Նուբարաշենցիները համաձայնեցին սպասել 2-3 շաբաթ. ակցիան ավարտված է, ճանապարհը` բաց – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 04 2025
  • $
    391.07
  • RUBLE
    4.66
  • 443.20
WEATHER
+7.09 oC

Նուբարաշենցիները համաձայնեցին սպասել 2-3 շաբաթ. ակցիան ավարտված է, ճանապարհը` բաց

17:40 12.02.2018

Ինչպես  SHANTNEWS-ն  արդեն տեղեկացրել է, այսօր՝ ժամը 12-ին, Նուբարաշենի խճուղու բնակիչները փակել էին «Նուբարաշեն» ՔԿՀ տանող ճանապարհը: Բանն այն է, որ քրեակատարողական հիմնարկի կոյուղաջրերը տարիներ շարունակ լցվում են ՔԿՀ-ի հարևանությամբ գտնվող շենքերի բակերը: Բնակիչներն իրենց բողոքն են հայտնում՝ պահանջելով դադարեցնել կոյուղաջրերի հոսքն ու իրենց ազատել շրջակայքում տարածված անտանելի հոտից:

Ճանապարհի՝ որոշ ժամանակ փակ մնալուց հետո, բողոքի ակցիայի մասնակիցների մոտ են եկել ոստիկանության աշխատակիցները, ապա Էրեբունի վարչական շրջանի կոմունալ բաժնի պետն ու տեղակալը: Նրանք վստահեցրել են, որ կոյուղին վերանորոգելու համար մրցույթ է հայտարարված, առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում խնդիրը կլուծվի:

«Կապվել ենք կալանավայրերի վարչության պետի հետ, իրենց ասելով` մոտակա ժամանակներս կսկսվեն շինարարական աշխատանքները: Նախագիծը, նախահաշիվը պատրաստ են արդեն, ներկայացրել են շինարարներին: Աշխատանքները կատարվելու են ՔԿՀ-ի կոմից, իհարկե մեր հսկողության տակ, քանի որ մեր վարչական շրջանում է: Հետևողական կլինենք, որ աշխատանքը ժամանակին կատարվի», – ասել է Էրեբունի վարչական շրջանի կոմունալ բաժնի պետ Արմեն Մամուլյանը:

Ավելի ուշ նուբարաշենցիները որոշել են բացել ճանապարհը և 2-3 շաբաթ ժամանակ տալ: Բողոքի ակցիայի մասնակիցներն ասել են, որ եթե խնդրին, ինչպես տարիներ շարունակ է եղել, լուծում չտրվի, դարձյալ փակելու են ՔԿՀ տանող ճանապարհը և չեն բացի:

 
 
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գլխավոր հարկադիր կատարողը Գեղարքունիքի, Տավուշի և Սյունիքի մարզերում ծանոթացել է շարժական գրասենյակների աշխատանքներին

23:33 11.04.2025

Գլխավոր հարկադիր կատարողը Գեղարքունիքի, Տավուշի և Սյունիքի մարզերում ծանոթացել է շարժական գրասենյակների աշխատանքներին

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատանքային օրակարգում շարունակում են առաջնահերթություն մնալ մարզային այցելությունները, որոնք միտված են կառույցի գործունեության արդյունավետության բարձրացմանը։ Այս մասին հայտնել են Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից: Գլխավոր հարկադիր կատարող Սիրո Ամիրխանյանը, ղեկավար կազմի ուղեկցությամբ, աշխատանքային շաբաթն սկսել է Ծառայության Գեղարքունիքի և Տավուշի մարզային բաժիններ ու բաժանմունքներ այցերով, իսկ շաբաթավերջին այցելել է Սյունիքի մարզային ստորաբաժանում՝ […] ...

Կոտայքի մարզում բախվել են «Mercedes»-ը ու «Ford»-ը

23:22 11.04.2025

Կոտայքի մարզում բախվել են «Mercedes»-ը ու «Ford»-ը

Ապրիլի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։20-ի սահմաններում Զովունի գյուղի սկզբնամասում բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 23-ամյա Գևորգ Ա․-ի վարած «Ford Transit» և Գեղարքունիքի մարզի բնակիչ 36-ամյա Արթուր Կ․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։ Վարորդները […] ...

Հակոբ Արշակյանը Կատարի Շուրա խորհրդի փոխնախագահի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումները

23:15 11.04.2025

Հակոբ Արշակյանը Կատարի Շուրա խորհրդի փոխնախագահի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումները

Հակոբ Արշակյանը հանդիպել է Կատարի Շուրա խորհրդի փոխնախագահ Համդա Բինթ Հասան Ալ Սուլաիթիի հետ: Այս մասին հայտնել են ԱԺ-ից: Կողմերը քննարկել են տարածաշրջանային զարգացումներն ու Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության օրակարգը: Հանդիպման ընթացքում Հակոբ Արշակյանը խոսել է Կատար կատարած իր այցի մասին՝ նշելով հաճելի հիշողությունները եւ ընդգծելով երկու երկրների միջեւ երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակը: Նա […] ...

ՊԵԿ նախագահը հյուրընկալել է Ասիական զարգացման բանկի և Զարգացման ֆրանսիական գործակալության ներկայացուցիչներին

23:07 11.04.2025

ՊԵԿ նախագահը հյուրընկալել է Ասիական զարգացման բանկի և Զարգացման ֆրանսիական գործակալության ներկայացուցիչներին

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Ասիական զարգացման բանկի և Զարգացման ֆրանսիական գործակալության ներկայացուցիչներին։ Այս մասին հայտնել են ՊԵԿ-ից։ Հանդիպմանը կողմերը քննարկել են ԱԶԲ և ԶՖԳ կողմից իրականացվող բյուջետային աջակցության վարկային ծրագրի 3-րդ ենթածրագրին առնչվող մի շարք կարևոր հարցեր։ Անդրադարձ է կատարվել վարկային միջոցների ներգրավման համար կազմված քաղաքականության աղյուսակի գործողություններին, դրանց իրականացման […] ...

Վրшերթ՝ Աբովյանում. 20-ամյա քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց

22:56 11.04.2025

Վրшերթ՝ Աբովյանում. 20-ամյա քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ ապրիլի 11-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 30-ամյա Սևադա Ս.-ն իր վարած «Volkswagen Passat» մակնիշի ավտոմեքենայով Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն, Կոտայքի մարզի բնակիչ 20-ամյա Տիգրան Ն-ին: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, օգնել է օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական […] ...

Ըմբիշ Արթուր Ալեքսանյանը սեղմման ուժի համաշխարհային ռեկորդ է սահմանել

22:47 11.04.2025

Ըմբիշ Արթուր Ալեքսանյանը սեղմման ուժի համաշխարհային ռեկորդ է սահմանել

Օլիմպիական խաղերի չեմպիոն, ըմբիշ Արթուր Ալեքսանյանը սեղմման ուժի նոր համաշխարհային ռեկորդ է սահմանել։ Այս մասին հայտնել է ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան՝ հրապարակելով տեսանյութ, որում Ալեքսանյանը փորձում է ձեռքի սեղմման ուժը: Հայ ըմբիշի սեղմման ուժը կազմել է 195 ֆունտ: Ալեքսանյանը գերազանցել է իրանցի Ամիրրեզա Մասումիի ռեկորդը՝ 186.6 ֆունտը։ Մանրամասները՝ տեսանյութում։ ...

BACK_TO_TOP