Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումների համար լրացուցիչ 8 մլրդ դրամ կհատկացվի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+10.09 oC

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումների համար լրացուցիչ 8 մլրդ դրամ կհատկացվի

15:09 16.12.2021

Կառավարությունը վերաբաշխում է կատարել պետբյուջեում, փոփոխություններ նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման առաջին և երկրորդ միջոցառումների և «Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներով սահմանված վարկերի կամ լիզինգի փաստացի տոկոսադրույքների առավելագույն չափ և արտոնյալ պայմաններ սահմանելու մասին» որոշումներով ստանձնած ֆինանսական պարտավորությունների կատարումն ապահովելու համար: Ընդհանուր առմամբ առաջարկվում է վերոնշյալ միջոցառումներին լրացուցիչ հատկացնել 8,015,504.4 հազ. դրամ, որից՝ 6,925,574.6 հազ. դրամը հարկային եկամուտներից, 1089,929.8 հազ. դրամը՝ վերաբաշխման միջոցով: Մասնավորապես՝ Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 1-ին միջոցառման շրջանակում նախատեսված է արտոնյալ պայմաններով վարկերի տրամադրում՝ միտված վարկառուների ներկա իրավիճակով պայմանավորված խնդիրների և ժամանակավոր դժվարությունների լուծմանը: Օժանդակությունն իրականացվում է միջոցառման շրջանակում տրամադրված արտոնյալ վարկերի տոկոսագումարների սուբսիդավորման ձևով։ 2020 թվականի պետական բյուջեով նշված գործընթացների իրականացման համար նախատեսված է 3.3 մլրդ դրամ, որը կանխատեսվել է հաշվի առնելով, որ միջոցառման շահառուների թիվը կկազմի շուրջ 684։
ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվել է Միջոցառման շահառուների քանակի, տրամադրված օժանդակության չափի և կանխատեսվող սուբսիդավորման ենթակա տոկոսագումարների վերաբերյալ վերլուծություն: Այսպես՝ ներկայումս միջոցառման շահառուների թիվը կազմում է 1087, տրամադրված օժանդակության ծավալը շուրջ 83 մլրդ։ 2021 թվականին անհրաժեշտ սուբսիդավորվող տոկոսագումարը կազմում է 6.5 մլրդ դրամ: Որոշմամբ առաջարկվում է մինչև դեկտեմբերի 1-ը միջոցառմամբ ստանձնած ֆինանսական պարտավորությունների մարման նպատակով հատկացնել լրացուցիչ ֆինանսական միջոցներ 2,141,419.0 հազ. դրամի չափով: Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագրի գծով բյուջեով հաստատված 550.635,8 մլն դրամ սուբսիդավորման գումարից բացի անհրաժեշտ է լրացուցիչ հատկացնել 434.482 մլն դրամ: Ծրագրի գծով 2020 թ. լիզինգը տրամադրվել է 14% տոկոսադրույքով, շուրջ 5 մլրդ դրամի չափով, որն ամբողջությամբ պետք է սուբսիդավորվի։ ՀՀ-ում խաղողի, ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների և հատապտղանոցների հիմնման համար վարկային տոկոսադրույքների սուբսիդավորում ծրագրի գծով ներկայումս տրամադրվել է 11,102.7 մլն դրամի չափով վարկ, որից 10 մլրդ դրամը 14 տոկոսադրույքով, որն ամբողջությամբ սուբսիդավորվում է պետբյուջեից: Ծրագրի շրջանակում 1068,52 հա մակերեսով ինտենսիվ այգիների և հատապտղանոցների հիմնման համար տրամադրված 13,730,437.3 հազ. դրամ վարկերի տոկոսադրույքները սուբսիդավորելու նպատակով ծրագրի մեկնարկից տրամադրվել է 889,102.9 հազ. դրամ։

Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով որոշմանը, նշել է, որ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ավելի քան 25 միջոցառում է իրականացվել՝ բիզնեսին, քաղաքացիներին աջակցելու համար: «Կորոնավիրուսի համավարակը շարունակվում է, բայց մենք պետք է վերանայենք այդ ծրագրերի բովանդակությունը, որպեսզի դրանք պայմաններին համապատասխան լինեն: Կլինեն, իհարկե. ծրագրեր, որոնք շարունակելու անհրաժեշտություն չենք տեսնի: Կան նաև ծրագրեր, որոնք թեև մշակվել են ճգնաժամի պայմաններում ճգնաժամին արձագանքելու համար, բայց իրենք կարող են ընդհանրապես որպես տնտեսական արդյունավետ խթան աշխատել: Եվ այս առումով շատ կարևոր է, որպեսզի ծրագրերի վերանայումներ և բովանդակության թարմացում իրականացնենք»,- ասել է վարչապետը:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեղեկացրել է, որ գեներացվել է 120 մլրդ դրամի արտոնյալ վարկային պորտֆել օժանդակության գործիքներով, շահառուների թիվը 2500 է: «Գյուղոլորտի մասով մենք գեներացրել ենք արտոնյալ 76 մլրդ դրամի պորտֆել, այդ թվում՝ ֆիզիկական անձանց, ունենք 42 հազար շահառու: Այս առումով նույնպես իրականացվելու են պայմանների համապատասխանեցում ներկա իրավիճակին: Ունեինք նաև աշխատատեղերի պահպանման նպատակով սուբսիդավորման ծրագիր. 3 միջոցառում ենք արել նույն բովանդակությամբ: Արդյունքում ունեցանք 13 900 շահառու: Այստեղ ուղղակի ծախս ենք արել՝ 2,2 մլրդ դրամի: Կարծում եմ՝ սա շատ արդյունավետ ծրագիր էր: Այո, իր բնույթով հակաճգնաժամային էր, բայց կարող ենք մտածել դա աշխատատեղերի աճին միտված ծրագիր դարձնելու մասին»,- նշել է փոխվարչապետը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ռումինիայում նախագահական ընտրություններին մասնակցությունը ավելի ակտիվ է, քան 5 տարի առաջ

19:40 24.11.2024

Ռումինիայում նախագահական ընտրություններին մասնակցությունը ավելի ակտիվ է, քան 5 տարի առաջ

Այսօր Ռումինիայում նախագահական ընտրություններ են, որոնք անցկացվում են հինգ տարին մեկ։ Ռումինիայի քաղաքացիներն ավելի ակտիվ են քվեարկում նախագահական ընտրություններին, քան 5 տարի առաջ՝ ժամը 18.00-ին, ընտրություններին մասնակցել է ընտրողների 36,76%-ը։ 2019 թվականին՝ այդ ժամի դրությամբ, ընտրողների մասնակցությունը կազմել է 33,44 տոկոս։ Երկրում ընտրողների մասնակցության շեմ չկա, ընտրությունները վավեր կճանաչվեն ցանկացած թվով մասնակիցների դեպքում: Նախագահի պաշտոնին […] ...

Իրանը Ժնևում ծրագրում է միջուկային համաձայնագրի շուրջ բանակցություններ․ Kyodo

19:20 24.11.2024

Իրանը Ժնևում ծրագրում է միջուկային համաձայնագրի շուրջ բանակցություններ․ Kyodo

Իրանը մտադիր է նոյեմբերի վերջին բանակցություններ վարել Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի և ԵՄ ներկայացուցիչների հետ միջուկային համաձայնագրի երկարաձգման հարցի շուրջ, կիրակի հայտնել է Kyodo-ն՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները։ Գործակալության զրուցակիցների խոսքով՝ բանակցությունները Ժնևում տեղի կունենան նոյեմբերի 29-ին։ Իրանի պատվիրակությունը կգլխավորի փոխարտգործնախարար Մաջիդ Թախտ-Ռավանչին։ Ակնկալվում է, որ քննարկման մասնակիցները կքննարկեն Իրանի միջուկային ծրագիրը և ԵՄ-ի կողմից վերջերս […] ...

ՄԿՈՒ-ներում 361 մասնագետ կարողությունների զարգացման դասընթացներն արդեն անցել են․ կառավարություն

19:00 24.11.2024

ՄԿՈՒ-ներում 361 մասնագետ կարողությունների զարգացման դասընթացներն արդեն անցել են․ կառավարություն

ՄԿՈՒ-ներում ոսկերչություն, խոհարարություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, գյուղատնտեսություն դասավանդող 361 մասնագետ կարողությունների զարգացման դասընթացներն արդեն անցել են, այժմ պատրաստվում են ստուգատեսի, հայտնում է ՀՀ կառավարությունը։ Առնվազն 60 տոկոս արդյունք ցույց տվածների դրույքային աշխատավարձը կբարձրանա: Մանրամասները՝ տեսանյութում։ ...

Կատարվել է քահանայական  ձեռնադրություն

18:40 24.11.2024

Կատարվել է քահանայական ձեռնադրություն

Նոյեմբերի 24-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Միածնաէջ Մայր Տաճարում հընթացս Սուրբ Պատարագի կատարվեց քահանայական ձեռնադրություն, հայտնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը։ Պատարագիչն էր Արթիկի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Նարեկ եպիսկոպոս Ավագյանը, որի ձեռամբ քահանայական ձեռնադրության և օծման արժանացան Մայր Աթոռի տարբեր կառույցներում և թեմերում սպասավորող վեց սարկավագներ: Սուրբ Պատարագի […] ...

«Բերթ» փոթորկի առաջացրած ջրհեղեղների հետևանքով Ուելսում երեք մարդ է զոհվել

18:20 24.11.2024

«Բերթ» փոթորկի առաջացրած ջրհեղեղների հետևանքով Ուելսում երեք մարդ է զոհվել

«Բերթ» փոթորիկը, որն ուղեկցվում է անձրևով, թաց ձյունով և ուժեղ քամիներով, հանգեցրել է Ուելսի մի քանի շրջաններում ջրհեղեղի, երեք մարդ զոհվել է, հազարավոր տնային տնտեսություններ մնացել են առանց էլեկտրականության և նկատվել են տրանսպորտի հետ կապված խնդիրներ, կիրակի հաղորդել է Sky News-ը: Հեռուստաալիքի տվյալներով՝ տեղի իշխանությունները ստեղծված իրավիճակն աննախադեպ են անվանում։ Երեկ ոչ միայն Ուելսում, այլև […] ...

ՃՏՊ Դիմիտրով գյուղի մոտակայքում. կան տուժածներ

18:00 24.11.2024

ՃՏՊ Դիմիտրով գյուղի մոտակայքում. կան տուժածներ

Նոյեմբերի 24-ին, ժամը 13:45-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Դիմիտրով գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Opel» (վարորդ՝ Է. Հ., ծնված 2005 թ․) և «Toyota» (վարորդ՝ […] ...

BACK_TO_TOP