Ձեր աթոռին 110 տարի առաջ հայ էր նստած․ Փայլանը՝ Չավուշօղլուին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+8.09 oC

Ձեր աթոռին 110 տարի առաջ հայ էր նստած․ Փայլանը՝ Չավուշօղլուին

19:40 14.12.2021

Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունից (HDP-ԺԴԿ) ընտրված հայ պատգամավոր Կարո Փայլանը Թուրքիայի խորհրդարանում (մեջլիս) խոսել է այդ երկրում տիրող ազգայնականության, խտրականության, հարևանների նկատմամբ եղած թշնամանքի մասին: Հայտնում է Ermenihaber.am-ը։

Փայլանը նշել է, որ դարեր շարունակ Հռոմում, Բյուզանդիայում, Սելջուկյան ու Օսմանյան պետություններում ժողովուրդները ինչ-որ կերպ կարողացել են այս տարածաշրջանում միասին ապրել ու ավելացրել. «Բայց դրանից հետո արդեն 150 տարի ազգայնականության հիվանդությունն է ներթափանցել այս տարածաշրջան: Առանձնաշնորհյալության հիվանդությունն է ներթափանցել:

Այդ ժամանակ ասացին, թե բա մենք թուրք ենք: Շատ լավ, բարով եք եկել, բայց չէ՞ որ այստեղ էլ (մինչև թուրքերի գալը-խմբ.) ժողովուրդներ կային: Միասին ապրեցինք, միասին քաղաքակրթություն հիմնեցինք: Հպարտանում եք ճարտարապետ Սինանի ստեղծագործություններով: Սինանը կեսարիացի հայ էր: Ինչ արել ենք, միասին ենք արել: Հետո ազգայնականության ու առանձնաշնորհյալության հիվանդությունը եկավ»:

Փայլանը հիշեցրել է, որ Գիրգոր Զոհրապը, որն Օսմանյան խորհրդարանի ամբիոնից խոսում էր միասին ապրելու և հավասար իրավունքների մասին, դաժանաբար սպանվեց կոտորածի ժամանակ: Հայ պատգամավորի խոսքերով՝ հայ և հույն ժողովուրդները դավաճանվել են:

Փայլանը շեշտել է, որ թուրքերի պատմությունն առանց հայերի ու քրդերի հնարավոր չէ շարադրել: Նույն կերպ էլ հնարավոր չէ հայերի պատմությունը առանց թուրքերի ու քրդերի պատմել: Ապա դիմել է դահլիճում նստած արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուին՝ հիշեցնելով, որ նրան տարիներ շարունակ կոչ է անում ամբիոնից ժողովրդին դիմելիս ազգակիցներ բառի փոխարեն օգտագործի հայրենակիցներ/քաղաքացիներ բառը:

«Ձեր աթոռին 110 տարի առաջ հայ էր նստած, ես էլ տեսականորեն կարող եմ նստել ձեր աթոռին: Ձեզ դուր կգա՞, որ ես վեր կենամ ասեմ՝ ազգակիցներիս համար այս կամ այն բանն եմ անում: Դուր չի գա: Այս երկիրը ոչ թե ազգակիցներ, այլ քաղաքացիներ ունի»,- ասել է Փայլանը թուրք նախարարին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գորիսի 6 դպրոցի շուրջ 70 սան մասնակցել է գործնական դասընթացի՝ անտառվերականգման և անտառտնկման թեմաներով

21:45 22.11.2024

Գորիսի 6 դպրոցի շուրջ 70 սան մասնակցել է գործնական դասընթացի՝ անտառվերականգման և անտառտնկման թեմաներով

Գորիս խոշորացված համայնքի 6 դպրոցի շուրջ 70 սան նոյեմբերի 21-ին մասնակցել է Սյունիքի մարզի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Գորիսի անտառտնտեսության մասնաճյուղի և Հայաստանում ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության համատեղ վերապատրաստման դասընթացի՝ ծառատունկի և անտառների կառավարման թեմայով, հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։ Դասընթացի բոլոր մասնակիցներն «Իմ Քայլը» հիմնադրամի «Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի շահառու սաներն են։ Դասընթացը կազմակերպվել […] ...

«Ինտեր Մայամին» կգլխավորի Մասկերանոն

21:38 22.11.2024

«Ինտեր Մայամին» կգլխավորի Մասկերանոն

Արգենտինայի երիտասարդական հավաքականը մարզող Խավյեր Մասկերանոն կգլխավորի ամերիկյան «Ինտեր Մայամին»։ 40-ամյա արգենտինացին երկարաժամկետ պայմանագիր է համաձայնեցրել MLS-ի կանոնավոր առաջնության չեմպիոնի հետ: «Բարսելոնայի» և Արգենտինայի ազգային հավաքականի լեգենդար ֆուտբոլիստը կատալոնական ակումբում խաղացել էր ներկայումս «Ինտերում» հանդես եկող հարձակվողներ, արգենտինացի Լիոնել Մեսսիի, ուրուգվայցի Լուիս Սուարեսի և իսպանացի պաշտպան Ժորդի Ալբայի հետ: «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր Մեսսիի հետ […] ...

Մեդվեդևը կոչ է արել ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին մտածել Պուտինի խոսքերի մասին

21:32 22.11.2024

Մեդվեդևը կոչ է արել ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին մտածել Պուտինի խոսքերի մասին

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը խորհուրդ է տվել ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին մտածել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերի մասին՝ Մոսկվայի կողմից ագրեսիային պարտադիր պատասխան տալու մասին։ Al Arabiya հեռուստաալիքին տված հարցազրույցում Մեդվեդևն ուշադրություն է հրավիրել պետության ղեկավարի խոսքերի վրա, ով նոյեմբերի 21-ին իր հայտարարության մեջ խոստացել էր պատասխան տալ Ռուսաստանի դեմ ագրեսիվ գործողություններին։ «Անպայման կլինի […] ...

Մհեր Գրիգորյանն ընդունել է «Վիզա» վճարային համակարգի ընկերության տարածաշրջանային նախագահին

21:24 22.11.2024

Մհեր Գրիգորյանն ընդունել է «Վիզա» վճարային համակարգի ընկերության տարածաշրջանային նախագահին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է «Վիզա» վճարային համակարգի ընկերության տարածաշրջանային նախագահ Էնդրյու Տորեին: Փոխվարչապետը հանդիպման սկզբում կարևորել է «Վիզա»-ի գործունեությունը Հայաստանում՝ ընդգծելով մասնավորապես ֆինանսական և թվայնացման ոլորտներում ընկերության հետ փորձի ու գիտելիքի փոխանակման նշանակությունը երկրի համար: Զրուցակիցները քննարկել են Հայաստանում կանխիկի կրճատման ուղղությամբ իրականացված աշխատանքների արդյունքները, ինչպես նաև անդրադարձել թվայնացմանն ու կիբեռանվտանգությանն առնչվող հարցերին: ...

Սալահը Goal-ի վարկածով հաջորդ «Ոսկե գնդակի» գլխավոր հավակնորդն է

21:17 22.11.2024

Սալահը Goal-ի վարկածով հաջորդ «Ոսկե գնդակի» գլխավոր հավակնորդն է

Հանրահայտ Goal.com-ը հրապարակել է հաջորդ «Ոսկե գնդակի» թեկնածուների ցանկը: Այն գլխավորում է անգլիական «Լիվերպուլի» եգիպտացի հարձակվող Մոհաեդ Սալահը: Լավագույն հնգյակում են նաև Ռոբերտ Լևանդովսկին («Բարսելոնա»), Ռաֆինյան («Բարսելոնա»), Վինիսիուս Ժունիորը («Ռեալ») և Ջամալ Մուսիալան («Բավարիա»): Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը և անգլիական «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլադը 6-րդ և 7-րդ տեղերում են: ...

Սպիտակ տունը և Թրամփի թիմը համատեղ աշխատում են Իսրայելի և «Հըզբոլլահի» միջև զինադադար հաստատելու համար

21:12 22.11.2024

Սպիտակ տունը և Թրամփի թիմը համատեղ աշխատում են Իսրայելի և «Հըզբոլլահի» միջև զինադադար հաստատելու համար

ԱՄՆ վարչակազմը և նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի թիմը ինտենսիվորեն համակարգում են Իսրայելի և «Հըզբոլլահ» շարժման միջև հրադադարի համաձայնագրի կնքմանն ուղղված ջանքերը, հայտնում է The National-ը՝ հղում անելով աղբյուրներին։ «Կա ինտենսիվ աշխատանք Թրամփի թիմի, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի շրջապատի և նախագահի խորհրդական Ամոս Հոխշտեյնի միջև՝ Լիբանանում պատերազմին վերջ տալու համար», – ասել է աղբյուրը։ Տարածաշրջանային դիվանագետների […] ...

BACK_TO_TOP