16:19 15.12.2021
Նախագահական նստավայրում տեղի է ունեցել «Աշակերտության զարգացումը Հայաստանում՝ շվեյցարական փորձի հիման վրա» ծրագրի շրջանակում կազմակերպված «Լավագույն աշկերտ» մրցանակաբաշխությունը:
Ծրագիրը Ժնևի քաղաքապետարանի աջակցությամբ իրականացնում են «Միասին» հիմնադրամը և շվեյցարական «GAN» կազմակերպությունը: Նպատակը մարզերի միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ուսանողների՝ ուսումնական հաստատությունից աշխատաշուկա սահուն անցումը ապահովելն է:
Ծրագրում ընդգրկվել են Շիրակի, Լոռիի, Սյունիքի, Կոտայքի, Գեղարքունիքի, Տավուշի մարզերի 16 կրթական հաստատություններ և երկու կրթօջախ էլ Երևանից:
Ողջունելով ծրագրի իրականացումը և մրցանակաբաշխության կազմակերպումը՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը երիտասարդ սերնդի համար կարևոր է համարել տաղանդի բացահայտումն ու մասնագիտության մեջ արհեստավարժ դառնալը: «Վստահ եմ՝ ձեզնից յուրաքանչյուրն ինչ-որ ասպարեզում տաղանդ ունի: Արհեստավարժությունն այն է, ինչին պետք է ձգտեք տարիների ընթացքում: Տաղանդից դեպի պրոֆեսիոնալիզմ երկար ճանապարհ է: Այդ ճանապարհն, իհարկե, հեշտ չէ: Պետք են նվիրում, սեր ընտրած մասնագիտության հանդեպ, ինչպես նաև երկար տարիների կարգապահ աշխատանք,- ընդգծել է նախագահը և ավելացրել,- բացի տաղանդից և արհեստավարժությունից, սիրուց և նվիրվածությունից՝ երրորդ բաղադրիչը կա՝ ուսուցիչ, վարպետ ունենալը»: Միջոցառման ընթացքում խրախուսվել են ծրագրի մասնակից բոլոր երիտասարդները, իսկ 10 լավագույնները խորհրդանշական մրցանակների են արժանացել: Շնորհակալագրեր են հանձնվել նաև ծրագրում ներգրավված կրթական հաստատությունների ներկայացուցիչներին և գործատուներին:
00:00 29.04.2025
Մ16 վոլեյբոլիստները պատրաստվում են «Երևանի քաղաքապետի գավաթ 2025» մրցաշարինՄինչև 16 տարեկան տաղանդավոր վոլեյբոլիստները պատրաստվում են մայիսի 1-5-ը անցկացվելիք «Երևանի քաղաքապետի գավաթ 2025» վոլեյբոլի միջազգային մրցաշարին: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: «Սիրով հրավիրում ենք բոլոր վոլեյբոլի սիրահարներին Գազպրոմ Արմենիա մարզադահլիճ՝ միասին վայելելու լարված մրցամարտերն ու երիտասարդ մարզիկների տպավորիչ խաղերը: Մուտքն ազատ է»,- նշվում է հայտարարության մեջ: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:57 28.04.2025
Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2025 թվականի ապրիլի 21-27-ը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնել են, որ Սևանա լճի մակարդակը 2025 թվականի ապրիլի 21-27-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 4 սմ-ով և կազմել՝ 1900.52 մ (27.04.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 19 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 13 սմ-ով։ Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի ապրիլի 21-27-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված […] ...
23:52 28.04.2025
Ի՞նչ անել երկրաշարժի ժամանակՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը շարունակում է իրազեկման միջոցառումների արշավը: Ի՞նչ անել երկրաշարժի ժամանակ: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:47 28.04.2025
Ապրիլի 29-ին կդադարեցվի Արմավիրի մարզի որոշ հասցեների գազամատակարարումըՊլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով` ապրիլի 29-ին ժամը 09։00-ից մինչև ժամը 17։00-ն, կդադարեցվի Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Մաշտոցի, Հ.Ավետիսյան, Նալբանդյան, Չարենցի, Հանրապետության, Աբովյան, Սայաթ-Նովայի, Մյասնիկյան, Շահումյան, Երևանյան, Տիեզերագնացների, Լերմոնտովի, Թումանյան, Եղոյան փողոցների գազասպառողների գազամատակարարումը։ ...
23:41 28.04.2025
Երևանում աշխատակիցն ընկել է նոր կառուցվող շենքի 6-րդ հարկիցԱպրիլի 28-ին, Երևանում կառուցվող էլիտար շենքերից մեկում հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել։ Ժամը 18:30-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կենտրոնականի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Ձորափի 70/2 հասցեում էլիտար կառուցվող շենքում աշխատակիցը բարձրությունից ընկել է։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է։ Նշված կիսակառույց շենքի նկուղային հարկում՝ վերելակի հորանի […] ...
23:34 28.04.2025
Աթենքի «Ակրոպոլ» թատրոնում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 110-ամյա տարելիցի ոգեկոչմանըՀայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 110-ամյա տարելիցի ոգեկոչման արարողությունների շարքում Աթենքի “Ակրոպոլ” թատրոնում կայացավ կենտրոնական քաղաքական միջոցառումը և Անհայտ զինվորի հուշարձանին ծաղկեպսակների զետեղման արարողությունը, որը կազմակերպվել էր Ատտիկայի մարզպետարանի և Հունաստանի Հայ դատի հանձնախմբի կողմից։ Այս մասին հայտնել են Հունաստանում ՀՀ դեսպանությունից։ Միջոցառմանը ելույթներով հանդես եկան Հովհաննես Ղազարյանը, Հունաստանի կառավարության անունից արտաքին գործերի փոխնախարար Իոաննիս Լովերդոսը […] ...