Բանակի նոր կոշիկները փորձարկվում են, մինչև տարեվերջ պատրաստ կլինեն․ ծառայության պետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
10:32:26
Ամսաթիվ
05 04 2025
«Ապրիլ 2025
ԿԵԵՉՀՈւՇ
303112345
6789101112
13141516171819
20212223242526
27282930123
45678910
  • $
    391.22
  • RUBLE
    4.63
  • 431.28
WEATHER
+16.09 oC

Բանակի նոր կոշիկները փորձարկվում են, մինչև տարեվերջ պատրաստ կլինեն․ ծառայության պետ

19:14 20.07.2018

Հայաստանի զինված ուժերի զինծառայողներին այս տարվանից կտրամադրվեն կոշիկների ամառային ու ձմեռային ներդիրներ, որոնք կվերացնեն կոշիկների պատճառած անհարմարությունները։ Այսօր կենտրոնական հավաքակայանում անցկացված ճեպազրույցի ընթացքում այս մասին հայտնեց ՀՀ ԶՈւ իրային ծառայության պետը։

Ինչ վերաբերում է նոր զինվորական կոշիկներին, որոնք ներդնելու մասին խոստումը տվել էր ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը, ապա դրանք գնդապետ Վահան Պապյանի խոսքերով՝ դեռ զինված ուժերում չեն, քանի որ այդ ամենը հնարավոր չէր միանգամից կազմակերպել։

«Մշակման գործընթացն ընթացքի մեջ է։ Մենք մի քանի տարբերակներ, առաջարկներ ունենք։ Նույնիսկ Լիբանանից, տարբեր պետություններից էլ առաջարկներ ունենք, և բացի այդ էլ, մենք էլ ենք շուկան ուսումնասիրում, ու արդեն նաև ունենք տեղական արտադրության …»,- նշեց գնդապետը։

Մինչև տարեվերջ, ըստ իրային ծառայության պետի, բոլոր այս տարբերակները կփորձարկվեն, փորձաշրջան կանցնեն, քանի որ կոշիկները կարող են արտաքինից լավը լինել, բայց դրանց որակը երևում է զինծառայողի 3 ամիս կրելուց հետո։ Գնդապետն օրինակ բերեց ռուսական տարբերակը, որ Մեղրիում և Արցախում զինծառայողների կողմից անցկացված փորձնական օգտագործմանը չեն դիմացել, շարքից դուրս են եկել։

«Փորձարկումները դեռ շարունակվում են։ Մենք հիմա Հայաստանում ունենք նաև նոր տեխնոլոգիաներով տակացուների ամրացման, արտադրության փորձ։ Փորձում ենք այդ տեխնոլոգիաներով (կարված կոշիկներ) փորձաշրջանի համար ձեռք բերել ևս մի 10 հազար զույգ։ Հատկացնենք մի քանի բնակլիմայական ռեգիոնների, որպեսզի հասկանանք թե՛ չորին, թե՛ թացին, թե՛ ցուրտ և թե՛ խոնավ պայմաններում թերությունները, տեսնենք ոնց են իրենց արդարացնում այդ ճտքավոր կոշիկները, որպեսզի հետագայում արդեն կարողանանք ձեռք բերել այդ ավելի հարմարավետ, արդիական և նոր տեխնոլոգիաներով, տակացուների ամրացման եղանակով կոշկեղեն»,- նշեց ծառայության պետը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

14:12 05.04.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում ապրիլի 5-ի ցերեկը, 6-10-ին` առանձին շրջաններում օրվա ընթացքում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ: Ապրիլի 6-10-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 5-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով, ապրիլի 6-ի ցերեկը նույնքան կբարձրանա։ Երևան քաղաքում ապրիլի 5-ին երեկոյան ժամերին, 6-ի գիշերը, 7-ի ցերեկը, […] ...

Քաղաքաշինության կոմիտեի պատվիրակությամբ կառուցվել ու արդեն շահագործման է հանձնվել 16 դպրոց

13:54 05.04.2025

Քաղաքաշինության կոմիտեի պատվիրակությամբ կառուցվել ու արդեն շահագործման է հանձնվել 16 դպրոց

Վերջին տարիների ընթացքում Քաղաքաշինության կոմիտեի պատվիրակությամբ կառուցվել ու արդեն շահագործման է հանձնվել 16 դպրոց: Այժմ 19 հասցեում շինարարական աշխատանքները շարունակվում են: Գնման գործընթացներում օրենսդրական վերջին փոփոխություններից դպրոց-մանկապարտեզների շինարարություններն այժմ ավելի ճկուն են և կանխատեսելի: Մանրամասները՝ Կառավարության տեսանյութում: ...

ՄԻՊ-ը հյուրընկալել է «Հոդված 3» մարդու իրավունքների դպրոցի սաներին

13:40 05.04.2025

ՄԻՊ-ը հյուրընկալել է «Հոդված 3» մարդու իրավունքների դպրոցի սաներին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 3-ին հյուրընկալել է «Հոդված 3» մարդու իրավունքների դպրոցի սաներին։ Անահիտ Մանասյանը մասնակիցներին է ներկայացրել Մարդու իրավունքների պաշտպանի մանդատը, աշխատանքային առաջնահերթություններն ու մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա գլոբալ մարտահրավերները: Իր խոսքում նա նշել է, որ Պաշտպանի ինստիտուտը քաղաքական մարմին չէ և պետք է գործի բացառապես իր իրավասությունների շրջանակում՝ առանց որևէ […] ...

Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 5-ին

13:26 05.04.2025

Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 5-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 389․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 393.5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 427.50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 438 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․56 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․66 դրամ:   ...

Արարատի մարզում 37-ամյա վարորդը «Nissan Rogue»-ով բախվել է կայանված «ԶԻԼ»-ին. կա տուժած

13:12 05.04.2025

Արարատի մարզում 37-ամյա վարորդը «Nissan Rogue»-ով բախվել է կայանված «ԶԻԼ»-ին. կա տուժած

Այսօր՝ ապրիլի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 09։15-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Արտաշատի վարչական տարածքում, Արարատի մարզի բնակիչ 37-ամյա Ալիկ Թ․-ն իր վարած «Nissan Rogue» մակնիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի աջակողմյան հատվածում կայանված, տուֆ քարով բարձված «ԶԻԼ» մակնիշի բեռնատարին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն։ Վթարի […] ...

Ռումինիայում ՆԱՏՕ-ի զորավարժությունները հետաձգվել են ճանապարհային վատ պայմանների պատճառով

13:00 05.04.2025

Ռումինիայում ՆԱՏՕ-ի զորավարժությունները հետաձգվել են ճանապարհային վատ պայմանների պատճառով

ՆԱՏՕ-ի Dacian Spring 25 զորավարժությունները, որոնք պետք է անցկացվեին Ռումինիայում 2025 թվականի մայիսին, ստիպված էին հետաձգվել երկրում ճանապարհների և կամուրջների վատ վիճակի պատճառով։ Այս մասին ասվում է «Ազատ Եվրոպա/Ազատություն» մեդիա կորպորացիայի կայքում տեղադրված նյութում: «10 ամսվա ընթացքում բանակը, արտաքին գործերի նախարարությունը և դաշինքի երեք երկրները մի քանի քաղաքապետարանների, ինչպես նաև զարգացման, հանրային աշխատանքների և կառավարման […] ...

BACK_TO_TOP