Հետազոտություն. բակալավրիատում դիպլոմավորման ցուցանիշը 81 տոկոս է կազմում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 04 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.73
  • 441.92
WEATHER
+15.09 oC

Հետազոտություն. բակալավրիատում դիպլոմավորման ցուցանիշը 81 տոկոս է կազմում

10:43 28.12.2021

Տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ընթացքում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը ներկայացրել է ՀՀ-ում գործող 16 պետական և 4 միջպետական բուհերի տվյալների հիման վրա իրականացված հետազոտության արդյունքները:

Մասնավորապես, դիտարկվել է 2013-2020 թվականներին բուհ ընդունված և ավարտած ուսանողների շարժի դինամիկան։ Նպատակն է եղել պարզել, թե բուհ-երի կողմից ձևավորվող մասնագիտական առաջարկը որքանո՞վ է մոտ աշխատաշուկայի պահանջարկին, կամ արդյոք բուհ-երը իրե՞նք են թելադրում և ձևավորում աշխատաշուկան, որոնք են փոփոխականները, և որոնք են առավել մեծ ազդեցություն ունեցող գործոնները։

Հավաքագրվել են 2013-2016 թվականներին առկա և հեռակա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրով բուհ ընդունված, այդ թվում՝ նաև միջին մասնագիտական ուսումնական հաստատություններից բուհ տեղափոխված և 2017-2020 թվականներին ավարտած ուսանողների թվաքանակի վերաբերյալ քանակական տվյալներ: Հավաքագրվել է նաև 2015-2017թթ. ժամանակահատվածում մագիստրոսի կրթական աստիճանով ընդունված և 2017-2019թթ. մագիստրոսի կրթական ծրագիրն ավարտած ուսանողների, ինչպես նաև ասպիրանտի կրթական ծրագրով 2012-2016 թվականներին ընդունված և սահմանված ժամկետում ատենախոսություն պաշտպանած ասպիրանտների վերաբերյալ վիճակագրությունը։

Վերլուծությունը ցույց է տալիս, որ պետական և միջպետական բուհերում դիպլոմավորման տոկոսը երեք տարիների համար բակալավրի մակարդակում միջինը կազմել է ընդունված ուսանողների 81%-ը կամ հանրակրթության շրջանավարտների 44,6%-ը: Այս ցուցանիշը 13,8%-ով բարձր է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) միջինացված 30,8% ցուցանիշից։

Մագիստրոսի կրթական ծրագրով շրջանավարտների դիպլոմավորման տոկոսը, ընդունվածների համեմատ, միջինում կազմել է 76% կամ 13,75 % հանրակրթության շրջանավարտների համեմատ, որը համընկնում է ՏՀԶԿ 13,8 % միջին ցուցանիշին։

2013-2014թթ. ուսումնական տարում բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով պետական և միջպետական բարձրագույն ուսումնական հաստատություններին տրամադրվել է 1533 անվճար տեղ, որից 44,3%-ը հատկացվել է բնական գիտություններին, տեխնոլոգիա, ճարտարագիտություն և մաթեմատիկա (բգտճմ) մասնագիտություններին: Համապատասխանաբար՝ 2014-2015, 2015-2016 և 2016-2017 ուս․ տարիների 1588, 1584, 1682 տեղերից բգտճմ մասնագիտություններին հատկացվել է անվճար տեղերի 43,6%-ը , 43,4 %-ը, 41,2% -ը: Ներկայում այս ցուցանիշը կազմում է շուրջ 50%: ԿԳՄՍ նախարարությունը մեխանիզմներ է մշակում այդ ցուցանիշը հօգուտ ԲՏՃՄ մասնագիտությունների բարձրացնելու ուղղությամբ։

Հետազոտության մեջ որպես խնդիր նշվում է այն, որ Հայաստանում որոշ մասնագիտություններ տարիներ շարունակ ունեցել են հասարակական պահանջարկ՝ համաշխարհային միտումներին հակառակ։ Այդ մասնագիտութուններով մասնագետներ պատրաստվել են բավականին մեծ թվով, օրինակ՝ հաշվապահական հաշվառում մասնագիտությամբ տարեկան ավարտում է մոտ 430 ուսանող, որը կազմում է բակալավրի կրթական ծրագրով ավարտածների 3%-ը, այն դեպքում, երբ տեխնոլոգիական զարգացման հետևանքով այս մասնագիտության պահանջարկը աշխարհում կտրուկ նվազում է։ Մեկ այլ օրինակ` մանկավարժի որակավորում է ստանում տարեկան մոտ 1772 շրջանավարտ, որը կազմում է բակալավրի կրթական ծրագրով ավարտածների 13%-ը։ Սա այն դեպքում, երբ մանկավարժի թափուր տեղերի պահանջարկն առկա է հիմնականում սահմանամերձ գյուղերում, այն էլ այն պատճառով, որ շրջանավարտներն ուղղակի չեն ցանկանում աշխատել հեռավոր գյուղերում՝ նախընտրելով ոչ մասնագիտական աշխատանքը մայրաքաղաքում:

Հետազոտության մեջ նաև նշվում է, որ բուհ-երում ընդունելության 29%-ը իրականացվում է չորս մասնագիտությամբ՝ մասնագիտական մանկավարժություն, տնտեսագիտություն, կառավարում և իրավագիտություն։ Այս մասնագիտությունները հասարակագիտական ոլորտում են և բգտճմ մասնագիտությունների համեմատ՝ շատ ավելի քիչ ծախսատար են։ Ցածր ծախսատարության պատճառով բուհ-երից շատերը գերադասում են կրթություն իրականացնել հենց այս մասնագիտություններով։ Իսկ այնպիսի մասնագիտություններից, որոնք զարգացած տնտեսություններում ունեն բարձր պահանջարկ, օրինակ՝ վիճակագրություն, տեղեկատվական համակարգեր, տեղեկատվական տեխնոլոգիաներ, նյութագիտություն և նոր նյութերի տեխնոլոգիա, կենսաբանություն, բուհ-երում պատրաստում են քիչ թվով մանագետներ. դրանց հանրագումարը կազմում է տարեկան 473 շրջանավարտ (բակալավրի կրթական ծրագրով շրջանավարտների 3,7%-ը): Տեխնոլոգիական զարգացման, արհեստական բանականության, մարդկանց ցանկությունների ալգորիթմների զարգացման հեռանկարի պայմաններում այս մասնագետները ապագայում ունենալու են մեծ դեֆիցիտ ոչ միայն աշխատաշուկայում, այլև զարգացող աշխարհում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը «3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament 2025» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող

00:21 29.04.2025

Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը «3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament 2025» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող

Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը դարձավ Հնդկաստանում անցկացված «3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament 2025» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող։ Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Մանուէլը 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և կիսեց 1-3-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշներով լավագույն եռյակը ունեցավ հետևյալ տեսքը. 1-ին տեղ՝ Մանուէլ Պետրոսյան (Հայաստան) 2-րդ տեղ՝ Լևան Փանցուլաիա (Վրաստան) 3-րդ տեղ՝ Բորիս Սավչենկո […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

00:15 29.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառները (լուսանկարներ)

00:09 29.04.2025

«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառները (լուսանկարներ)

Շրջակա միջավայրի նախարարությունը լուսանկարներ է հրապարակել Ֆեյսբուքի էջում, որում պատկերված են «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառները: Շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառներն առանձնանում են ոչ միայն իրենց բուսական և կենդանական աշխարհի յուրօրինակ բազմազանությամբ, այլև կենսաբանական կայունությամբ՝ ստեղծելով բնական էկոհամակարգեր, որոնք ապահովում են հողերի պահպանումը, ջրային ռեսուրսների հավասարակշռումը և կլիմայական փոփոխությունների մեղմացումը։ […] ...

Մ16 վոլեյբոլիստները պատրաստվում են «Երևանի քաղաքապետի գավաթ 2025» մրցաշարին

00:00 29.04.2025

Մ16 վոլեյբոլիստները պատրաստվում են «Երևանի քաղաքապետի գավաթ 2025» մրցաշարին

Մինչև 16 տարեկան տաղանդավոր վոլեյբոլիստները պատրաստվում են մայիսի 1-5-ը անցկացվելիք «Երևանի քաղաքապետի գավաթ 2025» վոլեյբոլի միջազգային մրցաշարին: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: «Սիրով հրավիրում ենք բոլոր վոլեյբոլի սիրահարներին Գազպրոմ Արմենիա մարզադահլիճ՝ միասին վայելելու լարված մրցամարտերն ու երիտասարդ մարզիկների տպավորիչ խաղերը: Մուտքն ազատ է»,- նշվում է հայտարարության մեջ: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2025 թվականի ապրիլի 21-27-ը

23:57 28.04.2025

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2025 թվականի ապրիլի 21-27-ը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնել են, որ Սևանա լճի մակարդակը 2025 թվականի ապրիլի 21-27-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 4 սմ-ով և կազմել՝ 1900.52 մ (27.04.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 19 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 13 սմ-ով։ Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի ապրիլի 21-27-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված […] ...

Ի՞նչ անել երկրաշարժի ժամանակ

23:52 28.04.2025

Ի՞նչ անել երկրաշարժի ժամանակ

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը շարունակում է իրազեկման միջոցառումների արշավը: Ի՞նչ անել երկրաշարժի ժամանակ: Մանրամասները՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP