Վարդենիս համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել. ՔԿ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+2.09 oC

Վարդենիս համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել. ՔԿ

18:26 09.12.2021

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում Վարդենիս համայնքի նախկին ղեկավարի կողմից առերևույթ պաշտոնեական լիազորություններն անցնելու, խարդախություն կատարելու և փաստաթղթեր կեղծելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով պարզվել են մի շարք հանգամանքներ:

Նախաքննությամբ ձեռնարկված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Վարդենիս համայնքի նախկին ղեկավարը, որը 2004թ. մարտից մինչև 2017թ. նոյեմբեր ընկած ժամանակահատվածում զբաղեցրել է Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի սոցիալական աջակցության Վարդենիսի տարածքային գործակալության պետի պաշտոնը, կատարել է մի շարք չարաշահումներ:

Մասնավորապես պարզվել է, որ պաշտոնյան, նպատակադրվելով ակնհայտ կեղծ տվյալների օգտագործմամբ, միասնական դիտավորությամբ, խաբեության եղանակով պետական բյուջեի միջոցներից խարդախությամբ գումարներ հափշտակել, կազմակերպել և խմբի կազմում իրագործել է պետության կողմից անապահով ընտանիքներին որպես նպաստ հատկացվող դրամական օգնության գումարներից առանձնապես խոշոր չափերով գումարի հափշտակություն, մշակել միասնական պլան՝ ներգրավելով նաև նույն գործակալության երկու աշխատակիցների:

Իր հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով 2013թ. ընթացքում գործակալության նշված աշխատակիցներին ներկայացրել է Վարդենիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալության համակարգչային բազայում որպես անապահովության նպաստառու այդպիսիք չհանդիսացող շուրջ 250 քաղաքացիների կենսորոշիչ տվյալների մուտքագրման և դրանք հաստատելու, սոցիալական աջակցություն տրամադրող համապատասխան ծառայություն վերջիններս ուղարկելու եղանակով առանձնապես խոշոր չափերի գումարներ դուրս գրելու, ինչպես նաև «ՀայՓոստ» ՓԲ ընկերության համապատասխան աշխատակիցների օժանդակությամբ դրանք հափշտակելու վերաբերյալ իր պլանը:

Վերջիններիս հետ ձեռք բերելով նշված եղանակով խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու վերաբերյալ նախնական հանցավոր համաձայնություն՝ կազմակերպել և ղեկավարել է իր ենթակայության ներքո գտնվող հիշյալ աշխատակիցների հանցավոր գործողությունները:

Աշխատակիցները, գործելով միմյանցից առանձին, սակայն գտնվելով սոցիալական աջակցության Վարդենիսի տարածքային գործակալության պետի ղեկավարման տակ, նպատակադրված հանցավոր արարքի կատարման միասնական դիտավորությամբ, 2013թ. նոյեմբերից մինչև 2017թ. նոյեմբերն ընկած ժամանակահատվածում Վարդենիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալության համակարգչային բազայում սոցիալապես անապահով անձանց վերաբերյալ մուտքագրել են ակնհայտ կեղծ տեղեկություններ՝ որպես նպաստառու ներկայացնելով այդպիսիք չհանդիսացող մի շարք քաղաքացիների կենսորոշիչ տվյալներ, ապա մուտքագրված կեղծ տվյալների օգտագործմամբ նրանց հաշվառել են «Ընտանեկան նպաստ» համակարգի շահառուների ցանկում, որի հիման վրա վերջիններս ընդգրկվել են նպաստառուների ցուցակներում, որոնք իր կողմից հաստատելու արդյունքում նրանց անվամբ ապօրինի ձևակերպվել և յուրաքանչյուր ամիս «ՀայՓոստ» ՓԲ ընկերության տվյալ տարածքի փոստային բաժանմունքներ է առաքվել ընտանեկան նպաստի գումարներ:

Արդյունքում «ՀայՓոստ» ՓԲԸ-ի փոստային բաժանմունքներ առաքված առանձնապես խոշոր չափի՝ ընդհանուր 231 942 500 ՀՀ դրամ գումարը փոստային բաժանմունքի աշխատակիցների օժանդակությամբ նրանցից վերցնելուց հետո խմբի կազմում հափշտակել են այն, իսկ ստացված գումարները շահառուներին հանձնված լինելու կեղծ հանգամանքը հիմնավորելու և իրենց հանցավոր գործողությունները քողարկելու նպատակով նշված աշխատակիցները հիշյալ շահառուների անվան դիմաց ստորագրել են պաշտոնական փաստաթղթեր համարվող նպաստառուների ցուցակներում և վերադարձրել առաքիչներին, այդպիսով ցուցակներում ներառելով ակնհայտ կեղծ տեղեկություններ և դրանք դնելով շրջանառության մեջ:

Բացի այդ, համայնքի նախկին ղեկավարը, 2017թ. նոյեմբերի 13-ից մինչև 2018թ. դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում, հանդիսանալով ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի ղեկավար, նախապես տեղեկացել է Վարդենիս քաղաքի երկու բնակչի կողմից ընդհանուր օգտագործման համար նախատեսված զբոսայգու տարածքն ապօրինի զավթելու և հասարակական կառուցապատման համար չնախատեսված վայրում առանց շինարարական թույլտվության սրճարաններ կառուցելու մտադրության մասին, բանավոր համաձայնություն է տվել նշված իրավախախտումների կատարման վերաբերյալ և օրենքով սահմանված կարգով դիտավորությամբ որևէ միջոց չի ձեռնարկել ապօրինի հողօգտագործումը և ինքնակամ շինության կառուցումը կանխարգելելու, դրանց հետևանքները վերացնելու և քաղաքացիների նկատմամբ վարչական պատասխանատվության միջոցներ կիրառելու ուղղությամբ, որի հետևանքով Վարդենիս համայնքը զրկվել է իր սեփականությունը հանդիսացող հողի վրա կառուցված ընդհանուր օգտագործման զբոսայգու տարածքն ըստ նշանակության օգտագործելու հնարավորությունից, ինչն էլ էական վնաս է պատճառել համայնքին:

Նախաքննության ընթացքում Վարդենիս համայնքի նախկին ղեկավարը և Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի սոցիալական աջակցության Վարդենիսի տարածքային գործակալության հիշյալ երկու աշխատակիցներն ընդունել են շուրջ 231 942 500 ՀՀ դրամ գումարի հափշտակության փաստը:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Վարդենիս համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով(երկու դրվագ), 325-րդ հոդվածի 2-րդ մասով, 178-րդ հոդ­վա­ծի 3-րդ մասի 1-ին կետով: Վերջինս ձերբակալվել է և վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

00:00 23.11.2024

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

Մալդիվների կառավարությունը որոշել է ավելացնել տուրիստական հարկերը՝ բյուջեն համալրելու համար. խոսքը կանաչ հարկի, տուրիստական հարկի, օդանավակայանի սպասարկման վճարների և տուրիստական ապրանքների և ծառայությունների հարկի մասին է, հաղորդում են տեղական լրատվամիջոցները: 2025 թվականի հունվարի 1-ից կանաչ հարկը, որը գանձվում է յուրաքանչյուր զբոսաշրջիկից հյուրանոցում կամ կացարանային այլ հաստատությունում գտնվելու մեկ օրվա համար, կկրկնապատկվի։ Հյուրատներում և 50-ից պակաս […] ...

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

23:55 22.11.2024

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զրկել է պետական մրցանակներից և կոչումներից այն հայտնի մարդկանց, ովքեր ապրում և ելույթ են ունենում Ռուսաստանում՝ միաժամանակ աջակցելով պատերազմին։ Նա ստորագրել է համապատասխան հրամանագիրը՝ ուժի մեջ դնելով Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը։ Ցուցակում ընդգրկված են եղել ոչ միայն արվեստագետներ, այլ նաև նախկին պաշտոնյաներ, ժողովրդական պատգամավորներ, ՍԲՀ-ի և գլխավոր դատախազության […] ...

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

23:49 22.11.2024

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ստորագրել է օրենք, համաձայն որի՝ 2025 թվականի հուլիսի 1-ից երկրում արգելք կսահմանվի էլեկտրոնային ծխախոտների ներմուծման, վաճառքի և ծխելու համար, ուրբաթ հայտնել է Ղրղզստանի ղեկավարի մամուլի ծառայությունը։ «Սադիր Ջապարովը ստորագրել է «Քաղաքացիների առողջության պաշտպանության ոլորտում Ղրղզստանի Հանրապետության որոշ օրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը»,- ասված է հաղորդագրության մեջ։ Մասնավորապես, հաջորդ տարվա հուլիսի […] ...

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

23:42 22.11.2024

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակը (OCHA) ուրբաթ օրը հայտնել է, որ 2024 թվականին աշխարհում մարդասիրական օգնության 281 աշխատակից է զոհվել: «2024 թվականին աշխարհում մահացել է 281 մարդասիրական աշխատող՝ սա զոհերի ռեկորդային թիվ է»,-ասվում է OCHA-ի պաշտոնական կայքում։ ՄԱԿ-ը նշում է, որ նման թվերի պատճառը, մասնավորապես, Գազայի հատվածի հակամարտությունն է, որտեղ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մինչ […] ...

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

23:36 22.11.2024

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ խնդրել է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին վայր դնել մանդատը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա ընդգծեց, այստեղ խնդիրը համակարգային բնույթ ունի, այլ ոչ թե անձնական։ «Պետք է ուղիղ խոստովանեմ և ասեմ, որ պաշտոնանկությունների համատեքստի հետ ուղիղ կապ ունեն մի շարք իրադարձություններ, որոնք հրապարակային են […] ...

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

23:30 22.11.2024

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին նշել է, թե որ ֆուտբոլիստը կարող է մոտ ապագայում հավասարվել Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի մակարդակին: «Կարծում եմ՝ այն ֆուտբոլիստը, որն օբյեկտիվորեն կարող է հավասարվել Ռոնալդուի և Մեսսիի մակարդակին, Հոլանդն է: Էրլինգը միակն է, որը կարող է հասնել նրանց: Նա դրիբլինգի առավելություն չունի, քանի որ մաքուր հարձակվող է: Եթե նայեք […] ...

BACK_TO_TOP