Ինչպես նշել 2022 թվականը` հաջողություն գրավելու համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 11 2024
  • $
    390.14
  • RUBLE
    3.75
  • 409.14
WEATHER
+1.09 oC

Ինչպես նշել 2022 թվականը` հաջողություն գրավելու համար

15:30 26.12.2021

Խոստովանենք, որ որքան էլ չհավատանք հորսկոպներին , հետաքրքրված ենք աստղագուշակների ու ոճաբաների խորհուրդներով: Համենայն դեպս՝  գոնե  կարդում ենք: Եվ այսպես:Ինչպես «լեզու գտնել» Սև ջրային վագրի հետ Ամանորի գիշերը ու դրանից  հետո ողջ տարվա ընթացքում:
Նոր տարվա գիշերը կարևոր է յուրաքանչյուր մանրուք: Ուստի շատ կարեւոր է գալիք տարին դիմավորել ճիշտ հագուստով։

2022 թվականը կանցնիի երկու տարրերի՝ փայտի և ջրի հովանու ներքո։ Առաջինը կայունությունն է և ծրագրերի իրականացումը, իսկ երկրորդը՝ էներգիան ու ուժը, որը հագեցնում է ծառը և ամեն կերպ օգնում նրան։

Վագրը շքեղություն չի սիրում և ամեն ինչում նախընտրում է բնականությունը։ Ուստի չպետք է ինչ-որ արտասովոր բան ընտրել, այլ ավելի լավ է նախապատվությունը տալ բնականությանը:  Բայց մի մոռացեք առեղծվածի մասին. Այսպիսով, կարող եք ընտրել ասիմետրիկ զգեստներ կամ շերտավոր կիսաշրջազգեստներ։

Գերազանց տարբերակ կլինեն մետաքսից, ատլասից, թավշից, ժանյակից և կաշմիրից կարված զգեստները։ Բայց մորթին և կաշին, թեկուզ ոչ բնական, վագրին, ընդհակառակը, կզայրացնեն:

Քանի որ 2022-ի Ամանորը ջրային սև վագրի տարին է, լավ է նրան դիմավորել մուգ կապույտ, մուգ կանաչ և մոխրագույն  զգեստով։ Այս երանգները կօգնեն նոր տարում գումար վաստակել։

Իսկ ավազագույնը, ոսկեգույնն ու սպիտակը դրական ազդեցություն կունենան կյանքի բոլոր ոլորտների վրա և հաջողություն կբերեն։

Եթե ​​դուք սիրո կարքի ունեք, ապա Ամանորի համար ընտրեք  փիրուզագույն և արծաթագույն  հագուստ:

Տեղին կլինեն նաև մարգարտե կամ, օրինակ, ծովային թեմաներով զարդերը։

Տարվա գույները

2022 թվականի ամենահաջողակ գույներն են՝ կապույտը, կանաչը, կարմիրը և դեղինը

Կապույտը լավ կլինի բանակցությունների, հարցազրույցների և հաղորդակցության համար:

Կանաչը՝  նոր բնակության վայրին, նոր աշխատանքին կամ նոր ձեռնարկությանը հարմարվելու համար:

Կարմիրը՝  ռոմանտիկ ժամադրության համար կամ երեխայի ծննդյան ակնկալիքով:

Դեղինը՝ անշարժ գույք գնելու կամ ժառանգության հետ կապված բոլոր գործարքների համար:

Սպիտակն ու ոսկեգունը հարմար են 2022 թվականին էներգիայի հոսքերը հավասարակշռելու համար։

 

Ինչն է արգելված

Ոչ մի դեպքում չպետք է դիմավորեք  2022 թվականը շագանակագույն և մանուշակագույն զգեստներով, ինչպես նաև թթու գույնի հագուստով։

Տաբու են նաև ընձառյուծի և օձի պրինտով հանդերձանքները։

Ինչպես նշել 2022 թվականը կենդանակերպի նշանների համար

Խոյին կհամապատասխանի նարնջագույն կամ կարմիր հանդերձանքը: Այսպիսով, Վագրը կնպաստի նրանց զարգացմանը և կօգնի իրականացնել բոլոր ծրագրերը:

Աստղագուշակները խորհուրդ են տալիս Ցուլին ընտրել կանաչ կամ շագանակագույն իրեր։

Դեղին տարրերը լավ են աշխատում Երկվորյակների համար:

Խեցգետիններին 2022 թվականին կխթանեն բաց երանգները՝ կաթնագույն կամ բեժ:

Առյուծի համար արծաթագույն զգեստը կամ կոստյումը հիանալի միջոց է Վագրի տարվա ընթացքում փայլելու համար:

Կույսերի համար նուրբ երանգները իդեալական կլինեն՝ բաց կապույտ և բաց կանաչ:

Աստղագուշակները խորհուրդ են տալիս Կշեռքներին ընտրել բաց վարդագույն երանգների հագուստներ։

Կարիճների համար բացարձակապես ցանկացած գունային համադրություն հարմար է։

Աղեղնավորները ևս հմայիչ են ցանկացած երանգի զգեստով, սակայն  Վագրին դուր գալու համար լավ կլինի ընտրեն  վառ կարմիրն ու կապույտը:

Այծեղջյուրները պետք է գտնեն հանդերձանքի  իրենց յուրահատուկ վառ երանգը։

Ջրհոսին կսազի ոսկեգույնը, որը հաջողություն կբերի Վագրի տարում։

Ձկները պետք է ընտրեն բաց կապույտ երանգների հագուստներ ու աքսեսուարներ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Աշխարհի նախկին չեմպիոնը կանխատեսել է, որ Ուսիկը ռևանշ-մենամարտում կպարտվի Ֆյուրիին

08:25 26.11.2024

Աշխարհի նախկին չեմպիոնը կանխատեսել է, որ Ուսիկը ռևանշ-մենամարտում կպարտվի Ֆյուրիին

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի կիսաթեթև քաշային կարգում WBC և IBF վարկածներով աշխարհի նախկին չեմպիոն Շոն Փորթերը կանխատեսել է, որ Ալեքսանդր Ուսիկը Թայսոն Ֆյուրիի դեմ երկրորդ մենամարտում կրելու է առաջին պարտությունը։ «Ես Ֆյուրիից հաղթանակ եմ ակնկալում։ Նա խոշորամարմին է և գիտի` ինչպես դա օգտագործել իր օգտին։ Կարծում եմ` երկրորդ մենամարտը, գրեթե ամբողջությամբ, կլինի այնպիսին, ինչպիսին առաջինն էր։ Ֆյուրին […] ...

Սպիտակ տունը հաստատել է, որ Բայդենը կմասնակցի Թրամփի երդմնակալությանը

08:20 26.11.2024

Սպիտակ տունը հաստատել է, որ Բայդենը կմասնակցի Թրամփի երդմնակալությանը

Սպիտակ տունը հաստատել է, որ ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենը և նրա կինը՝ Ջիլ Բայդենը, մասնակցելու են Վաշինգտոնի նորընտիր ղեկավար Դոնալդ Թրամփի երդմնակալությանը հունվարի 20-ին։ «Նախագահը խոստացել է, որ ինքը կմասնակցի երդմնակալությանը, անկախ նրանից, թե ով կհաղթի ընտրություններում, նա և Առաջին տիկինը կհարգեն այդ խոստումը և կմասնակցեն երդմնակալությանը»,-նախագահական ինքնաթիռում լրագրողների համար ճեպազրույցում ասել է Սպիտակ […] ...

Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է

08:10 26.11.2024

Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։ ...

Ադելիա Պետրոսյանը` Ռուսաստանի Գրան պրիի եզրափակչում

08:05 26.11.2024

Ադելիա Պետրոսյանը` Ռուսաստանի Գրան պրիի եզրափակչում

Հայ գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը դուրս է եկել Ռուսաստանի Գրան պրիի եզրափակիչ: 17-ամյա հայուհին Գրան պրիի փուլերում վաստակել է 36 միավոր: Սա լավագույն արդյունքն է որակավորման փուլում, 36 միավոր է վաստակել նաև Աննա Ֆրոլովան: Ռուսաստանի Գրան պրիի եզրափակչի մասնակիցները 1․Ադելյա Պետրոսյան (36 միավոր) 2․Աննա Ֆրոլովա (36) 3․Ալինա Գորբաչովա (34) 4․Վերոնիկա Յամետովա (32) 5․Դարիա Սադկովա (30) 6․Քսենիա […] ...

Հրդեհ Գառնի գյուղում

08:00 26.11.2024

Հրդեհ Գառնի գյուղում

Նոյեմբերի 25-ին, ժամը 21:22-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գառնի գյուղի տներից մեկին հարակից այրվում է հավաբուն: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Գառնու կամավորական հրշեջ-փրկարարկան խմբից հինգ կամավոր։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 4-րդ թաղամասի 2-րդ փողոցի […] ...

Նավթի գները կտրուկ նվազել են՝ Իսրայելի և Լիբանանի միջև մոտալուտ զինադադարի մասին լուրերի ֆոնին

00:00 26.11.2024

Նավթի գները կտրուկ նվազել են՝ Իսրայելի և Լիբանանի միջև մոտալուտ զինադադարի մասին լուրերի ֆոնին

Երկուշաբթի երեկոյան նավթի գները կտրուկ իջել են՝ Իսրայելի և Լիբանանի միջև մոտալուտ զինադադարի մասին մամուլում հայտնված տեղեկություններից հետո: Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի հունվարյան ֆյուչերսների գնանշումները ժամը 19:25-ին նվազել են 1,62 դոլարով (2,16%)՝ հասնելով 73,55 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։ WTI նավթի հունվարյան ֆյուչերսների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) նվազել է 1,61 դոլարով (2,26%)՝ […] ...

BACK_TO_TOP