«Արհեստագործական ծրագրերով գործազրկությունը ընդամենը 6 տոկոս է կազմում». Ժաննա Անդրեասյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 04 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.73
  • 441.92
WEATHER
+15.09 oC

«Արհեստագործական ծրագրերով գործազրկությունը ընդամենը 6 տոկոս է կազմում». Ժաննա Անդրեասյան

16:58 23.12.2021

Արհեստագործական, միջին մասնագիտական կրթության ոլորտում առաջնային է դիտվում տնտեսության գերակա ուղղություններով մասնագիտությունների ծավալի ավելացումը` շարունակաբար ներդնելով նոր մասնագիտություններ և կրճատելով այն մասնագիտությունների տեղերը, որոնք առավել իներցիոն բնույթ են կրում։

Այս մասին այսօր հրավիրված հաշվետու մամուլի ասուլիսում նշել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:

Նրա տեղեկացմամբ` վերջին 3 տարիների ընթացքում ներդրվել է շուրջ 21 նոր մասնագիտություն, 2022 թվականին նախատեսվում է ներդնել ևս 2-ը: Էական նշանակություն ունի գործող չափորոշիչների վերանայումը, որի շրջանակում վերջին տարիներին ավելի քան 250 չափորոշիչ է վերանայվել։

Աշխատանքի վրա հիմնված և դուալ կրթություն

«Առանձնահատուկ տեղ է զբաղեցնում աշխատանքի վրա հիմնված ուսուցման և դուալ կրթության ծրագրերի իրականացումը։ Ներկայումս շուրջ 15 հաստատությունում ներդրված է 11 մասնագիտությամբ և որակավորմամբ դուալ ուսուցման համակարգ, նախատեսվում է 2022 թ. ևս 3 նոր հաստատությունում 2 կամ 3 նոր մասնագիտությամբ ներդնել նույն ծրագիրը։ Ավելի քան 700 ուսանող սովորում է դուալ ուսուցման ծրագրերով։ Ընդհանուր առմամբ՝ նախնական և միջին մասնագիտական կրթական ծրագրերով սովորում են ավելի քան 25000 ուսանողներ, որոնցից շուրջ 7000-ը՝ արհեստագործական ծրագրով, շուրջ 18000-ը՝ միջին մասնագիտական։ Ընդ որում, ինչպես փոխնախարարն է նշում, արհեստագործական ծրագրերով գործազրկությունը կազմում է ընդամենը վեց տոկոս, ինչը արդյունավետ ցուցանիշ է»,- նշել է փոխնախարարը:

Որակի և արդյունավետության բարձրացում

Որակի ապահովման ուղղությամբ կարևոր է միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատությունների հավատարմագրման գործընթացը (վերջին երեք տարիներին 14 հաստատություն է հավատարմագրվել է, 2022 թ.-ին նախատեսվում է ևս 5-ի հավատարմագրումը)։

Նպատակ է սահմանված ՄԿՈՒ շրջանավարտների՝ իրենց մասնագիտությամբ զբաղվածության ցուցանիշը հասցնել առնվազն 41%-ի։ Ավելի քան 70 կազմակերպությունների հետ կնքվել են համագործակցության հուշագրեր՝ համատեղ աշխատանքներ իրականացնելու նպատակով։ Հատուկ ուշադրության է արժանանում գյուղատնտեսական ոլորտի կրթությունը։ Շարունակվել են գյուղատնտեսական քոլեջների զարգացման ծրագրերը, մասնավորապես՝ հուշագիր է ստորագրվել ԿԳՄՍ նախարարության և Ֆրանսիայի հայկական հիմնադրամի միջև, որի արդյունքում՝ Տավուշի տարածաշրջանային քոլեջը կվերածվի ֆրանսիական մոդելով գյուղատնտեսական կրթահամալիրի։ Հետագայում նախատեսվում է նույն մոդելը դիտարկել նաև Սյունիքի գյուղատնտեսական քոլեջների համար:

Սոցիալական գործընկերություն

Սոցիալական գործընկերության շրջանակում տարբեր ծրագրեր են իրականացվել

«Մարդը՝ կարիքի մեջ» կազմակերպության հետ:

«Կազա» հիմնադրամի հետ, մասնավորապես՝ արևային էներգիայի ոլորտում նոր մասնագիտությունների ներդրման նպատակով հուշագիր է ստորագրվել: Կարևոր համագործակցություն է մեկնարկել «Ազնավուր» հիմնադրամի հետ արվեստի ոլորտում կրթության բարեփոխման շուրջ, որը կիրականանա Երևանի մշակույթի և արվեստի քոլեջի անվանափոխության և զարգացման միջոցով։ Բազմաթիվ են համագործակցության ծրագրերը զբոսաշրջության, խոհարարության ոլորտում, այդ թվում՝ մարզային տարբեր հաստատություններում։ Արդյունավետության բարձրացման նպատակով կատարվել են փոփոխություններ իրավական մի շարք ակտերում:

2022 թվականին առաջնահերթության կարգով կնորոգվի և կվերակառուցվի ՄԿՈՒ 8-10 հաստատություն

Փոխնախարարի խոսքերով` կարևորվում է ՄԿՈՒ հաստատությունների շենքային պայմանների բարելավումը: 2020 թվականին ՄԿՈՒ երկու հաստատության վերակառուցման և վերանորոգման համար հատկացվել է 235 մլն ՀՀ դրամ, 2021-ին՝ 271 մլն ՀՀ դրամ. այս միջոցների շրջանակում վերակառուցման աշխատանքներն ավարտվել են Վանաձորի արվեստի պետական քոլեջում: 2022 թվականին նախատեսված է արդեն շուրջ 1,17 մլրդ ՀՀ դրամ, որով կավարտվեն Վանաձորի գյուղատնտեսական քոլեջի վերակառուցման աշխատանքները, կսկսվեն ևս մեկ գյուղատնտեսական քոլեջի վերակառուցման աշխատանքներ, 2 հաստատության համար կկազմվեն նախագծանախահաշվային փաստաթղթեր։ 2022 թ. բյուջեով նախատեսված է առաջնահերթության կարգով ևս 8-10 հաստատության հիմնանորոգման և վերակառուցման համար շուրջ 4 մլրդ ՀՀ դրամի հատկացում: 2022թ. բյուջեում նախատեսվել է ամբողջությամբ վերակառուցվող Վանաձորի գյուղատնտեսական քոլեջի՝ գույքով և մասնագիտական սարքավորումներով հագեցում։ Միաժամանակ իրականացվում են նաև քոլեջների և ուսումնարանների ջեռուցման համակարգերի ընթացիկ հրատապ վերանորոգման աշխատանքները:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառները (լուսանկարներ)

00:09 29.04.2025

«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառները (լուսանկարներ)

Շրջակա միջավայրի նախարարությունը լուսանկարներ է հրապարակել Ֆեյսբուքի էջում, որում պատկերված են «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառները: Շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառներն առանձնանում են ոչ միայն իրենց բուսական և կենդանական աշխարհի յուրօրինակ բազմազանությամբ, այլև կենսաբանական կայունությամբ՝ ստեղծելով բնական էկոհամակարգեր, որոնք ապահովում են հողերի պահպանումը, ջրային ռեսուրսների հավասարակշռումը և կլիմայական փոփոխությունների մեղմացումը։ […] ...

Մ16 վոլեյբոլիստները պատրաստվում են «Երևանի քաղաքապետի գավաթ 2025» մրցաշարին

00:00 29.04.2025

Մ16 վոլեյբոլիստները պատրաստվում են «Երևանի քաղաքապետի գավաթ 2025» մրցաշարին

Մինչև 16 տարեկան տաղանդավոր վոլեյբոլիստները պատրաստվում են մայիսի 1-5-ը անցկացվելիք «Երևանի քաղաքապետի գավաթ 2025» վոլեյբոլի միջազգային մրցաշարին: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: «Սիրով հրավիրում ենք բոլոր վոլեյբոլի սիրահարներին Գազպրոմ Արմենիա մարզադահլիճ՝ միասին վայելելու լարված մրցամարտերն ու երիտասարդ մարզիկների տպավորիչ խաղերը: Մուտքն ազատ է»,- նշվում է հայտարարության մեջ: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2025 թվականի ապրիլի 21-27-ը

23:57 28.04.2025

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2025 թվականի ապրիլի 21-27-ը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնել են, որ Սևանա լճի մակարդակը 2025 թվականի ապրիլի 21-27-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 4 սմ-ով և կազմել՝ 1900.52 մ (27.04.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 19 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 13 սմ-ով։ Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի ապրիլի 21-27-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված […] ...

Ի՞նչ անել երկրաշարժի ժամանակ

23:52 28.04.2025

Ի՞նչ անել երկրաշարժի ժամանակ

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը շարունակում է իրազեկման միջոցառումների արշավը: Ի՞նչ անել երկրաշարժի ժամանակ: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Ապրիլի 29-ին կդադարեցվի Արմավիրի մարզի որոշ հասցեների գազամատակարարումը

23:47 28.04.2025

Ապրիլի 29-ին կդադարեցվի Արմավիրի մարզի որոշ հասցեների գազամատակարարումը

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով` ապրիլի 29-ին ժամը 09։00-ից մինչև ժամը 17։00-ն, կդադարեցվի Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Մաշտոցի, Հ.Ավետիսյան, Նալբանդյան, Չարենցի, Հանրապետության, Աբովյան, Սայաթ-Նովայի, Մյասնիկյան, Շահումյան, Երևանյան, Տիեզերագնացների, Լերմոնտովի, Թումանյան, Եղոյան փողոցների գազասպառողների գազամատակարարումը։ ...

Երևանում աշխատակիցն ընկել է նոր կառուցվող շենքի 6-րդ հարկից

23:41 28.04.2025

Երևանում աշխատակիցն ընկել է նոր կառուցվող շենքի 6-րդ հարկից

Ապրիլի 28-ին, Երևանում կառուցվող էլիտար շենքերից մեկում հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել։ Ժամը 18:30-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կենտրոնականի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Ձորափի 70/2 հասցեում էլիտար կառուցվող շենքում աշխատակիցը բարձրությունից ընկել է։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է։ Նշված կիսակառույց շենքի նկուղային հարկում՝ վերելակի հորանի […] ...

BACK_TO_TOP