
08:40 28.04.2025
Կովկասում խաղալը միշտ դժվար է․ Սպերցյան«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը խոսել է Մախաչկալայի «Դինամոյի» դեմ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրի արտագնա խաղում 11-մետրանոցից իր վրիպման մասին, հաղորդում է «Матч ТВ»-ն: «Գոլից կարևոր էր 11-մետրանոցն իրացնելը, որպեսզի խաղը նման վերջնամաս չունենար։ Երբ գոլ խփեցի, ուրախ էի։ Երբ նրանք երկրորդ գոլը խփեցին, ես սկսեցի մտածել 11-մետրանոց հարվածի մասին։ Կովկասում խաղալը միշտ դժվար է։ […] ...
08:32 28.04.2025
Al Jazeera. Իսրայելի գործողությունների հետևանքով Գազայում 24 ժամվա ընթացքում ավելի քան 50 պաղեստինցի է զոհվելԳազայի հատվածում իսրայելական ռազմական գործողությունների հետևանքով վերջին 24 ժամվա ընթացքում ավելի քան 50 պաղեստինցի է զոհվել։ Այս մասին հայտնում է քաթարյան Al Jazeera հեռուստաալիքը՝ վկայակոչելով Պաղեստինի առողջապահության նախարարությանը։ Զոհերի թիվը ներառում է վեց մարդ, որոնք սպանվել են անկլավի կենտրոնական մասում գտնվող Նուսեյրաթ փախստականների ճամբարում գտնվող սրճարանի վրա հարձակման հետևանքով, ասել է նա: Եվս 115 մարդ […] ...
08:22 28.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:15 28.04.2025
Էրիկ Բազինյանը 35-րդ մենամարտը կանցկացնի պրոֆեսիոնալ ռինգումՀայ բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը 35-րդ մենամարտը կանցկացնի պրոֆեսիոնալ ռինգում: Բազինյանը սոցցանցերի իր էջերում հայտնել է, որ հունիսի 27-ին Քվեբեք քաղաքում կմենամարտի կանադացի Սթիվեն Բաթլերի հետ: Բազինյանը 32 հաղթանակ, մեկական ոչ-ոքի և պարտություն ունի: Բաթլերն իր ակտիվում մինչև այժմ գրանցել է 35 հաղթանակ, 5 ոչ-ոքի և մեկ պարտություն: ...