Աբովյանական օրեր Գյումրիում․ ներկայացվել է «Վերք Հայաստանի» պատմավեպի վերահրատարակությունը՝ բնագիր տարբերակով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+15.09 oC

Աբովյանական օրեր Գյումրիում․ ներկայացվել է «Վերք Հայաստանի» պատմավեպի վերահրատարակությունը՝ բնագիր տարբերակով

18:08 13.12.2021

Հայ ականավոր գրող, մանկավարժ Խաչատուր Աբովյանի  թանգարանի նախաձեռնությամբ Գյումրիում անցկացվել է միջոցառումների շարք՝ նվիրված  «Վերք Հայաստանի» պատմավեպի ստեղծման 180-ամյակին: Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում կայացել է  պատմավեպի վերահրատարակված գրքի շնորհանդեսը, որը  ներկայացված է  Աբովյանի  ստեղծագործության բնագիր տարբերակով:

Ավետիք Իսահակյանի ձեռագրերի և անձնական իրերի կողքին Խաչատուր Աբովյանի կյանքն ու գործունեությունը ներկայացնող ցուցանակներ են, լուսանկարներ ու ձեռագրերի արտատպումներ: Վարպետը պաշտել է Աբովյանին, նրան համարել իր ուսուցիչը, տարված է եղել նրա ստեղծագործություններով։

«Նրա գլխավերևում՝ աշխատասենյակում, միշտ փակցված է եղել Աբովյանի նկարը, որին համարել է իր առաջին ուսուցիչը, և նրա «Վերք Հայաստանի» պատմավեպը հանդիսացել է ուղեցույց գրական աշխարհ մուտք գործելու համար, ինչպես նաև՝ սիրահարվելով գրականությանը, դարձել է անխոնջ մշակ»,- պատմում է Ավ․ Իսահակյանի տուն-թանգարանի տնօրեն Կարինե Վիրաբյանը։

Իսահակյանից բացի, մուտքը դեպի մեծ գրականություն շատ հայ գրողների համար ուղենիշ է հանդիսացել Աբովյանի գրական կերպարը, նրանց համար հանդիսացել  է մեծ ուսուցիչ։

«Մեր պաշտելի մեծերից Կոմիտասը, երբ որ տեղից տեղ էր տեղափոխվում՝ Էջմիածնից Երևան, Երևանից՝ Պոլիս, Պոլիսից՝ Գերմանիա, երկու իր կար, որ միշտ իր հետ էր  վերցնում՝ Աբովյանի լուսանկարն ու «Վերք Հայաստանի» պատմավեպն էր»,- պատմում է գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը։

Աբովյանը հայկական նոր մանկավարժության և նոր դպրոցի հիմնադիրն է համարվում: Երևանի և Թիֆլիսի գավառական դպրոցներում զուգահեռ հիմնում է իր մասնավոր դպրոցն ու ինքնուրույն մշակում է մի շարք դասագրքեր ու մեթոդական ձեռնարկներ, որոնք հետագայում դարձան հայկական մանկավարժության հիմնասյուները: Նրա ստեղծագործական ժառանգության  գլուխգործոցն է «Վերք Հայաստանի» պատմավեպը։

«Սա միայն վեպ չէ, «Վերք Հայաստանի»-ն թյուրիմացություն կլինի միայն վեպ ընկալելը, որովհետև ես կարծում եմ, որ մեր ազգի, մեր ժողովրդի, նույնիսկ մեր պետության զարգացման ամենագլխավոր  փաստաթուղթն է, և ես էն համոզմանն եմ, որ Աբովյանը 180 տարի առաջ «Վերք Հայաստանի»-ն գրեց որպես  հավելումն  և իբրև պսակ իր կենսագրության, որի էությունը պետք է լինի յուրաքանչյուր հայի վարքագիծը»,- նշում է գրականագետը։

180 տարի առաջ գրված պատմավեպում Աբովյանը հայրենիքի վերածնության հույսը կապել է ազգային համախմբման, պայքարի, կրթության և լուսավորության տարածման հետ։ «Վերք Հայաստանի» պատմավեպը հայրենասիրության բացառիկ  նկարագրություններով  հայրենիքը սիրելու կոչերով գրված վավերագրություն է, որը վերահրատարակվել է նոր տարբերակով:

Հրատարակության է պատրաստվում նաև Աբովյանի «Դորպատյան օրագրերի» ամբողջական տարբերակը: Այժմ այն գրաբարից թարգմանվում է արևելահայերեն: Հենց այստեղ էլ բացահայտվում է Աբովյանի հանճարեղությունը, նա  իր գրաբարյան ստեղծագործություններում  ստեղծել է իր ուրույն ձեռագիրն ու բառաֆոնդը։

«Աբովյանը ոչ միայն տաղանդավոր վիպասան էր, բանաստեղծ, մանկավարժ, այլ նաև մարդ, որն իսկապես կանգնած էր լեզվաստեղծման  և լեզվաշինարարության ակունքներում։ Ես սկսել եմ «Դորպատյան օրագրերը» կարդալ ու թարգմանել։ Գրում է մի ֆանտաստիկ քերականական եզնիկյան դասի կանոնավոր գրաբարով, բայց զարմանալի փոխառություններով»,- նշում է ԵՊՀ բանասիրության ամբիոնի դոցենտ Նարինե Դիլբարյանը։

Գրականության հանճարը մինչ օրս շատերի համար մնում է չբացահայտված: Քչերին է հայտնի նրա բազմաշնորհ լինելու հանգամանքը: Աբովյանն իր ժամանակների ամենակրթված հայ մտավորականներից է եղել։ Ուսանելով  Դորպատի համալսարանում, շրջելով աշխարհի առաջավոր  երկրներում ու տիրապետելով բազմաթիվ կարողությունների, վերադառնում էր անպայման Հայաստան ու ձգտում իր  շնորհները տարածել հայրենիքում:

Հանճարեղ գրող ու մանկավարժ  Աբովյանին նորովի բացահայտելու և ճանաչելու համար «Վերք Հայաստանի» պատմավեպի ստեղծման 180-ամյակի առիթով գրական հանդիպումները շարունակելի են մինչև տարեվերջ։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանում «Nissan»-ը բախվել է եզրաքարին, հայտնվել հետիոտնի համար նախատեսված վայրում և կոտրել երկաթե ճաղավանդակը

21:17 19.04.2025

Երևանում «Nissan»-ը բախվել է եզրաքարին, հայտնվել հետիոտնի համար նախատեսված վայրում և կոտրել երկաթե ճաղավանդակը

Ապրիլի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:40-ի սահմաններում «Nissan» մակնիշի ավտոմեքենան Դավիթաշենից դեպի Աշտարակ տանող ճանապարհահատվածում՝ Աշտարակի խճուղում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարի վրայով, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին՝ կոտրելով երկաթե ճաղավանդակը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի […] ...

Առողջապահության նախարարությունն արդեն մեկ տարի է` տրամադրում է ցրված սկլերոզ ունեցող պացիենտների դեղերը

21:00 19.04.2025

Առողջապահության նախարարությունն արդեն մեկ տարի է` տրամադրում է ցրված սկլերոզ ունեցող պացիենտների դեղերը

Դեղապահովման մեր ծրագրի հաջողություններից մեկն է ցրված սկլերոզ ունեցող պացիենտների համար դեղի 4 տեսակով ապահովումը: Այս մասին հայտնում են ԱՆ-ից։ «Յուրաքանչյուր հիվանդի համար տարեկան այն արժենում էր 4 մլն դրամ: Առողջապահության նախարարությունն արդեն մեկ տարի է` տրամադրում է դեղը: Կենսական այս ծրագիրը կյանքի է կոչվում բոլորիս ջանքերի` մեր վճարած հարկերի շնորհիվ: Այսօր հարկ վճարողի օրն […] ...

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

20:50 19.04.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ Ժամը 10։00-16:00-ն ընկած ժամանակահատվածում կարգաբերական աշխատանքների իրականացման նպատակով՝ Դավթաշեն 4-րդ թաղամասի և հարակից տարածքների էլ․ սնուցումը 1 ժամով մաս-մաս կդադարեցվի: Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Նալբանդյան փ. 28 հասցե և հարակից ոչ […] ...

ՃՏՊ Ձորաղբյուր գյուղում․ կա տուժած

20:40 19.04.2025

ՃՏՊ Ձորաղբյուր գյուղում․ կա տուժած

Ապրիլի 19-ին, ժամը 17:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է ձորը, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ «Nissan» մակնիշի ավտոմեքենան դուրս է […] ...

Asharq. Հռոմում ԱՄՆ-Իրան բանակցություններից հետո Ուիթքոֆը հանդիպել է Գրոսսիին

20:31 19.04.2025

Asharq. Հռոմում ԱՄՆ-Իրան բանակցություններից հետո Ուիթքոֆը հանդիպել է Գրոսսիին

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը հանդիպել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ ԱՄՆ-Իրան բանակցությունների երկրորդ փուլից հետո։ Այս մասին հայտնում է Asharq հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրներին։ Ապրիլի 19-ին Օմանի միջնորդությամբ Հռոմում կայացել է ԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի բանակցությունների երկրորդ փուլը։ Ինչպես մեկ շաբաթ առաջ, ամերիկյան պատվիրակությունը գլխավորում էր Ուիթքոֆը, իսկ Իրանի պատվիրակությունը՝ արտգործնախարար […] ...

Քաղաքային ծառատունկի շրջանակում շուրջ 1300 ծառ և ավելի քան 200 մշտադալար թուփ է տնկվել

20:20 19.04.2025

Քաղաքային ծառատունկի շրջանակում շուրջ 1300 ծառ և ավելի քան 200 մշտադալար թուփ է տնկվել

Նոր Նորք վարչական շրջանի Սուրբ Սարգիս եկեղեցու և Դավիթ Բեկ փողոցի միջնամասի կասկադային հատվածին հարող 6 հա տարածքը կանաչապատ ու խնամված կդառնա: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ «Քաղաքային ծառատունկի շրջանակում շուրջ 1300 ծառ և ավելի քան 200 մշտադալար թուփ է տնկվել, որոնց շարքում՝ սոսիներ, կաղնիներ, ձիակասկեր, կատալպաներ, կեյլեթերիաներ, ինչպես նաև պտղատու ծառատեսակներ են՝ ծիրանենի, […] ...

BACK_TO_TOP