14:21 20.12.2021
2021 թվականի աշնան վերջին Երևան քաղաքի Կենտրոն համայնքի վարչական տարածքում գտնվող «Մանկական այգում» կատարվող շինարարական աշխատանքների ժամանակ բացվել են կառույցների հետքեր, կենցաղային և շինարարական խեցեղենի բեկորներ։ ՀՀ ԿԳՄՍ նախարարության հանձնարարականով «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի» մասնագետների կողմից տեղանքն ուսումնասիրվել և փաստագրվել է մշակութային շերտերի առկայություն, որից հետո Երևանի քաղաքապետարանի և այգու վարձակալի հետ համագործակցությամբ սկսվել են հնագիտական պեղման աշխատանքները (արշավախմբի ղեկավար` Մերի Սաֆարյան)։
Հնագետների կողմից իրականացվել է տեղային հետազոտություն՝ մշակութային շերտերի ուսումնասիրության նպատակով, որից հետո արշավախմբի կողմից՝ հարակից փոքր տեղամասերով իրականացվող պեղումների արդյունքում բացվել են աղյուսաշար պատերով ու հատակով «սենյակների» մնացորդեր։
«Հետաքրքրական է մանր չափի սև տուֆից կառուցված պատերով և աղյուսագույն տուֆից հսկայական սալերով ծածկված «թունելը», որը կարող է հին Երևանի (ուշ միջնադար կամ նոր շրջան) ջրամատակարարման կամ ջրահեռացման համակարգի մաս լինել»,- ասում է արշավախմբի ղեկավար Մերի Սաֆարյանը։
Գտածոների մեջ շատ են դեղնավուն և աղյուսագույն կավից պատրաստված, դեղնավուն անգոբով պատված կենցաղային տարբեր խեցանոթների բեկորներ, ջնարակապատ, հախճապակե ու ճենապակե տարբեր անոթների կտորներ (ուշ միջնադարից խորհրդային շրջանով թվագրվող), տարբեր կենդանիների (հիմնականում ոչխարի և կովի) ոսկորներ, պղնձի համաձուլվածքից պատրաստված մանրամասներ, ինչպես կենցաղային կիրառության, այնպես էլ դեկորատիվ հարդարանքի համար նախատեսված։ Առանձնանում են արաբատառ դաջվածքով զանգակատիպ ծխամորճի կտորը (15-18 դդ․), բրոնզից պատրաստված (փականային համակարգը երկաթե սնդուկի) կողպեքը (19-րդ դ․ վերջ) և պղնձի համաձուլվածքից դրամը (վերջինիս նստվածքը մաքրելուց հետո նոր պարզ կլինի, թե որ շրջանի դրամ է)։
Համաձայն հնագետների հավաստման՝ հայտնաբերված մշակութային շերտն ու գտածոները, նոր լույս կսփռեն Երևան քաղաքի պատմության վրա։
Նշենք, որ պեղումները մոտենում են ավարտին, իսկ բացված հատվածների հետագա պահպանությունն ու դրա հնարավոր տարբերակները քննարկվում են Երևանի քաղաքապետարանի և այգու վարձակալի հետ։
11:25 26.12.2024
Որպես անհետ կորած որոնվող տղամարդը հայտնաբերվել է11:00 26.12.2024
Կոլումբիայում 6,2 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել10:44 26.12.2024
Ուսիկը լեգենդ է, բախտավոր ենք, որ նրա նման մարզիկ ունենք․ Կլիչկո10:36 26.12.2024
Մետրոպոլիտենի աշխատանքը՝ Ամանորի գիշերը10:20 26.12.2024
Տարադրամի փոխարժեքները դեկտեմբերի 26-ին09:47 26.12.2024
Թրամփը խոստացել է Կանադային նվազեցնել հարկերը, եթե այն միանա ԱՄՆ-ին09:29 26.12.2024
«Բավարիայի» թանգարանում Հարի Քեյնին նվիրված անկյուն է բացվել09:11 26.12.2024
Գազայի հատվածում Իսրայելի հարվածների հետևանքով զոհվել է հինգ լրագրող08:55 26.12.2024
Շրի Լանկայի ղեկավարը ցանկություն է հայտնել միանալ BRICS-ին08:45 26.12.2024
Հիմնանորոգվել է Վանաձորի Սանկտ Պետերբուրգի փողոցը. Նիկոլ Փաշինյան08:40 26.12.2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է08:35 26.12.2024
«Մոնցան» հեռացրել է Նեստային և նոր գլխավոր մարզիչ նշանակել08:20 26.12.2024
ՃՏՊ Մյասնիկյան պողոտայում․ կան տուժածներ08:15 26.12.2024
Զախարյանը պետք է պատրաստ լինի առաջիկա խաղին08:10 26.12.2024
Այրվել է մոտ 400 հակ անասնակեր08:05 26.12.2024
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ00:00 26.12.2024
Աննա Բադալյանը երեք մեդալ է նվաճել․ Christmas Cup23:24 25.12.2024
Արթուր Ալեքսանյանի անհավանական ուժը․ UWW-ի տեսանյութը11:25 26.12.2024
Որպես անհետ կորած որոնվող տղամարդը հայտնաբերվել էՆոյեմբերի 9-ին հաղորդվել էր 1985 թ. ծնված Ավագ Մանուկյանի անհետ կորելու մասին: Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ նա ներկայացել է Արարատի մարզային քննչական վարչություն: ...
11:15 26.12.2024
ՌԴ ՊՆ ղեկավարներից մեկի դեմ մահափորձ է ծրագրվել, 4 հոգի ձերբակալվել է․ ՌԴ ԱԴԾԱԴԾ-ին հաջողվել է խափանել հատուկ գործողությանը մասնակցող ռուս բարձրաստիճան զինվորականների և նրանց ընտանիքների անդամների նկատմամբ ուկրաինական հատուկ ծառայությունների կողմից ծրագրված մի շարք մահափորձեր։ Այս մասին հայտնում են ՌԴ ԱԴԾ-ից։ «Ձեռնարկված միջոցառումների արդյունքում ձերբակալվել են այդ սպանությունների նախապատրաստման մեջ ներգրավված ՌԴ չորս քաղաքացիներ»,- ասվում է հաղորդագրությունում։ Ենթադրվում էր, որ բարձրաստիճան զինվորականի սպանության համար պետք է օգտագործվեր […] ...
11:09 26.12.2024
43-ամյա Ալեքսանդր Եմելյանենկոն 1,5 տարի անց օկտագոն է վերադարձել և 40 վայրկյանում նոկաուտի ենթարկել մրցակցինԽառը մենամարտերում հանդես եկող հանրահայտ ռուս մարտիկ Ալեքսանդր Եմելյանենկոն 1,5 տարի անց օկտագոն է վերադարձել: 43-ամյա մարզիկը Ինգուշեթիայում ընթացող NFL 2 մրցաշարում նոկաուտի է ենթարկել Ալեքսեյ Գոնչարովին։ Մենամարտի ելքը վճռվել է 40-րդ վայրկյանին: Սա Եմելյանենկոյի 24-րդ հաղթանակն է, նա նաև 7 պարտություն ունի: ...
11:00 26.12.2024
Կոլումբիայում 6,2 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցելԿոլումբիայի հյուսիսում 6,2 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել։ Օպերատիվ տվյալների համաձայն՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Կաուկասիա քաղաքից 76 կմ հարավ։ Ելնելով էպիկենտրոնում ցնցումների ուժգնությունից՝ երկրաշարժը գնահատվում է «ուժեղ»։ ...
10:52 26.12.2024
Լոռու մարզի Տաշիր համայնքի Միխայլովկա բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակԴեկտեմբերի 27-ին Լոռու մարզի Տաշիր համայնքի Միխայլովկա բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության պատսպարում» թեմայով գործնական պարապմունք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ: ...
10:44 26.12.2024
Ուսիկը լեգենդ է, բախտավոր ենք, որ նրա նման մարզիկ ունենք․ ԿլիչկոԼեգենդար ուկրաինացի բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոն մեկնաբանել է հայրենակցի` Ալեքսանդր Ուսիկի, երկրորդ հաղթանակը բրիտանացի Թայսոն Ֆյուրիի նկատմամբ: «Ինչպես ասել եմ հարցազրույցներում, կրկնություն էր լինելու։ Սա այն է, ինչ ես սպասում էի: Առաջին մենամարտի կրկնությունն էր։ Ալեքսանդրը լեգենդ է և չեմպիոն: Մենք այնքան բախտավոր ենք, որ նրան ունենք: Չեմ կարծում, թե Ալեքսանդրին պետք է մենամարտել Դյուբուայի դեմ։ […] ...