«Գործնականում իրողությունն այլ է, քան դա փորձում է ներկայացնել Բաքուն». Արցախի պաշտպանության նախարար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.45
  • RUBLE
    3.86
  • 409.74
WEATHER
+13.09 oC

«Գործնականում իրողությունն այլ է, քան դա փորձում է ներկայացնել Բաքուն». Արցախի պաշտպանության նախարար

18:35 12.02.2018

Ոչ պատերազմի, ոչ խաղաղության, ոչ կայունության, ոչ լարվածութան վիճակ է։ Այդպիսին էր իրավիճակը 2017 թվականին, նույնը շարունակվում է նաև այսօր։ Այս մասին News.am լրատվական գործակալության ասել է ԱՀ պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանը՝ անդրադառնալով  շփման գծի իրավիճակին:

«Նախօրեին կայացել է ԵԱՀԿ դիտարկումը, հայտնի է, որ տարածաշրջան այցելեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։ Դիտարկման ընթացքում խախտումներ չեն արձանագրվել։ Բայց հենց ԵԱՀԿ ներկայացուցիչները լքեցին առաջին գիծը, հակառակորդը սկսեց կրակել։ Դա, ի դեպ, ադրբեջանական կողմի սովորական ձեռագիրն է, եւ ես բազմիցս նման փաստերի մասին հայտնել եմ անձամբ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկին», – ասել է Մնացականյանը:

Նախարարն անդրադարձել է   Ադրբեջանի՝ Ռուսաստանից սպառազինության գնման փաստին: Նա նշել է, որ բոլոր հնարավոր ուղիներն օգտագործելով սպառազինություն ձեռք բերելու Բաքվի ձգտումը բնական է։

«Հասկանալի է նաեւ, որ Ռուսաստանից չգնված սպառազինությունը Ադրբեջանը կարող է փոխարինել այլ երկրներից մատակարարումներով, ասենք՝ Թուրքիայից։ Առաջին դեպքում որոշակի վերահսկողություն կա սպառազինության տեսակների ու քանակի նկատմամբ, ինչպես նաեւ անհրաժեշտության դեպքում կան ազդեցության լծակներ։ Մենք մեր կողմից գնում ենք մեզ անհրաժեշտ սպառազինությունը», -ասել է նախարարը:

Նախարարը խոսել է նաև Ադրբեջանի կողմից պարբերաբար հնչող հայտարարությունների մասին, թե այս կամ այն հզոր սպառազինությունն են ձեռքբերել: Ըստ Լևոն Մնացականյանի,  գործնականում իրողությունն այլ է, քան դա փորձում է ներկայացնել Բաքուն։

«Այսպես, բոլորովին վերջերս հյուսիսային ուղղությամբ մենք հնարավորություն ունեցանք դիտելու այդ «ժամանանակից սպառազինության» ցուցանմուշը եւ ցույց տվեցին ԶԼՄ-ներով։ Սովորական սիրողական անօդաչու սարք էր, եւ դա առաջին դեպքը չէր։ Ադրբեջանը սպառազինություն է գնում ոչ այն քանակությամբ, որ փորձում է ներկայացնել», – ասել է Մնացականյանը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը Լիոնում մասնակցել է «Օվերն-Ռոն-Ալպ-Հայաստան-Սյունիք բարեկամության օր» միջոցառմանը

13:00 22.11.2024

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը Լիոնում մասնակցել է «Օվերն-Ռոն-Ալպ-Հայաստան-Սյունիք բարեկամության օր» միջոցառմանը

Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը նոյեմբերի 21-ին Լիոնում մասնակցել է «Օվերն-Ռոն-Ալպ-Հայաստան-Սյունիք բարեկամության օր» միջոցառմանը և դրա շրջանակներում կազմակերպված քաղաքական կլոր սեղան քննարկումներին, մամուլի ասուլիսին և հարակից այլ միջոցառումներին: Միջոցառման ընթացքում Պարույր Հովհաննիսյանը ներկայացրել է Հայաստանի առջև ծառացած տարածաշրջանային մարտահրավերներն ու դրանց հաղթահարման, տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ հարևան երկրների հետ […] ...

Վրաստանի ղեկավարությունը հրաժարվել է դեսպաններին հրավիրել խորհրդարանի առաջին նիստին

12:53 22.11.2024

Վրաստանի ղեկավարությունը հրաժարվել է դեսպաններին հրավիրել խորհրդարանի առաջին նիստին

Վրաստանի ղեկավարությունը հրաժարվել է օտարերկրյա դեսպաններին հրավիրել նորընտիր խորհրդարանի առաջին նիստին, որը կկայանա նոյեմբերի 25-ին։ Այս մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի օրենսդիր մարմնի խոսնակ Շալվա Պապուաշվիլին։ «Խորհրդարանի առաջին նիստին հրավիրված են կառավարության անդամները, ինչպես նաև սահմանադրական մարմինների ներկայացուցիչներ: Ինչ վերաբերում է դեսպաններին, ապա նրանք հրավիրված չեն առաջին հանդիպմանը: Ընտրությունները և խորհրդարանի առաջին նիստը մեր ներքին […] ...

ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունն պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին

12:41 22.11.2024

ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունն պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին

««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Նարեկ Զեյնալյանը 2024 թվականի նոյեմբերի 22-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի […] ...

Օրբանը հայտարարել է, որ Ուկրաինայում հակամարտությունը հասել է իր «ամենամութ շրջանին»

12:35 22.11.2024

Օրբանը հայտարարել է, որ Ուկրաինայում հակամարտությունը հասել է իր «ամենամութ շրջանին»

Ողջ աշխարհն այժմ ամենաանհանգստացնող ժամանակաշրջանն է ապրում՝ կապված ուկրաինական հակամարտության հետ, դրա լուծման հույսը կապված է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի գալիք երդմնակալության հետ։ Նման կարծիք է հայտնել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ ելույթ ունենալով Kossuth ռադիոկայանի առավոտյան հաղորդման ժամանակ։ «Հիմա եկել է ամենամութ ժամը, բայց լուսաբացից առաջ միշտ ամենամութն է լինում»,- ասել է կառավարության ղեկավարը՝ […] ...

Հունաստանում ՀՀ դեսպանը հանդես է եկել դասախոսությամբ՝ «Հայաստանի անվտանգային միջավայրն այսօր» թեմայով

12:27 22.11.2024

Հունաստանում ՀՀ դեսպանը հանդես է եկել դասախոսությամբ՝ «Հայաստանի անվտանգային միջավայրն այսօր» թեմայով

Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը Պատրաս կատարած այցի շրջանակներում Արևմտյան Հունաստանի տարածաշրջանի շրջանային խորհրդի դահլիճում հանդես եկավ դասախոսությամբ՝ «Հայաստանի անվտանգային միջավայրն այսօր» թեմայով, որը համակարգում էր Արևմտյան Հունաստանի փոխմարզպետ Ֆոկիոն Զայմիսը: Դասախոսության ընթացքում դեսպան Մկրտչյանը հանգամանալից ներկայացրեց Հայաստանի Հանրապետության կառավարության՝ «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը, որը տարածաշրջանում առկա մարտահրավերները վերածելով հնարավորությունների՝ կայուն խաղաղության […] ...

Իրանը կարագացնի ուրանի հարստացումը ԱԷՄԳ-ի կողմից հակաիրանական բանաձեւի ընդունումից հետո

12:18 22.11.2024

Իրանը կարագացնի ուրանի հարստացումը ԱԷՄԳ-ի կողմից հակաիրանական բանաձեւի ընդունումից հետո

Իրանն այլևս հաշվի չի առնի իր միջուկային ծրագրի նկատմամբ սահմանափակումները և կարագացնի ուրանի հարստացման գործընթացը մինչև ցանկալի մակարդակը՝ ի պատասխան Ատոմային էներգիայի միջազգային գործակալության Կառավարիչների խորհրդի ընդունած հակաիրանական բանաձևի։ Այս մասին հայտարարել է Մեջլիսի (միապալատ խորհրդարան) Ազգային անվտանգության հանձնաժողովի անդամ Մոհամմադ Ռեզա Մոհսենի Սանին։ «Եթե այս պահին Իրանի կողմից ինքնակամ ստանձնած որոշ սահմանափակումները պահպանվում են, […] ...

BACK_TO_TOP