Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար կընդլայնվեն վաղ զարգացման հնարավորությունները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 04 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.73
  • 441.92
WEATHER
+14.09 oC

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար կընդլայնվեն վաղ զարգացման հնարավորությունները

11:00 10.12.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել երեխայի կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքի մանկավարժահոգեբանական գնահատման չափանիշների նախագիծը:

Նախագծի ընդունման պարագայում կստեղծվեն նախադրյալներ՝ նախադպրոցական կրթության մատչելիության ապահովման համար, կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար կընդլայնվեն վաղ զարգացման հնարավորությունները։

Մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրումը նախադպրոցական մակարդակում

Նախադպրոցական մակարդակում ծառայությունները տրամադրվում են այն երեխաներին, որոնք տվյալ մակարդակում սահմանված կարգով գնահատվել են, և հաստատվել է, որ ունեն մանկավարժահոգեբանական աջակցության կարիք: Տվյալ մակարդակում ծառայությունները տրամադրում են նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժները և Մանկավարժահոգեբանական աջակցության ծառայության խումբը (ՄՀ աջակցության խումբ): Եթե հաստատությունում չկան անհրաժեշտ մասնագետներ, ապա նրանք հրավիրվում են տվյալ հաստատությունը սպասարկող Տարածքային մանկավարժահոգեբանական կենտրոնից (ՏՄԱԿ):

Նախադպրոցական մակարդակի գնահատման արդյունքում՝ թեթև աստիճանի դժվարությունների արձանագրման դեպքում նախադպրոցական ուսումնական հաստատությունը տրամադրում է լրացուցիչ աջակցություն: Եթե մանկավարժը գտնում է, որ երեխան ունի մանկավարժահոգեբանական ծառայությունների կարիք, ապա ուսումնական հաստատությունը համապատասխան հայտով դիմում է ՏՄԱԿ-ին, որի մասնագետները երեխային հետազոտելուց հետո, կարիքը արձանագրելու դեպքում, կազմակերպում են ծառայության տրամադրումը: Հաստատության մանկավարժները մշակում են կանխարգելիչ միջամտությունների պլանը, որում ներառվում են աջակցող ծառայությունների տեսակը, ժամանակահատվածը, տևողությունն ու ծավալները՝ նախատեսված մեկ կիսամյակի համար։ ՏՄԱԿ-ը յուրաքանչյուր եռամսյակ իրականացնում է այցեր նախադպրոցական ուսումնական հաստատություն` իրականացվող աշխատանքները մշտադիտարկելու նպատակով: Դրանց ընթացքում ՏՄԱԿ-ի աշխատակիցները ուշադրության կենտրոնում են պահում ուսումնական հաստատության բոլոր երեխաներին՝ նախադպրոցական մակարդակում խնդիրների և դժվարությունների վաղ հայտնաբերման նպատակով։ ՄՀ աջակցող ծառայությունները երեխային տրամադրվում են պարապմունքներից հետո՝ ըստ որոշված ծավալի և տևողության, սակայն օրական 1,5 ժամից ոչ ավել:

Մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրումը տարածքային մակարդակում

Տարածքային մակարդակում ծառայությունները տրամադրվում են այն երեխաներին, որոնք տվյալ մակարդակում սահմանված կարգով գնահատվել և ճանաչվել են՝ որպես կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող: Տարածքային մակարդակում ծառայությունները տրամադրում են ՏՄԱԿ-ը կամ հաստատությունը, եթե այնտեղ առկա է ՄՀ աջակցության խումբ: Տարածքային մակարդակում ծառայությունները տրամադրվում են ուսումնական հաստատության տնօրինության կամ երեխայի ծնողի /նրա օրինական ներկայացուցչի/ դիմումի հիման վրա: ՄՀ աջակցության խումբը և մանկավարժական աշխատողը ծնողի մասնակցությամբ մշակում են երեխայի անհատական զարգացման և ուսուցման պլանը, որը մուտքագրվում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների տվյալների տեղեկատվական համակարգ:

Եթե երեխային տրամադրվող ՄՀ աջակցության ծառայությունը պահանջում է համապատասխան հարմարեցված տարածք, սարքավորումներ և գույք, ապա ՏՄԱԿ-ը, ծնողի համաձայնությամբ, կարող է ՄՀ աջակցող ծառայությունները երեխային տրամադրել կենտրոնում: ՏՄԱԿ-ում երեխային ՄՀ աջակցության ծառայությունների տրամադրումը իրականացվում է անվճար՝ ՏՄԱԿ-ի միջոցներով, պարապմունքներից հետո՝ ըստ նախատեսված տևողության, ծավալի և ժամանակացույցի:

Մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրումը հանրապետական մակարդակում

Հանրապետական մակարդակում մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունները տրամադրում է Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնը (ՀՄԿ): Այն իրականացնում է համապատասխան կառույցների կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրեր` վերապատրաստման դասընթացներ, մասնագիտական խորհրդատվություններ, աջակցող այցեր: ՀՄԿ-ն ապահովում է երեխայի կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքների գնահատման ու ՄՀ աջակցության միասնական մոտեցումների կիրառումը` համակարգելով ՏՄԱԿ-ների աշխատանքը։ Այն նաև փորձաքննության է ենթարկում շահագրգիռ կազմակերպությունների կողմից երեխաների կրթության կազմակերպմանը վերաբերող ծրագրերն ու մշակումները` իրենց նախաձեռնությամբ:

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատում

Երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատումն իրականացվում է մանկավարժահոգեբանական գնահատման չափանիշներին համապատասխան: Այդ գործընթացը նախադպրոցական աստիճանում իրականացվում է ցանկացած տարիքում, երբ երեխայի մոտ դիտվում են նախադպրոցական ուսումնական գործընթացում մասնակցության և զարգացման կայուն դժվարություններ։ Հաջորդ գնահատումն իրականացվում է ավագ խմբում, նաև այն դեպքում, եթե ուսումնառության ընթացքում կարիք է առաջանում ԿԶԱՊԿ-ի աստիճանի փոփոխության:

Անհատական զարգացման և ուսուցման պլան

Անհատական ուսուցման և զարգացման պլանը (ԱՈւԶՊ) երեխայի կարիքի և առանձնահատկությունների հիման վրա կազմված փաստաթուղթ է, որը սահմանում է երեխայի զարգացման, ուսուցման և դաստիարակության տարեկան նպատակները, խնդիրները և դրանց հասնելու գործողությունները (կարիքի դեպքում՝ նաև ՄՀ աջակցող ծառայությունները) և ժամկետները՝ նախադպրոցական կրթության պետական չափորոշչի և կրթական ծրագրերի սահմանված վերջնարդյունքները երեխայի համար հասանելի դարձնելու համար։ ԱՈՒԶՊ-ը մշակում են ուսումնական հաստատությունը և ՏՄԱԿ-ը տարածքային մակարդակի գնահատման արդյունքում ԿԶԱՊԿ ունեցող յուրաքանչյուր երեխայի համար. այն մշակվում է մեկ ուսումնական տարվա համար:

Հավելենք, որ քաղաքացիները և շահառու խմբերը մինչև դեկտեմբերի 18-ը կարող են նախագծի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտողությունները ներկայացնել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառները (լուսանկարներ)

00:09 29.04.2025

«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառները (լուսանկարներ)

Շրջակա միջավայրի նախարարությունը լուսանկարներ է հրապարակել Ֆեյսբուքի էջում, որում պատկերված են «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառները: Շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառներն առանձնանում են ոչ միայն իրենց բուսական և կենդանական աշխարհի յուրօրինակ բազմազանությամբ, այլև կենսաբանական կայունությամբ՝ ստեղծելով բնական էկոհամակարգեր, որոնք ապահովում են հողերի պահպանումը, ջրային ռեսուրսների հավասարակշռումը և կլիմայական փոփոխությունների մեղմացումը։ […] ...

Մ16 վոլեյբոլիստները պատրաստվում են «Երևանի քաղաքապետի գավաթ 2025» մրցաշարին

00:00 29.04.2025

Մ16 վոլեյբոլիստները պատրաստվում են «Երևանի քաղաքապետի գավաթ 2025» մրցաշարին

Մինչև 16 տարեկան տաղանդավոր վոլեյբոլիստները պատրաստվում են մայիսի 1-5-ը անցկացվելիք «Երևանի քաղաքապետի գավաթ 2025» վոլեյբոլի միջազգային մրցաշարին: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: «Սիրով հրավիրում ենք բոլոր վոլեյբոլի սիրահարներին Գազպրոմ Արմենիա մարզադահլիճ՝ միասին վայելելու լարված մրցամարտերն ու երիտասարդ մարզիկների տպավորիչ խաղերը: Մուտքն ազատ է»,- նշվում է հայտարարության մեջ: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2025 թվականի ապրիլի 21-27-ը

23:57 28.04.2025

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2025 թվականի ապրիլի 21-27-ը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնել են, որ Սևանա լճի մակարդակը 2025 թվականի ապրիլի 21-27-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 4 սմ-ով և կազմել՝ 1900.52 մ (27.04.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 19 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 13 սմ-ով։ Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի ապրիլի 21-27-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված […] ...

Ի՞նչ անել երկրաշարժի ժամանակ

23:52 28.04.2025

Ի՞նչ անել երկրաշարժի ժամանակ

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը շարունակում է իրազեկման միջոցառումների արշավը: Ի՞նչ անել երկրաշարժի ժամանակ: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Ապրիլի 29-ին կդադարեցվի Արմավիրի մարզի որոշ հասցեների գազամատակարարումը

23:47 28.04.2025

Ապրիլի 29-ին կդադարեցվի Արմավիրի մարզի որոշ հասցեների գազամատակարարումը

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով` ապրիլի 29-ին ժամը 09։00-ից մինչև ժամը 17։00-ն, կդադարեցվի Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Մաշտոցի, Հ.Ավետիսյան, Նալբանդյան, Չարենցի, Հանրապետության, Աբովյան, Սայաթ-Նովայի, Մյասնիկյան, Շահումյան, Երևանյան, Տիեզերագնացների, Լերմոնտովի, Թումանյան, Եղոյան փողոցների գազասպառողների գազամատակարարումը։ ...

Երևանում աշխատակիցն ընկել է նոր կառուցվող շենքի 6-րդ հարկից

23:41 28.04.2025

Երևանում աշխատակիցն ընկել է նոր կառուցվող շենքի 6-րդ հարկից

Ապրիլի 28-ին, Երևանում կառուցվող էլիտար շենքերից մեկում հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել։ Ժամը 18:30-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կենտրոնականի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Ձորափի 70/2 հասցեում էլիտար կառուցվող շենքում աշխատակիցը բարձրությունից ընկել է։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է։ Նշված կիսակառույց շենքի նկուղային հարկում՝ վերելակի հորանի […] ...

BACK_TO_TOP